+ 374 60 46 46 46
info@ovio.am
Գրասենյակներ և ծածկույթ
  • Լրացուցիչ
    • Օգնություն
    • Հեռախոսային սպասարկում
    • Աշխատատեղեր
  • Armenian
    • Armenian
    • Armenian
    • Armenian
Ovio Armenia
Ovio Armenia
Armenian
  • am
  • ru
  • en
Մուտք
  • Հատուկ առաջարկներ
    • Բոլորը
    • 1 ամիս անվճար
    • Մինչև 50 000 ֏ նվեր 🌸
    • 2 ամիս անվճար․ տեսահսկում բիզնեսի համար
    • PowerPlay խաղային ծառայություն
    • Ուրախ շաբաթ-կիրակի
    • OVIO - Վեգա

    • մինչև 50 000 ֏ ՆՎԵՐ

      Միացի՛ր All in կամ Wi-fly փաթեթներին, ստացի՛ր մինչև 50 000 ֏ նվեր

  • Տան համար
    • Բոլորը
    • All in փաթեթներ
    • Ինտերնետ
    • Wink TV
    • Wink TV հավելված
    • Տեսահսկում
    • Հեռախոսակապ
  • Բիզնեսի համար
    • Բոլորը
    • Տվյալների մշակման կենտրոն
      • Տվյալների մշակման կենտրոնի մասին
      • OVIO Cloud
      • Colocation
      • Դոմեն
      • Հոսթինգ
    • Ինտերնետ
      • Երաշխավորված ինտերնետ
      • Mono Office ինտերնետ
      • Տվյալների փոխանցում
      • Wi-Fi Promo
    • Տեսահսկում և տեսավերլուծություն
      • Տեսահսկում բիզնեսի համար
      • Տեսահսկում պատվերների ստացման կետեր
    • Սմարթ TV
      • Wink կորպորատիվ
      • Wink TV Office
      • Wink Hotels
    • Հեռախոսակապի ծառայություններ
      • Կորպորատիվ հեռախոսակապ
      • SOHO հեռախոսակապ
      • Քառանիշ համար
      • Cloud ԱՀԿ
      • Վիրտուալ ԱՀԿ
      • Free Phone
    • Օպերատորներ
  • Մեր մասին
  • Վճարել
  • Օգնություն
  • Լրացուցիչ
    • Օգնություն
    • Հեռախոսային սպասարկում
    • Աշխատատեղեր
+ 374 60 46 46 46
info@ovio.am
Գրասենյակներ և ծածկույթ
Մուտք
Միացի՛ր հիմա
  • 1. Հիմնական պայմաններ
  • 2. Գաղտնիության քաղաքականություն
  • 3. Օգտվելու պայմաններ
  • 4. Դոմենային անվանման գրանցման ծառայություն պայմաններ
  • 5. Տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների նկարագրությունը
  • 6. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ (COLOCATION)
  • 7. Էլեկտրոնային ստորագրման ընթացակարգ
  • 8. Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
  • 9. Ինֆորմացիոն անվտանգություն
  • 10. Cookie ֆայլերի մշակման քաղաքականություն
  • 11. Տեսահսկման քաղաքականություն
  • 1. Հիմնական պայմաններ
  • 2. Գաղտնիության քաղաքականություն
  • 3. Օգտվելու պայմաններ
  • 4. Դոմենային անվանման գրանցման ծառայություն պայմաններ
  • 5. Տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների նկարագրությունը
  • 6. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ (COLOCATION)
  • 7. Էլեկտրոնային ստորագրման ընթացակարգ
  • 8. Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
  • 9. Ինֆորմացիոն անվտանգություն
  • 10. Cookie ֆայլերի մշակման քաղաքականություն
  • 11. Տեսահսկման քաղաքականություն

COOKIE ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

COOKIE ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.    ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ

3.    «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ԻՆՉ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ

4.    ՈՒՄ ԵՆՔ ՓՈԽԱՆՑՈՒՄ «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.    «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԵՎ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

6.    «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

7.    «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ԲՐԱՈՒԶԵՐՈՒՄ

8.    «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ

 


  

1.         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1.                Սույն քաղաքականության նպատակն է ապահովել ՀՀ 18.05.2015 N ՀՕ-49-Ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Այն հանդիսանում է ovio.am (այսուհետ Կայք),  որի սեփականատերն է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (Հայաստան, 2201, Կոտայքի մարզ, Աբովյան Խաղաղության փող., 1 շենք), տեղեկատվական ռեսուրսի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության միջոցներից մեկը:

1.2.                Սույն քաղաքականության հանրամատչելիությունն ապահովվում է Ընկերության կայքում տեղադրելով և կայքի բոլոր օգտատերերին հասանելի դարձնելով:

1.3.                «Cookie» ֆայլերը՝ տվյալների փոքր հատվածներ են, որոնք Կայք այցելելու ժամանակ փոխանցվում և պահպանվում են օգտատիրոջ սարքավորման վրա (համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ, խելացի ժամացույց և այլն): Այդ ֆայլերի օգնությամբ Կայքը հիշում է օգտատիրոջ և իր սարքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև պահպանում է օգտատիրոջ նախապատվությունները և կարգաբերումները, հաջորդ այցերի ժամանակ «ճանաչում» է օգտատիրոջը և վերջինիս սարքավորումը:

1.4.                «Cookie» ֆայլերը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից մշակվում են հետևյալ նպատակներով՝

1.4.1.                    կայքի ճիշտ գործառնության ապահովում (ինչպես նաև թույլ է տալիս կրկին չլրացնել մուտքի տվյալները);

1.4.2.                    կայքի օգտատերերի անվտանգության ապահովում (օրինակ՝ վնասակար օգտատերերի՝ բոտերի, բացահայտում);

1.4.3.                    կայքի աշխատանքի գնահատման և հետագա բարելավման նպատակով վերլուծական ընդհանրական տվյալների հավաքագրում;

1.4.4.                    մարքեթինգային և գովազդային անհատականացված նյութերի ստեղծում և ցուցադրում։

1.5.                 «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ «Cookie»» ֆայլերը ոչ մի պարագայում չի կիրառում Կայքի  կոնկրետ օգտատիրոջ նույնականացնելու համար:

2.         ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ

2.1.                «Cookie» ֆայլերի կիրառման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը ներառում է՝

2.1.1.                    Կայք այցելելու ամսաթիվը և ժամը;

2.1.2.                    Կայքի օգտվելու տևողությունը (մուտքից մինչև ելք ընկած ժամանակահատված, սեանս);

2.1.3.                    Օգտատիրոջ կողմից կայքի էջերի այցի մասին տեղեկատվություն;

2.1.4.                    Օգտատիրոջ կողմից դիտվող URL ֆայլ և դրան վերաբերող այլ տեղեկատվություն;

2.1.5.                    Տեղեկատվական ռեսուսի մասին տեղեկատվություն, որից օգտատերը անցում է կատարել դեպի կայք;

2.1.6.                    Օգտատիրոջ կողմից կիրառվող օպերացիոն համակարգի և բրաուզերի մասին տեղեկատվություն։

3.         «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ԻՆՉ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ

3.1.                Կայքում կիրառվում են հետևյալ տեսակի «Cookie»-ները՝

3.1.1.                    Տեխնիկական (նվազագույն անհրաժեշտ) «Cookie» ֆայլ

3.1.2.                    Գովազդային (մարքեթինգային) «Cookie» ֆայլ

3.1.3.                    Անհատականացման «Cookie» ֆայլ

3.1.4.                    Վերլուծական «Cookie» ֆայլ

3.2.                Տեխնիկական (նվազագույն անհրաժեշտ) «Cookie» ֆայլն անհրաժեշտ է կայքի հիմնական ֆունկցիաները և ճիշտ աշխատանքն ապահովելու համար: Տեխնիկական «Cookie» ֆայլն ենթակա չէ անջատման, վերջիններս օգտատերերի մասին չեն պահպանում տեղեկատվություն և չեն փոխանցում վերլուծական որևէ երրորդ համակարգի:

3.3.                Գովազդային (մարքեթինգային) «Cookie» ֆայլը կիրառվում է օգտատերերից յուրաքանչյուրին  անհատականացման մեթոդով՝ իրենց հետաքրքրություններին համապատասխան մարքեթինգային և գովազդային նյութեր ցուցադրելու , ինչպես նաև օգտատերերի կողմից կայքի էջերի, այդ թվում նաև այլ տեղեկատվական ռեսուրսներ,  այցելության մասին տեղեկատվության հավաքագրման նպատակով: Կարող է կիրառվել ցուցադրվող գովազդի քանակի սահմանափակման  և գովազդային արշավների արդյունավետության չափման համար:

3.4.                Անհատականացման (նվազագույն անհրաժեշտ) «Cookie» ֆայլը թույլ է տալիս կայքին հիշել օգտատիրոջ կողմից կատարած ընտրությունը (օրինակ՝ օգտատիրոջ անունը, կայքի լեզուն կամ տարածաշրջանը, որտեղ գտնվում է օգտատերը) և տրամադրել ընդլայնված, առավել անհատականացված հնարավորություններ: Օրինակ՝ կայքը կարող է տրամադրել եղանակի տեսություն, ճանապարհային երթևեկության մասին  տեղեկատվություն և այլն՝ պահպանելով օգտատիրոջ գտնվելու վայրը:

3.5.                Վերլուծական «cookie» ֆայլը հնարավորություն է տալիս գնահատել թե օգտատերերը ինչպես են փոխազդում կայքի հետ, այդ թվում նաև հաշվարկել այցերի քանակը և տևողությունը: Այս տեսակի «Cookie» ֆայլն օգնում է հասկանալ թե ինչպես է կիրառվում կայքը, բարձրացնել դրա արդյունավետությունը, կայքը առավել հարմարավետ դարձնել օգտատերերի համար:

3.6.                Կախված պահպանման ժամկետից  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կիրառում է կայքից օգտվելու տևողությամբ սահմանափակված (մուտքից մինչև ելք ընկած ժամանակահատված, սեանսային) և մշտական «Cookie»-ներ: կայքից օգտվելու տևողությամբ սահմանափակված «Cookie»-ները պահվում են բրաուզերի օգտագործման (սեանսի) ժամանակ: Մշտական «Cookie»-ները պահվում են իր կարգաբերումներում նշված ժամանակահատվածով կամ այնքան քանի դեռ օգտատերը չի հեռացրել դրանք:

3.7.                Յուրաքանչյուր տեսակի «Cookie»-ների համար պետք է առնվազն նշված լինի՝ անվանումը, մատակարարը, նպատակը և պահպանման ժամկետը:

3.8.                Կախված նրանից, թե ով է տեղադրել (գեներացրել) «Cookie» ֆայլերը, դրանք բաժանվում են սեփական՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից գեներացված և տեղադրված, և կողմնակի՝ երրորդ անձի կողմից գեներացված և տեղադրված տեսակների: Վերջիններս նույնպես կիրառվում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից վերլուծություններ իրականացնելու կամ օգտատիրոջ հետաքրքրություններին համարժեք գովազդային և մարքեթինգային նյութերի ցուցադրման նպատակով:

3.9.                Կիրառվող «Cookie»-ների ցանկը կետ 3.7-ին համապատասխան բերված է LI 01.08.18 ցանկում: Ցանկը վերանայվում և հաստատվում է ընկերության ՏԱ պատասխանատուի կողմից:

4.         ՈՒՄ ԵՆՔ ՓՈԽԱՆՑՈՒՄ «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

4.1.                Սույն քաղաքականության 1.3.3 և 1.3.4 ենթակետերով սահմանված նպատակներին հասնելու համար «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն վերլուծական և գովազդային «Cookie» ֆայլերի միջոցով հավաքագրված տեղեկատվությունը կարող է փոխանցել հետևյալ երրորդ անձանց, որոնք մեր կողմից ներգրավվում են «Cookie» ֆայլերի վերլուծության նպատակով և ապահովում են բավարար միջոցներ անձնական տվյալների պաշտպանության մասով՝

4.1.1.                    ООО «Яндекс». Հասցե: Российская Федерация, 119021, г. Москва, ул. Льва Толстого, д. 16.
                               Կոնֆիդենցիալության քաղաքականություն.
                               Յանդեքս.Մետրիկա և AppMetrica ծառայությունների օգտագործման պայմաններ
                               Yandex.Metrica Data Processing Agreement (DPA).

4.1.2.                    Google, Inc. Հասցե: 1600 Amphitheatre Parkway Mountain View, California 94043, USA.
                               Կոնֆիդենցիալության քաղաքականություն.
                               Google ծառայությունների օգտագործման պայմաններ.
                               Google Ads Data Protection Terms: Service Information.
                               Google Ads Data Processing Terms.

5.         «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԵՎ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

5.1.                «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կիրառելով կողմնակի «cookie»-ներ, որոնք տրամադրվել են երրորդ անձանց կողմից և նշված են սույն քաղաքականության գլուխ 4-ում, իրականացնում է անձի նույնականացման հետ չառընչվող տվյալների միջսահմանային փոխանցում:

5.2.                «Cookie» ֆայլերից ստացվող տեղեկատվության միջսահմանային փոխանցումն իրականացվում է այն պետություններ, որոնց տարածքում ապահովվում է անձնական տվյալների սուբյեկտի պաշտպանության բավարար մակարդակ:

5.3.                Google Analytics վեբ վերլուծության ծառայությունների գործառնության շրջանակներում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կարող է իրականացնել ագրեգացված (մեկ ընդհանուր դաշտում միավորված օգտատերերի և իրենց վարքագծային առանձնահատկությունների մասին տեղեկատվություն) տվյալների, որոնց միջոցով հնարավոր չէ նույնականացնել օգտատերին,  միջսահմանային փոխանցում Google, Inc. այն սերվերներին, որոնք գտնվում են անձնական տվյալների սուբյեկտների ոչ բավարար պաշտպանություն ապահովող երկրների տարածքում:

5.4.                Այն դեպքում, երբ տվյալները փոխանցվում են անձնական տվյալների սուբյեկտների ոչ բավարար պաշտպանություն ապահովող երկրների տարածք, Ընկերությունը անձնական տվյալների սուբյեկտին տեղեկացնում է առկա ռիսկերի մասին՝

5.4.1.                    անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական կանոնակարգման բացակայություն;

5.4.2.                    անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների բացակայություն կամ օպերատորի կողմից հարցումներին չպատասխանելու իրավասություն;

5.4.3.                    անձնական տվյալների սուբյեկտների պաշտպանությամբ զբաղվող իրավասու մարմնի բացակայություն;

5.4.4.                    անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների խախտման դեպքում պատասխանատվության բացակայություն;

5.4.5.                    իրավապահ մարմինների կողմից անձնական տվյալներին լայն հասանելիություն։

6.         «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

6.1.                «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կարող է  Կայքի լիարժեք և ճիշտ գործառնությունը, այդ թվում օգտագործման անվտանգությունը, ապահովել միայն տեխնիկական (նվազագույն անհրաժեշտ) «Cookie» ֆայլերի կիրառման միջոցով: Այդ իսկ պատճառով դրանք ենթակա չեն անջատման կայքի գործիքակազմի միջոցով և մշակվում են անկախ օգտատիրոջ համաձայնությունից: Եթե օգտատերը իր բրաուզերում անջատում է այդ ֆայլերը, ապա Ընկերությունը չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում կայքի լիարժեք և ճիշտ գործառնության համար:

6.2.                Անհատականացման, վերլուծական և գովազդային «Cookie» ֆայլերի պարագայում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն օգտատիրոջը Կայք առաջին այցի ժամանակ առաջարկում է տալ իր համաձայնությունը այդ ֆայլերը կիրառելու համար կամ հրաժարվել դրանց կիրառումից, համապատասխանաբար, ինքնահայտվող պատուհանի վրա, սեղմելով «Ընդունել» և «Մերժել» կոճակները: «Ընդունել» կոճակը սեղմելով օգտատերը տալիս է՝ անհատականացման, վերլուծական և գովազդային «Cookie» ֆայլերի մշակման իր համաձայնությունը: «Մերժել» կոճակը հրաժարվում է դրանց կիրառումից: «Ընդունել»-ուց և «Մերժել»-ուց հետո օգտատերը կարող է իրականացնել փոփոխություն սեղմելով «Cookie»-ների կառավարում» կոճակին, բացվող պատուհանում իրականացնել փոփոխություն և հաստատել սեղմելով  «Ընդունել» կամ «Մերժել» կոճակը:

6.3.                Կայքը «Cookie» ֆայլերի կարգաբերումները պահպանում է 1 տարի ժամկետով, որը լրանալուց հետո, օգտատիրոջ կողմից Կայք այցելելու դեպքում ինքնահայտնվող պատուհանի միջոցով նորից ստանում է «անհատականացման, վերլուծական և գովազդային «Cookie» ֆայլերի կիրառման օգտատիրոջ համաձայնություն» հարցումը:

7.         «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ԲՐԱՈՒԶԵՐՈՒՄ

7.1.                Բրաուզերների մեծամասնությունը կարգաբերված է լռելյայն ընդունել «Cookie» ֆայլերը: Օգտատերը իր բրաուզերի համապատասխան գործիքակազմի միջոցով կարող է հեռացնել նախկինում պահպանված «Cookie» ֆայլերը: Օգտատերը նաև կարող է կայքեր այցելել կիրառելով բրաուզերի «ինկոգնիտո» ռեժիմը, որպեսզի թույլ չտա որոշ «Cookie» ֆայլերի կիրառումը:

7.2.                Օգտատերը կարող է «Cookie» ֆայլերի կիրառումը անջատել իր բրաուզերի կարգաբերումներում: Որոշ հայտնի բրաուզերների կարգաբերումները՝

7.2.1.          «Microsoft Internet Explorer»

7.2.2.          «Microsoft Edge»

7.2.3.          «Google Chrome»

7.2.4.          «Firefox»

7.2.5.          «Яндекс Браузер»

7.2.6.          «Opera»

7.2.7.          «Opera (mobile) »

7.2.8.          «Safari»

7.2.9.          «Safari (mobile) »

7.2.10.      «Android Browser»

7.2.11.      «Спутник»

7.3.                Այլ բրաուզերների կարգաբերումների մասին տեղեկատվություն օգտատերը իր նախաձեռնությամբ ստանում է բրաուզերը մշակողից:

7.4.                Օգտատերը կարող է Google Analytics վեբ վերլուծության ծառայության կողմից «Cookie» ֆայլերի միջոցով տվյալների հավաքագրումը և պահպանումը արգելել հետևյալ ծրագրային լուծման միջոցով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://tools.google.com/dlpage/gaoptout ։

7.5.                Օգտատերը կարող է Яндекс Метрика վեբ վերլուծության ծառայության կողմից «Cookie» ֆայլերի միջոցով տվյալների հավաքագրումը և պահպանումը արգելել հետևյալ ծրագրային լուծման միջոցով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝  https://yandex.com/support/metrica/general/opt-out.html ։

7.6.                Քանի որ  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կիրառվող «Cookie» ֆայլերը հնարավորություն են ընձեռում օգտատիրոջը լիարժեք  և արդյունավետ օգտագործել Կայքի հնարավորությունները, անհատականացնել և օգտատիրոջ նախապատվություններին համապատասխան բովանդակություն տրամադրել, ուստի խորհուրդ ենք տալիս այն չանջատել:

8.         «COOKIE» ՖԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ

8.1.                Օգտատերը իրավասու է՝ «Cookie» ֆայլերի մշակման ժամանակ առաջացող հարցերի դեպքում, դիմել ընկերություն անձնական տվյալների մշակման ներքին վերահսկողության պատասխանատուին (ուղղելով pdpօ@ovio.am հասցեյին էլեկտրոնային նամակ), իր իրավունքների պահպանման համար աջակցություն ստանալու նպատակով:

8.2.                «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ում անձնական տվյալների պաշտանությունը և օրենսդրական պահանջները, դրանց իրականացման  մեխանիզմները սահմանված են Աձնական տվյլաների մշակման քաղաքականությամբ:

 

 

 

 

 

ԿԻՐԱՌՎՈՂ COOKIE ՖԱՅԼԵՐԻ ՑԱՆԿ

 

 

Տեխնիկական (նվազագույն անհրաժեշտ) cookie ֆայլն անհրաժեշտ է կայքի հիմնական ֆունկցիաները և ճիշտ աշխատանքն ապահովելու համար: Տեխնիկական cookie ֆայլն ենթակա չէ անջատման, վերջիններս օգտատերերի մասին չեն պահպանում տեղեկատվություն և չեն փոխանցում վերլուծական որևէ երրորդ համակարգի:

 

#

Сookie ֆայլի անվանում

Մատակարար

Նշանակություն/նպատակ

Պահպանման ժամկետ

1

yandexuid

yandex.ru

Թույլ է տալիս տարբերակել կայքի այցելուներին

1 տարի (որոշ երկրներում կարող է ավելի երկար լինել)

2

i

yandex.ru

Թույլ է տալիս տարբերակել կայքի այցելուներին

1 տարի

3

_yasc

yandex.net

Թույլ է տալիս կայքի ֆունկցիոնալույթյան և անհատականացման ընդլայնում, կատարելագործում: Դրանք կարող են սահմանվել նաև երրորդ կողմի մատակարարների կողմից, որոնց ծառայությունները ներառված են էջում: Եթե ​​այդ cookie - ները չթույլատրվեն որոշ  ծառայություններ կարող են չաշխատել:

 

4

YSC

youtube.com

Անվտանգության ապահովում

Սեսիա

5

VISITOR_PRIVACY_

METADATA

youtube.com

Պահպանում է օգտագործողի cookie - ների համաձայնությունը ընթացիկ տիրույթի համար:

180 օր

6

VISITOR_INFO1_LIVE

youtube.com

Գնահատում է օգտատերերի թողունակությունը ինտեգրված YouTube տեսանյութերով էջերում:

180 օր

7

PREF

youtube.com

Օգտվագործվում է նախընտրելի էջերը և երաժշտական նախասիրությունները պահպանելու համար: YouTube Music-ի համար նախապատվությունները և ավտոմատ նվագարկումը:

8 ամիս

8

XSRF-TOKEN

ovio.am

---

---

9

rostelecom_session1

ovio.am

----

---

10

AEC

Google LLC

Ապահովում են հարցումների կատարումը միայն օգտատիրոջ անունից: Թույլ չեն տալիս այլ կայքերին գործել օգտատիրոջ անունից առանց իր իմացության:

6 ամիս

11

ar_debug

 

 

 

 

Գովազդային (մարքեթինգային) cookie ֆայլը կիրառվում են օգտատերերին անհատականացված, իրենց հետաքրքրություններին համապատասխան մարքեթինգային և գովազդային նյութեր ցուցադրելու նպատակով, ինչպես նաև օգտատերերի կողմից էջերի, այդ թվում այլ տեղեկատվական ռեսուրսներ,  այցելության մասին տեղեկատվություն: Կարող է կիրառվել ցուցադրվող գովազդի քանակի սահմանափակման  և գովազդային արշավների արդյունավետության չափման համար:

 

#

Сookie ֆայլի անվանում

Մատակարար

Նշանակություն/նպատակ

Պահպանման ժամկետ

1

IDE

doubleclick.net

Օգտագործվում է գովազդի արդյունավետությունը չափելու համար, որպեսզի ավելի ակտուալ և անհատականացված գովազդ ցուցադրվի:

13 ամիս ԵՏՏ Մեծ Բրիտանիա/ 24 ամիս այլուր

2

1P_JAR

Google LLC

գովազդի օպտիմալացում

30 օր

3

NID

Google LLC

Օգտագործում է ակտուալ  և անհատականացված գովազդի ցուցադրում ապահովելու համար:

6 ամիս

4

DV

Google LLC

Օգտագործվում են օգտատերերի նախասիրություններին հարմարեցված գովազդ մատուցելու և վերահասցեավորելու համար՝ հիմնվելով այցելած հատուկ կայքերի վրա:

24 ժամ

 

Անհատականացման cookie ֆայլը թույլ է տալիս կայքին հիշել օգտատիրոջ կողմից կատարած ընտրությունը (օրինակ՝ օգտատիրոջ անունը, կայքի լեզուն կամ տարածաշրջանը, որտեղ գտնվում է օգտատերը) և տրամադրել ըդլայնված, առավել անհատականացված հնարավորություններ:

 

#

Сookie ֆայլի անվանում

Մատակարար

Նշանակություն/նպատակ

Պահպանման ժամկետ

1

twk_uuid_602a2f2a918aa261273ee6b9

ovio.am

Առցանց զրույցի միջոց. Tawk.to

Սեսիա

2

twk_idm_key

ovio.am

Այցելուների կապի կառավարում:

Սեսիա

 

Վերլուծական cookie ֆայլը հնարավորություն է տալիս գնահատել թե օգտատերերը ինչպես են փոխազդում կայքի հետ, այդ թվում նաև հաշվարկել այցերի քանակը և տևողությունը: Այս տեսակի cookie ֆայլն օգնում է հասկանալ թե ինչպես է կիրառվում կայքը, բարձրացնել դրա արդյունավետությունը, կայքը առավել հարմարավետ դարձնել օգտատերերի համար:

 

#

Сookie ֆայլի անվանում

Մատակարար

Նշանակություն/նպատակ

Պահպանման ժամկետ

1

_ga

ovio.am

Էջի դիտումների վիճակագրություն

2 տարի

2

_gat_gtag_UA_36610008_1

ovio.am

Վերլուծություն, օգտվողի անհատական ID -ն պահպանելու համար

1 րոպե

3

_ga_5VP5WBFEJX (_ga_<wpid>)

ovio.am

Վերլուծություն, վիճակագրություն

2 տարի

4

_gid

ovio.am

Վիճակագրություն, վերլուծույթուն

24 ժամ

5

TawkConnectionTime

ovio.am

Այցելուների կապի կառավարում

Սեսիա

 

 

 

 

Կոնտակտային տվյալներ

Ձեր հայտն արդեն ուղարկված է։ Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն Ձեզ հետ։ Շնորհակալություն:

Փակել

Շնորհակալություն

ՁԵՐ ՀԱՅՏԸ ՈՒՂԱՐԿՎԱԾ Է, ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԵՆ ՁԵԶ ՀԵՏ։

Փակել

Շնորհակալություն

Հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվեց:

Փակել

Հաղորդագրությունը չի ուղարկվել: Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ:

Փակել

Միացի՛ր հիմա

Կայքի բաժինները

  • Տան համար
  • Հատուկ առաջարկներ
  • All in փաթեթներ
  • Ինտերնետ
  • Հեռախոսակապ
  • Հեռախոսային սպասարկում
  • Գրասենյակներ և ծածկույթ
  • Միջազգային հավաստագրեր
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Բիզնեսի համար
  • Օպերատորներ
  • Օգնություն
  • Պայմաններ
  • Արխիվ
  • Աշխատատեղեր
  • Այլ հատուկ առաջարկներ
  • Այլ աշխատանքներ
  • Այլ

+ 374 60 46 46 46

info@ovio.am

Սպասարկման քարտեզ

Use ctrl + scroll to zoom the map.

Որակի վերահսկում

© 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են