«__» _______ 202_ թ.-ից
№ _____________ Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի
ՀԱՎԵԼՎԱԾ № 5
ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ
1.
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
DNS (Domain Name System) — բաշխված համակարգչային համակարգ, որն
օգտագործվում է տիրույթի(դոմեյնի) անունների գրառումների, մասնավորապես սերվերների
կամ սարքերի IP հասցեների մասին տեղեկություններ ստանալու համար։
IOPS (input/output operations per second) — ներածում-արտածում գործառնությունների քանակը վայրկյանում,
որը չափվում է որպես միջին մեծություն 20 րոպե ինտերվալով ըստ Կատարողի տվյալների պահպանման համակարգի կառավարման ինտերֆեյսի՝
4 ԿԲ բլոկի չափի դեպքում և 70:30 ընթերցում/գրանցում գործառնությունների քանակի հարաբերակցությամբ:
IP-հասցե — եզակի ցանցային
հասցե տվյալների փոխանցման ցանցում՝ կառուցված IP (տվյալների փոխանցման ինտերնետային
հաղորդակարգ) հաղորդակարգի միջոցով:
SATA — վիրտուալ
մեքենայի սկավառակների տեսակ՝ տեղակայված տվյալների պահպանման համակարգերում SATA սկավառակներով՝
SSD քեշի օգտագործմամբ:
SAS — վիրտուալ մեքենայի սկավառակների տեսակ՝ տեղակայված
տվյալների պահպանման համակարգերում SAS սկավառակներով՝ SSD քեշի օգտագործմամբ:
SSD — վիրտուալ մեքենայի
սկավառակների տեսակ՝ տեղակայված տվյալների պահպանման համակարգերում՝ SSD սկավառակներով։
Վիրտուալիզացիա — տեխնոլոգիա՝ տրամադրող Կատարողի հաշվողական ռեսուրսները,
որոնք կարող են աշխատել միմյանցից մեկուսացված միջավայրում՝ առանց կոնկրետ ֆիզիկական
ռեսուրսների հետ կապվելու:
Վիրտուալ մեքենա — Կատարողի ենթակառուցվածքի վրա տեղակայված՝ մեկուսացված
ապարատածրագրային համակարգ (Պրոցեսորների, Հիշողության, Սկավառակի տարածքի ռեսուրսների
ամբողջություն)՝ սարքախմբին ընդօրինակող, և նախատեսված Պատվիրատուի օպերացիոն համակարգի
հսկողության ներքո աշխատելու համար:
Վիրտուալ ցանց — Պատվիրատուի Վիրտուալ մեքենաների
միջև տվյալների փոխանցման ոչ հրապարակային ցանց՝ կառուցված IP հաղորդակարգի (տվյալների փոխանցման
ինտերնետային հաղորդակարգ) միջոցով։
Սկավառակի տարածք
— Կատարողի տվյալների պահպանման ռեսուրսների
ամբողջություն, որոնք ունեն միմյանցից մեկուսացված միջավայրում աշխատելու ունակություն:
Վիրտուալ մեքենայի մետրիկա — վիրտուալ մեքենայի մասին տեղեկատվություն՝ տեսակներից
մեկի – Պրոցեսորի բեռնվածություն, Վիրտուալ
հիշողության օգտագործում, Վիրտուալ մեքենայի մուտքային և ելքային տրաֆիկ, Վիրտուալ
մեքենայում գործարկված ցանցային ծառայությունների հասանելիություն (գործող HTTP հաղորդակարգի
միջոցով), ցանցային PING տեսակի հարցման հաջողության ստուգում՝ Վիրտուալ մեքենայի
IP-հասցեով:
Ամպային ծառայություններ — օգտակար գործառույթներ
կրող Ծառայությունների մատուցում՝ օգտագործելով Վիրտուալ մեքենաներ՝ նախադրված համակարգային
և մասնագիտացված ծրագրային ապահովմամբ կամ առանց դրա, Վիրտուալ ցանց, Կատարողի ապարատածրագրային
համալիրի Վիրտուալ ցանցի Դարպաս, և դրանց անխափան աշխատանքի ապահովում:
Հիշողություն — համակարգչային հիշողության՝ էներգիայից կախված հատված,
որում ժամանակավորապես պահպանվում են տվյալներ և հրահանգներ՝ անհրաժեշտ պրոցեսորին՝
գործառնություններ իրականացնելու համար, հնարավորություն ունենալով գործել միմյանցից
մեկուսացված միջավայրում:
Վիրտուալիզացիայի հարթակ — մասնագիտացված ծրագրային ապահովում, որն իրականացնում
է Վիրտուալիզացում Կատարողի ապարատածրագրային համալիրի վրա:
Պրոցեսոր - Կատարողի ենթակառուցվածքի պրոցեսորային հզորության մի մասը՝
հատկացված Պատվիրատուի օպերացիոն համակարգի
ներքո աշխատող Վիրտուալ մեքենայի համար:
Ռեսուրսների խումբ – Վիրտուալ հաշվողական,
սկավառակային և ցանցային ռեսուրսների հավաքածու Պատվիրատուի կողմից՝ Կատարողի ապարատածրագրային
համալիրում, վարձակալվող:
Վիրտուալ ցանցի
Դարպաս – Անձնական գրասենյակում Ծառայությունների բաղադրիչի կարգավորումը, որն ապահովում
է Վիրտուալ ցանցի և այլ ցանցերի միջև փոխգործակցությունը՝ Ինտերնետ ցանցի կամ Պատվիրատուի
լոկալ ցանցի միջոցով։
2.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1.
Կատարողը տրամադրում է Ամպային ծառայություններ՝ վճարովի
հիմունքներով:
2.2.
Ամպային ծառայությունների մատուցման սույն Դրույթը սահմանում է սույն Պայմանագրի
համաձայն Ամպային ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները:
2.3.
Յուրաքանչյուր Ամպային ծառայության համար, որը կարող է տրամադրվել Պայմանագրի
շրջանակներում, կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ, որոնք ամրագրված են սույն
Դրույթի համապատասխան Հավելվածներում: Պայմանագրով, Դրույթով և Հավելվածով սահմանված
պայմանների անհամապատասխանության դեպքում գերակայում են Հավելվածում սահմանված պայմանները:
2.4. Կատարողը տրամադրում
է Ամպային ծառայություններ օրական 24 (քսանչորս) ժամ, շաբաթը 7 (յոթ) օր, տարին
365 (366) օր:
3.
ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏ
3.1.
Ծառայությունների ֆունկցիոնալ հնարավորություններին ծանոթանալու նպատակով Կատարողը, իր հայեցողությամբ, կարող է Պատվիրատուին
տրամադրել Ծառայություններից օգտվելու փորձնական ժամկետ:
3.2.
Փորձնական ժամկետի տևողությունը որոշվում է Կատարողի կողմից:
Փորձնական ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ սկսած Պատվիրատուին Ծառայությունների
մատուցման մեկնարկի օրվանից:
3.3.
Փորձնական ժամկետի ընթացքում Ծառայություններից օգտվելու համար Պատվիրատուից
վճար չի գանձվում: Փորձնական ժամկետի ընթացքում մատուցված ծառայությունների արժեքը
ներառված է փորձնական ժամկետի ավարտից հետո Ծառայությունից օգտվելու առաջին ամսվա ամսական
վճարում:
3.4.
Ընդ որում, փորձարկման ժամկետի ավարտից հետո Պատվիրատուի կողմից Ծառայություններից
հրաժարվելու, և որևէ ժամանակահատված անց կրկին դիմելու դեպքում, Փորձնական ժամկետ կրկին
չի տրամադրվում:
4.
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑԵՐ
4.1.
Պատվիրատուի դիմումի (Տեխնիկական
խնդրի) անձանագրման դեպքում փոփոխության ընթացիկ հարցում է համարվում (եթե
հնարավոր չէ նման փոփոխություն կատարել Անձնական գրասենյակում)՝
4.1.1.
Վիրտուալ մեքենայի պատկերի ստեղծումն ու վերբեռնումը արտաքին ռեսուրսին.
4.1.2.
Վիրտուալ մեքենայի կլոնավորումը՝ առանց դրա աշխատանքի դադարեցման.
4.1.3.
Ցանցային միացման կազմակերպումը.
4.1.4.
Վիրտուալ մեքենային սպիտակ IP-հասցեի հատկացումը՝ առանց NAT-ի օգտագործման.
4.1.5.
Վիրտուալ մեքենայի կոնֆիգուրացիայի փոփոխումը (ռեսուրսների Հավաքածուների
համար՝ առանց կառավարման ինտերֆեյսին վիրտուալիզացման հարթակի տրամադրման).
4.1.6.
Վիրտուալ մեքենային սպիտակ IP-հասցեի հատկացումը՝ առանց NAT-ի օգտագործման.
4.1.7.
Ռեսուրսների Հավաքածուի չափի (ծավալի) կրճատումը, այն պայմանով, որ դրանք չեն
գործածվում որպես Վիրտուալ մեքենաներ:
5. ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԱՑՄԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐ
5.1. Հաշվետու ժամանակաշրջանում Ծառայությունների
արժեքը որոշվում է Պատվերին և Սակագներին համապատասխան:
5.2. Ծառայության արժեքի չափման
միավորը սահմանվում է Պատվերում` ամսական -ՀՀ դրամ (ՀՀԴ/ամիսը):
6.
ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԽԵՄԱ
6.1. Սակագնային Ծառայությունների արժեքի վերահաշվարկի սխեման ներկայացված է № 1
Աղյուսակում:
Աղյուսակ № 1. Ծառայության արժեքի վերահաշվարկի
սխեմա
Ծառայության հասանելիությունը Հաշվետու ժամանակաշրջանում, % |
Ծառայության մատուցման արժեքի վերահաշվարկ,
Ծառայության մատուցման արժեքի % Հաշվետու ժամանակաշրջանում |
100 . 00 > Ծառայության
հասանելիություն ≥ 99.9 82 |
0% |
99. 9 81 > Ծառայության հասանելիություն
≥ 99.475 |
3% |
99.475 > Ծառայության հասանելիություն
≥ 99.03 0 |
5% |
99.03 0 > Ծառայության հասանելիություն
≥ 98.681 |
7% |
98.681 > Ծառայության հասանելիություն
≥ 98.333 |
10% |
98.333 > Ծառայության հասանելիություն |
10% + (1/720)*x*100%, որտեղ
x-ը Ծառայության աշխատանքում Ընդմիջումների ժամերի ընդհանուր քանակն է |
7.
ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7.1. Ցանկացած Ծառայության օգտագործման ընթացքում Պատվիրատուին արգելվում է
հրապարակել կամ փոխանցել՝
- Ցանկացած տեղեկատվություն, որի տարածումը հակասում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը կամ միջազգային իրավունքին.
- Տեղեկություններ, որոնք պարունակում են վիրուսներ կամ այլ վնասակար
բաղադրիչներ.
- Պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի հրապարակում կամ փոխանցում.
- Գովազդի և այլ տեղեկատվության զանգվածային ուղարկում էլեկտրոնային փոստով առանց
հասցեատիրոջ հետ նախնական պայմանավորվածության (սպամ).
- Ինտերնետի տարրերի (համակարգիչներ, այլ սարքավորումներ կամ ծրագրային
ապահովման) բնականոն գործունեությունը խաթարելուն ուղղված գործողություններ
կատարելը.
- Ինտերնետ ռեսուրսի (համակարգչի, այլ սարքավորումների կամ տեղեկատվական
ռեսուրսի) չարտոնված մուտք ստանալուն ուղղված գործողություններ ձեռնարկելը.
- Գործողությունների ձեռնարկում, որոնք կարող են հանգեցնել Կատարողի Ծառայության
և/կամ ենթակառուցվածքի և/կամ Տեխնոլոգիական կայքի աշխատունակության խախտման, ինչպես
նաև Ծառայության այլ օգտատերերի կողմից Ծառայությունների ստացման համար
խոչընդոտներ ստեղծելուն.
7.2. Կատարողը պատասխանատվություն չի կրում Տեխնիկական խնդիրների և այլ
հանգամանքների համար, որոնք հանգեցրել են Ծառայության աշխատանքում Ընդմիջումների՝
հետևյալ պատճառներով.
- Պլանային և շտապ վթարային վերականգնողական աշխատանքների իրականացում, այն
դեպքում, եթե աշխատանքներն իրականացվում են ծանուցմամբ և սույն Պայմանագրի հավելված
հանդիսացող Սպասարկման մակարդակի վերաբերյալ համաձայնագրով սահմանված ժամկետներում.
- Ցանկացած ուշացում և ընդհատում, որը բխում է ցանկացած էլեկտրոնային կամ
մեխանիկական սարքավորման և/կամ ծրագրային ապահովման թերություններից կամ այլ
օբյեկտիվ տեխնոլոգիական պատճառներից, ինչպես նաև երրորդ անձանց գործողությունների
կամ անգործության արդյունքից, տվյալների փոխանցման կամ միացման խնդիրներից,
էլեկտրամատակարարման խափանումներից, պայմանով, որ բոլոր վերը նշված
իրադարձությունները տեղի չեն ունեցել Կատարողի մեղքով.
- Ծառայության մատուցման կասեցում կամ դադարեցում, համաձայնեցված Պատվիրատուի
հետ, ներառյալ մատուցվող Ծառայության պարամետրերը փոխելու նպատակով Ծառայության
մատուցման կասեցումը.
- Պատվիրատուի կանխամտածված կամ ոչ միտումնավոր գործողություններ, ներառյալ առանց
Կատարողի հետ համաձայնեցման Պատվիրատուի կողմից ծրագրային ապահովման
կարգավորումների փոփոխությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են
Ծառայության և/կամ Կատարողի Ենթակառուցվածքի հասանելիության վրա.
- Պատվիրատուի կողմից Կատարողին աջակցություն տրամադրելու մերժումը կամ
անկարողությունը՝ Տեխնիկական խնդիրները բացահայտելու և վերացնելու հարցում.
- Պատվիրատուի կողմից Կատարողի հետ Պայմանագրի պայմանների խախտում, ներառյալ
Ծառայության վճարման պայմանները.
- Պատվիրատուի՝ ծրագրային և/կամ ապարատային ապահովման անաշխատունակություն կամ
անհամատեղելիություն Ծառայության հետ.
- Ֆորս մաժորային, անհաղթահարելի ուժի հանգամանքներ.
7.3. Կողմերը պարտավոր են կատարել «Ամպային ծառայություններ մատուցելիս
տեղեկատվական անվտանգության կառավարման քաղաքականություն» փաստաթղթի պահանջները։
Փաստաթուղթը սահմանում է տեղեկատվական անվտանգության ոլորտում դերերը,
պատասխանատվության ոլորտները և պարտականությունները, և զետեղված է Անձնական գրասենյակում:
7.4. Ծառայությունից պատշաճ օգտվելու, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկերը
նվազագույնի հասցնելու համար Պատվիրատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները՝
- Պատվիրատուն լիովին պատասխանատվություն է կրում Կատարողի Ենթակառուցվածքում
տեղադրված նյութերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջներին
համապատասխանելու համար.
- Ծառայության շրջանակներում տրամադրվող ռեսուրսները պետք է զերծ լինեն
կեղծված և/կամ վնասակար ծրագրային ապահովումից, հեղինակային իրավունքը խախտող
նյութերից, ծայրահեղական կամ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերից.
- Պատվիրատուն չպետք է օգտագործի Ծառայության մատուցման շրջանակներում
տրամադրված ռեսուրսները անօրինական ձեռնարկատիրական գործունեության համար.
- Պատվիրատուն չպետք է հրապարակի Ծառայության մատուցման շրջանակներում
տրամադրվող ռեսուրսների տվյալներ, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում.
- Տեղադրված նյութերի ոչ համապատասխան որակի կամ լիցենզավորման և օրենսդրական
պահանջներին անհամապատասխանության հետևանքով ցանկացած կորստի համար պատասխանատու է
Պատվիրատուն.
- Ծառայության մատուցման շրջանակներում տրամադրվող ռեսուրսները չպետք է
օգտագործվեն որպես հարձակումների հարթակ (ներառյալ DoS, DDoS), սքանավորման, գաղտնաբառի
Բրուտ-ֆորս, գաղտնագրման բանալիների կոտրման և այլ վնասակար գործողությունների
համար, այդ թվում, բայց չսահմանափակվելով, ցանկացած Ծառայությունների ցանկացած
ռեսուրսի կամ բաղադրիչի վրա հարձակումներով.
- Պատվիրատուն պետք է զեկուցի Ծառայությունների այլ օգտատերերի տվյալների
(միջավայր) հասանելիություն ստանալու (կանխամտածված կամ պատահական) փաստերի մասին.
- Պատվիրատուն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր Անձնական գրասենյակի
մուտքի և գործողությունների կառավարման համար.
- Պատվիրատուի Լիազորված անձանց, ներառյալ վիրտուալ ենթակառուցվածքի
ադմինիստրատորների և Անձնական գրասենյակի ադմինիստրատորների հաշիվների
արդիականությանը հետևելու պատասխանատվությունը կրում է Պատվիրատուն.
- Պատվիրատուն պետք է հոգ տանի մուտքի վավերապայմանների պատշաճ պաշտպանության
մասին՝ թե՛ հենց Ծառայության, թե՛ Անձնական գրասենյակի և թե՛ դրանում առկա
ռեսուրսների նկատմամբ․
- Պատվիրատուի լիազորված անձինք պարտավոր են գաղտնի պահել Անձնական գրասենյակի
մուտք գործելու գաղտնաբառերը և ժամանակին փոխել դրանք.
- Մուտքանվան և/կամ գաղտնաբառի կորստի և դրանք փոխելու անհրաժեշտության
դեպքում, պետք է անհապաղ դիմում ներկայացնել Անձնական գրասենյակի հասանելիության
վերականգնման ծառայության միջոցով: Պատվիրատուն պատասխանատվություն է կրում
Անձնական հաշվի միջոցով կատարված բոլոր գործողությունների համար:
7.5. Այն դեպքերում, եթե Ծառայության շրջանակներում Պատվիրատուին տրամադրվող
ռեսուրսները կամ դրանց տարրերը ծառայում են որպես «Ծառայության մերժման» տեսակի ցանկացած ցանցային հարձակման աղբյուր կամ նպատակ, Կատարողն
իրեն իրավունք է վերապահում, առանց Պատվիրատուին նախապես ծանուցելու, սահմանափակել
կամ ամբողջությամբ արգելափակել ցանցային փոխգործակցությունը տվյալ ռեսուրսների կամ
դրանց տարրերի հետ:
7.6. Կատարողի կողմից նախասահմանված տեղեկատվական անվտանգության ծրագրային ապահովման փոփոխման դեպքում, Պատվիրատուն համաձայնեցնում է նման փոփոխությունը/հեռացումը/ավելացումը Կատարողի հետ:
7.7. Պատվիրատուի կողմից կառավարվող բոլոր Վիրտուալ մեքենաներում պետք է գործեն և առկա
լինեն հակավիրուսային ծրագրային ապահովման արդի բազաներ (հնարավորության դեպքում):
7.8. Պատվիրատուի կողմից կառավարվող բոլոր Վիրտուալ մեքենաներում պետք է ժամանակին
տեղադրվեն համապատասխան ծրագրային ապահովման արտադրողների կողմից տրամադրված
անվտանգության պատչեր:
7.9. Պատվիրատուն չպետք է հաղթահարի Ծառայությունների տեղեկատվական անվտանգության
միջոցները (ներառյալ Վիրտուալ մեքենաների մեկուսացման միջոցները):
7.10. Պատվիրատուն լիովին պատասխանատվություն է կրում Պատվիրատուի կողմից կառավարվող
Վիրտուալ մեքենաներում հասանելիության կառավարման համար:
7.11. Պատվիրատուն լիովին պատասխանատվություն է կրում Պատվիրատուի կողմից կառավարվող
Վիրտուալ մեքենաներում գաղտնագրման կիրառման համար:
7.12. Պատվիրատուն պատասխանատու է անվտանգության բոլոր միջոցների համար, ներառյալ Պատվիրատուի
կողմից կառավարվող Վիրտուալ մեքենաներում օգտագործվող տեղեկատվության
կրիպտոպաշտպանության գործիքները: Ընդ որում, Պատվիրատուն իրավունք ունի օգտվելու Կատարողի
կողմից տրամադրված տեղեկատվական անվտանգության միջոցներից: Այն դեպքում, երբ
Պատվիրատուն օգտվում է Կատարողի, Կատարողի կողմից ներգրավված երրորդ անձանց
լրացուցիչ ծառայություններից՝ պատասխանատվությունը կրում է Կատարողը:
8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1.
Յուրաքանչյուր Ծառայության պարամետրերի սպառիչ ցանկը և Ծառայության
պարամետրերի արժեքները նշված են Պատվերում:
8.2.
Կատարողն իրավունք ունի ջնջել Ծառայության մատուցման շրջանակներում
Պատվիրատուի կողմից տեղադրված տեղեկատվությունը և այդ տեղեկատվության պահուստային պատճենները,
ներառյալ Պատվիրատուի տվյալները պարունակողները, և Ծառայության մատուցման ավարտից
7 օր հետո կամ Փորձնական ժամանակշրջանի ավարտից հետո ազատել Կատարողի Ենթակառուցվածքի
զբաղեցրած ռեսուրսները:
8.3.
Կատարողն օգտագործում է Պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը
միայն սույն Դրույթների և Պայմանագրի նպատակների իրականացմանը համապատասխան:
8.4.
Պայմանագրի լուծման դեպքում Պատվիրատուի տվյալների վերադարձի
և/կամ աչնչացման կանոնները սահմանվում են Անձնական գրասենյակում տեղադրված «Ամպային
ծառայությունների մատուցման տեղեկատվական անվտանգության կառավարման քաղաքականություն»
փաստաթղթում: Պատվիրատուն, ստորագրելով սույն Դրույթները, հաստատում է, որ ամբողջությամբ
ծանոթացել է և համաձայն է սույն Քաղաքականության հետ։ Կատարողն իրավունք ունի իր հայեցողությամբ
ամպային ծառայություններ մատուցելիս միակողմանի կարգով փոխել տեղեկատվական անվտանգության
կառավարման Քաղաքականությունը, մինչդեռ Պատվիրատուն ինքնուրույն ծանոթանում է Քաղաքականության
բոլոր փոփոխություններին և համաձայնում է, որ իր լրացուցիչ համաձայնություն, ներառյալ
ցանկացած ստորագրություն, չի պահանջվում:
8.5.
Սույն Դրույթը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող
2 (երկու) օրինակից՝ 1 (մեկ) օրինակ Կողմերից յուրաքանչյուրի համար։
Կատարողի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
Պատվիրատուի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_______________/_______ / Կ.Տ. |
ԼՐԱՑՈՒՄ №5 ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
«ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ»
վճարովի ծառայությունների տրամադրման Պայմանագրին
«__» _______ 202_ թ.-ից
«ՎԻՐՏՈՒԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅԹԸ.
1.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
1.1.
Ծառայության շրջանակներում՝ Կատարողը Պատվիրատուին տրամադրում
և ապահովում է անխափան գործունեություն.
1.1.1.
Ռեսուրսների հավաքածու և դրանց հասանելիություն Անձնական հաշվի
միջոցով:
1.1.2.
Հատկացված ռեսուրսների հավաքածուի մեջ օպերացիոն համակարգերի կառավարման ներքո
Վիրտուալ մեքենաներ ստեղծելու հնարավորություն:
1.1.3.
Վիրտուալ ցանց և Վիրտուալ ցանցի Դարպաս, IP-հասցեներ:
1.1.4. Մուտք (ցանցային
միացում) դեպի Վիրտուալ ցանցի Դարպաս հանրային ինտերնետից և/կամ Պատվիրատուի լոկալ
ցանցից (համապատասխան լրացուցիչ Ծառայություն պատվիրելիս):
1.2.
Կատարողը Պատվիրատուին խորհրդատվություն է տրամադրում Ծառայությունից
օգտվելու հարցերում և ապահովում է Տեխնիկական խնդիրների վերացումը՝ տրամադրում է Տեխնիկական
աջակցություն:
2.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
2.1.
Ծառայությունը հանդիսանում է սակագնային ծառայություն։
2.2. Կատարողն ապահովում է Ծառայության Հասանելիություն ոչ պակաս, քան
99,982%:
2.3.
Կատարողը Ծառայությունը մատուցելու համար Պատվիրատուի սարքավորումների նկատմամբ պահանջներ
չի ներկայացնում։ Ծառայությունը պատվիրելու և կառավարելու համար Պատվիրատուին անհրաժեշտ
է ցանկացած սարք, որն ունի Ինտերներտի և տեղադրված ժամանակակից վեբ բրաուզերի հասանելիություն,
ընդ որում Պատվիրատուի Ինտերնետի թողունակությունը պետք է լինի առնվազն 128 կբիտ/վ։
2.4.
Կատարողը Վիրտուալ մեքենաների համար սահմանել է հետևյալ սահմանափակումները.
2.4.1.
Հիշողության առավելագույն ծավալը 1 Վիրտուալ մեքենայի համար՝
512 ԳԲ.
2.4.2.
Պրոցեսորների առավելագույն քանակը 1 Վիրտուալ մեքենայի համար՝
24 հատ.
2.4.3. Սկավառակների առավելագույն քանակը 1 Վիրտուալ մեքենայի համար՝
30(երեսուն)-ից ոչ ավել.
2.4.4. Սպիտակ IP-հասցեների առավելագույն
քանակը յուրաքանչյուր Վիրտուալ մեքենայի համար ՝ 1 (մեկ).
2.4.5.
Վիրտուալ մեքենային միացված յուրաքանչյուր սկավառակի առավելագույն ծավալը՝
12 ՏԲ.
2.4.6. CPU Ready պարամետր - մինչև 10% ներառյալ;
2.4.7. RAM Swapped պարամետր – Վիրտուալ մեքենայի կազմաձևված հիշողության մինչև 5%՝
ներառյալ՝ հաշվի առնելով ակտիվ մոնիտորինգը և արժեքի վերահսկումը 5%-ի
սահմաններում.
2.4.8. BPS Վիրտուալ մեքենաների միջև – մինչև 10,000
Մբիթ/վրկ մեկ Վիրտուալ մեքենայի համար.
2.5. Վիրտուալ մեքենայի յուրաքանչյուր սկավառակի առավելագույն արդյունավետությունը՝
կախված սկավառակի տեսակից.
2.5.1. SATA – 100 IOPS մեկ սկավառակի համար մինչև 1 ՏԲ, ապա 100
IOPS/ՏԲ, բայց ոչ ավելի, քան 3500 IOPS/սկավառակ.
2.5.2. SAS – 500 IOPS մեկ սկավառակի համար մինչև 1 ՏԲ, ապա 500
IOPS/ՏԲ, բայց ոչ ավելի, քան 7000 IOPS/սկավառակ;
2.5.3. SSD – 5000 IOPS /ՏԲ, բայց ոչ ավելի, քան 30 000 IOPS մեկ
սկավառակի համար (4 ԿԲ բլոկի չափի դեպքում) կամ 1000 ՄԲ/վ մեկ սկավառակի համար (32
ԿԲ բլոկի չափի դեպքում) :
2.6. Վիրտուալ մեքենայի սկավառակների մուտքի միջին ժամանակը կախված
սկավառակի տեսակից.
2.6.1. SATA - մինչև 30 միլիվայրկյան.
2.6.2. SAS - մինչև 20 միլիվայրկյան.
2.6.3. SSD – մինչև 3 միլիվայրկյան.
2.7. Վիրտուալ ցանցի և վիրտուալ ցանցի Դարպասի սահմանափակումները.
2.7.1. «Promiscuous Mode» ռեժիմն անջատված է վիրտուացման Հարթակի փոխարկիչների
վրա։
2.7.2. «Forged transmits», «MAC Address Change» օպցիաները Կատարողը կարող է փոխել տեխնիկական աջակցության ծառայությանը դիմելով:
Կատարողի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
Պատվիրատուի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
ԼՐԱՑՈՒՄ №5 ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
«ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ»
վճարովի ծառայությունների տրամադրման Պայմանագրին
«__» _______ 202_ թ.-ից
«ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՊԱՏՃԵՆԱՎՈՐՈՒՄ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅԹ
1.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1.1.
Ծառայության շրջանակներում՝ Կատարողը Պատվիրատուին հնարավորություն է
ընձեռում մասնագիտացված ծրագրային ապահովման միջոցով ստեղծել Վիրտուալ մեքենաների,
ֆայլերի և թղթապանակների, տվյալների բազաների և այլ օբյեկտների պահուստային
պատճեններ:
2.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
2.1.
Կատարողը տեղադրում է Վիրտուալ մեքենաների պահուստային պատճեններ Կատարողի առանձին
տվյալների պահպանման համակարգերի վրա, որոնք հատուկ նախագծված են այդ նպատակով:
2.2.
Կատարողը պարտավորվում է ծառայությունների մատուցման ողջ ժամանակահատվածում
պահուստային պատճենավորման ժամանակացույցին համապատասխան պահպանել Պատվիրատուի
Վիրտուալ մեքենաների ստեղծված պահուստային պատճենները:
2.3.
Կատարողը չի երաշխավորում Վիրտուալ մեքենայի վիճակի բարեհաջող վերականգնումը
պահուստային պատճենից, եթե նման վերականգնումն անհնար է Կատարողի
վերահսկողությունից դուրս պատճառներով (հատուկ ծրագրային ապահովում, որը
խոչընդոտում է ճիշտ պատճենների ստեղծումը և/կամ դրանցից վերականգնումը, վիրտուալ
սկավառակի վրա ոչ ստանդարտ ձայնագրման տեխնոլոգիաներ և այլն):
2.4.
Պատճեններից տվյալները վերականգնելու նպատակով Տեխնիկական խնդիրները
լուծելու համար պահանջվող ժամանակը կախված է վերականգնվող տվյալների ծավալից: Կատարողը
երաշխավորում է պահուստային պատճեններից տվյալների վերականգնման արագություն՝
առնվազն 40 ՄԲ/վրկ:
2.5.
Ծառայությունը սակագինը սահմանվում է ըստ Սակագների՝ կախված պահեստավորված
պատճենավորման ենթակա օբյեկտների չափից և Կատարողի տվյալների պահպանման
համակարգերում պահուստային պատճենները պահելու նպատակով սկավառակի տարածության
փաստացի զբաղեցվածության չափից:
Կատարողի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
Պատվիրատուի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
ԼՐԱՑՈՒՄ №5 ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
«ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ»
վճարովի ծառայությունների տրամադրման Պայմանագրին
«__» _______ 202_ թ.-ից
«ԻՆՏԵՐՆԵՏ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅԹ
1.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
1.1. Ծառայության շրջանակներում Կատարողը Պատվիրատուին
Վիրտուալ ցանցի Դարպասում տրամադրում է անսահմանափակ մուտք դեպի Ինտերնետ՝
երաշխավորված արագությամբ: Ինտերնետի հասանելիության արագությունը նշվում է
Պատվերում:
2.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
2.1. Ծառայության որակի թույլատրելի ցուցանիշներ.
2.1.1. Կատարողի տվյալների փոխանցման ցանցի սահմաններում կորցրած փաթեթների տոկոսը.
2.1.1.1.
Թույլատրելի արժեքը՝ ոչ
ավելի, քան 0,2%:
2.1.1.2.
Ցուցանիշի չափման մեթոդը`
Կատարողի մոնիթորինգի համակարգը, չափվում է 15 րոպե ping քայլով միջակայքով՝ 1
րոպեում Պատվիրատուի Վիրտուալ մեքենայից մինչև Պատվիրատուի Վիրտուալ ցանցի Դարպասը:
2.1.2. Ցանցային միջին ուշացումը Կատարողի տվյալների փոխանցման ցանցի սահմաններում.
2.1.2.1.
Թույլատրելի արժեքը – ոչ
ավելի, քան 5 միլիվայրկյան.
2.1.2.2.
Ցուցանիշի չափման մեթոդ -
Վիրտուալ ցանցային Դարպաս օգտագործելու դեպքում չափվում է Պատվիրատուի ստանդարտ
Վիրտուալ մեքենայի վրա՝ ժապավենի 40 Մբիթ/վրկ-ից ոչ ավելի բեռնվածությամբ:
Կատարողի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
Պատվիրատուի կողմից. Պաշտոն
Ազգանուն,անուն,հայրանուն_____________/_______ / Կ.Տ. |
ԼՐԱՑՈՒՄ №5 ՀԱՎԵԼՎԱԾԻՆ
«ԱՄՊԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹ»
վճարովի ծառայությունների տրամադրման Պայմանագրին
«__» _______ 202_ թ.-ից
«Օբյեկտային պահեստ S3» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅԹ
Մատուցվող ծառայությունների պարամետրերը.
1.1.
Տրամադրման ժամանակը
և ծառայության հասանելիության ցուցանիշները:
№ ս/հ |
Ծառայություն |
Տրամադրման
ժամանակ |
Հասանելիության
մակարդակ |
1.1.1 |
S3 սկավառակի տարածության ժամանակավոր օգտագործման տրամադրում |
24x7x365 - օրը 24 ժամ,
շաբաթը 7 օր, տարին 365 (6) օր |
99,50 % |
1.2.
Ծառայության պարամետրեր – ընթերցման/գրանցման արագություն:
№ ս/հ |
Մետրիկա |
Թույլատրելի
արժեք |
Չափում |
1.2.1 |
1 ՄԲ-ից պակաս ֆայլերի համար ընթերցման/գրանցման
նվազագույն արագությունը 1 օգտատիրոջ համար (Հարցումներ վայրկյանում) |
60 |
Կատարողի մոնիթորինգի համակարգ |
1.2.2 |
100 ՄԲ-ից մեծ ֆայլերի ընթերցման/գրանցման
նվազագույն արագությունը 1 օգտատիրոջ համար (Գբիտ/վրկ) |
1.25 |
Կատարողի մոնիթորինգի համակարգ |
2.
Տեխնիկական խմդիրների լուծում.
2.1.
Տեխնիկական խնդիրների դասակարգում
№ ս/հ |
Առաջնահերթություն |
Նկարագրություն |
Տեխնիկական խնդիր – անսարքություն, սարքավորումների կամ ծրագրային ապահովման
աշխատանքի խափանում, կամ այլ իրադարձություն, որը հանգեցրել է SLA-ում գրանցված որակի
վատթարացման կամ Ընկերության կողմից մատուցվող ծառայության ամբողջական/մասնակի դադարեցման: |
||
2.1.1 |
Առաջնահերթություն 1 |
1 ՄԲ-ից պակաս ֆայլերի համար 1 օգտատիրոջ համար 15 րոպեի ընթացքում
(ներառյալ ծառայության անհասանելիությունը) 30-ից պակաս հարցումների վայրկյանում
ընթերցման/գրանցման միջին արագությունը 100 ՄԲ-ից մեծ ֆայլերի համար 1 օգտատիրոջ համար 15 րոպեի ընթացքում
(ներառյալ ծառայության անհասանելիությունը) ընթերցման/գրանցման միջին արագությունը
0,21 Գբիտ/վ-ից պակաս |
2.1.2 |
Առաջնահերթություն 2 |
1 ՄԲ-ից պակաս ֆայլերի համար 1 օգտատիրոջ համար վայրկյանում
40-ից պակաս հարցումների ընթերցման/գրանցման միջին արագությունը 15 րոպեի ընթացքում 100 ՄԲ-ից մեծ ֆայլերի համար 1 օգտատիրոջ համար 15 րոպեի ընթացքում
ընթերցման/գրանցման միջին արագությունը 0,42 Գբիթ/վրկ-ից պակաս |
2.1.3 |
Առաջնահերթություն 3 |
1 ՄԲ-ից պակաս ֆայլերի համար 1 օգտատիրոջ համար վայրկյանում
50 հարցումների ընթերցման/գրանցման միջին արագությունը 15 րոպեի ընթացքում 100 ՄԲ-ից մեծ ֆայլերի համար 15 րոպեի ընթացքում 1 օգտատիրոջ
համար 0,94 Գբիթ/վրկ-ից պակաս ընթերցման/գրանցման միջին արագությունը |
|
2.2.
Տեխնիկական խնդրի լուծում.
№ ս/հ |
Տեխնիկական խնդրի առաջնահերթություն |
Վերամշակում |
Տեխնիկական խնդրին արձագանքելու
ժամանակը, րոպե* |
Տեխնիկական խնդրի լուծման
առավելագույն ժամանակը, րոպե** |
Տեխնիկական խնդրի լուծման
ընդհանուր ժամանակը ամսական, ոչ ավելի, րոպե |
Տեխնիկական խնդիրների ամսական,
ոչ ավելին |
2.2.1 |
1 |
Շուրջօրյա |
15 |
135 |
135 |
1 |
2.2.2 |
2 |
Շուրջօրյա |
15 |
180 |
360 |
2 |
2.2.3 |
3 |
Շուրջօրյա |
15 |
360 |
720 |
3 |
* Դիմումների ընդունում և գրանցում,
դասակարգում և առաջնահերթության տրամադրում։ Պատվիրատուն ծանուցվում է
համապատասխան էլեկտրոնային նամակով։
** Տեխնիկական խնդիրը լուծելու ժամանակը սկսում է հաշվվել այն պահից, երբ
Պատվիրատուն ծանուցվում է իր գրանցման և նույնականացման համարի տրամադրման մասին
մինչև դրա լուծման պահը:
2.3.
Տույժերի կիրառում.
№ ս/հ |
Դասակարգում |
Պայմաններ |
Տուգանքային
սանկցիաներ |
2.3.1 |
Տեխնիկական խնդրին արձագանքման
ընդունելի ժամանակահատվածի չպահպանման համար տուգանքային սանկցիաների նշանակում |
Տեխնիկական խնդրին արձագանքելու
ժամանակի գերազանցում |
Եթե Տեխնիկական խնդրին արձագանքմանը սպասելու ժամկետը
գերազանցվել է, ապա սպասման յուրաքանչյուր լրիվ և մասնակի րոպեի համար հաշվարկվում
են տուգանքային սանկցիաներ՝ ծառայության ամսական արժեքի 1/43200-ի չափով: Տուգանքի
ընդհանուր չափը սահմանափակվում է ամսական արժեքի 100%-ով: |
2.3.2 |
1-ին առաջնահերթություն ունեցող
Տեխնիկական խնդիրների համար մատուցվող ծառայության SLA-ի խախտումների համար տուգանքային
սանկցիաների նշանակում |
Մատուցվող ծառայության եզակի պարապուրդի ժամանակի գերազանցում,
պարապուրդների ընդհանուր ժամանակի գերազանցում, տեխնիկական խնդիրների թույլատրելի
քանակի գերազանցում |
Եթե ծառայության եզակի պարապուրդի ժամանակը
դրա գրանցման պահից 90 րոպեից ավելի է, ապա սպասման յուրաքանչյուր լրիվ և մասնակի
րոպեն սակագնվում է ծառայության ամսական արժեքի 1/43200-ի չափով: Տուգանքի ընդհանուր չափը սահմանափակվում է ամսական արժեքի
100%-ով: |
2.3.3 |
2-րդ առաջնահերթություն ունեցող
Տեխնիկական խնդիրների համար մատուցվող ծառայության SLA-ի խախտումների համար տուգանքային
սանկցիաների նշանակում |
Եզակի տեխնիկական խնդրի ժամանակի գերազանցում, պարապուրդի
ընդհանուր ժամանակի գերազանցում, տեխնիկական խնդիրների թույլատրելի քանակի գերազանցում |
Եթե մատուցվող ծառայության եզակի ինցիդենտի
ժամանակը գրանցման պահից ավելի քան 120 րոպե է, ապա սպասման յուրաքանչյուր լրիվ և
մասնակի րոպեն սակագնվում է ծառայության ամսական արժեքի 1/142560-ի չափով: Տուգանքի ընդհանուր չափը սահմանափակվում է ամսական արժեքի
30%-ով: |
2.3.4 |
3-րդ առաջնահերթություն ունեցող
Ինցիդենտների SLA-ի խախտումների համար տուգանքային սանկցիաների նշանակում |
Եզակի ինցիդենտի ժամանակի գերազանցում, պարապուրդի ընդհանուր
ժամանակի գերազանցում, տեխնիկական խնդիրների թույլատրելի քանակի գերազանցում |
Եթե մատուցվող ծառայության եզակի ինցիդենտի
ժամանակը գրանցման պահից ավելի քան 240 րոպե է, ապա սպասման յուրաքանչյուր լրիվ և
մասնակի րոպեն սակագնվում է ծառայության ամսական արժեքի 1/432000-ի չափով: Տուգանքի ընդհանուր չափը սահմանափակվում է ամսական արժեքի
10%-ով: |
3.
Օգտատիրոջ
հարցումների վերամշակում:
3.1.
Հարցումների դասակարգում
և առաջնահերթություններ.
№ ս/հ |
Դասակարգում |
Առաջնահերթություն |
Նկարագրություն |
3.1.1 |
Ծառայության հարցում |
4 |
Պատվիրատուի կողմից ֆիքսված կարիքը
իրեն մատուցված ծառայությունների շրջանակներում (սահմանված SLA-ում կամ նկարագրված
Պատվիրատուի համար նախատեսված սպեցիֆիկացիաներում) կամ դրանք կազմող բաղադրիչներ,
որոնք կապված չեն IT-ենթակառուցվածքի խափանումների կամ ձախողումների հետ: |
3.1.2 |
Փոփոխման հարցում |
5 |
Հարցում, որը հանգեցնում է SLA-ում
սահմանված կամ Պատվիրատուի համար նախատեսված բնութագրերում նկարագրված ծառայությունների
կազմի և/կամ ծավալի փոփոխման |
3.1.3 |
Տեղեկության տրամադրման հարցում |
6 |
Ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում,
ներառյալ թրաֆիկի ծավալի հաշվետվությունները, ծառայության հաշվետվությունները, մոնիթորինգի
հաշվետվությունները և այլն:
|
3.2.
Հարցումների վերամշակում.
№ ս/հ |
Կատեգորիա |
Առաջնահերթություն |
Վերամշակում |
Հարցմանը
արձագանքելու ժամանակը, րոպե* |
Հարցման
լուծման առավելագույն ժամանակը, ոչ ավելի, քան ժամ** |
3.2.1 |
Սպասարկման հարցում |
4 |
Աշխատանքային ժամերին *** |
5 |
12 |
3.2.2 |
Փոփոխման հարցում |
5 |
Աշխատանքային ժամերին |
5 |
16**** |
3.2.3 |
Տեղեկության տրամադրման
հարցում |
6 |
Աշխատանքային ժամերին |
5 |
72 |
* Դիմումների ընդունում և գրանցում,
դասակարգում և առաջնահերթացում։ Պատվիրատուն ծանուցվում է համապատասխան
էլեկտրոնային նամակով։
** Դիմումի լուծման ժամանակը սկսում է հաշվվել այն պահից, երբ Պատվիրատուն
ծանուցվում է իր գրանցման և նույնականացման համարի տրամադրման մասին մինչև դրա
լուծման պահը:
*** Կատարողի աշխատանքային
ժամերին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրերին Երևանի ժամանակով 9.30-ից
մինչև 18.00-ն:
**** Փոփոխության հարցումը լուծելու ժամանակը կախված է փոփոխությունները
կատարելու համար անհրաժեշտ աշխատանքի և նյութերի գնահատումից, ինչպես նաև
Պատվիրատուին իրականացվող փոփոխությունների ժամկետներին ծանոթացնելու ժամանակից:
4.
Ռեգլամենտային
աշխատանքների իրականացում.
4.1.
Ռեգլամենտային աշխատանքների
իրականացում.
№ ս/հ |
Դիրք |
Ցուցանիշներ |
Ծանուցում
|
Լրացուցիչ
|
4.1.1 |
Տեխնոլոգիական աշխատանքների
իրականացում |
Ծառայությունների ընդմիջումների
ընդհանուր տևողությունը տարեկան 24 ժամից ոչ ավելի է: Ընդմիջումների միջև միջակայքը
առնվազն 15 օրացուցային օր: |
Ընդմիջման մեկնարկից առնվազն
5 օրացուցային օր առաջ |
Աշխատանքի իրականացման ժամանակը
համաձայնեցվում է Պատվիրատուի հետ |
4.1.2 |
Անհետաձգելի թարմացման իրականացումը՝
կապված արտադրողի կողմից թողարկված թարմացումների (upgrades) և/կամ շտկող պատչերի
(patches) տեղադրման հետ, որոնք կրում են կրիտիկական կարևորություն՝ ծրագրային ապահովման
աշխատունակության, արդյունավետության և անվտանգության համար։ |
Ընդմիջման ժամանակը հավասար
է թարմացումների (upgrades), շտկող պատչերի
(patches) տեղադրման և փորձարկման փաստացի ժամանակին |
Աշխատանքն սկսելուց անմիջապես
առաջ |
Աշխատանքի իրականացման ակնկալվող
տևողությունը հաղորդվում է Պատվիրատուին: |
5. Լրացուցիչ պայմաններ և սահմանափակումներ.
Օբյեկտների ջնջման* գործառնությունների համար յուրաքանչյուր
առանձին բաքեթի մակարդակում գոյություն ունի սահմանափակում.
ժամում ջնջվող օբյեկտների թիվը (քանակը) չպետք է գերազանցի 100,000 (մեկ հարյուր հազարը):
Այս սահմանաչափի գերազանցման դեպքում, բաքեթի բովանդակության ցուցակագրումը և այն ջնջելը
որոշ ժամանակ հասանելի չեն լինի, ինչպես նաև կարող են խնդիրներ նկատվել օբյեկտների
համար կազմաձևված կենսական ցիկլի քաղաքականության աշխատանքի մեջ: Այս սահմանաչափի գերազանցումը
ոչ մի կերպ չի ազդում PUT և GET հարցումների միջոցով օբյեկտներ վերբեռնելու/ներբեռնելու
հնարավորության վրա։**
* S3 հաղորդակարգի, կազմաձևված պահպանման քաղաքականության կամ անձնական հաշվի
(SMS) հարցումների միջոցով:
** Խորհուրդ. ստեղծել ավելի շատ բաքեթներ, որպեսզի յուրաքանչյուր առանձին բաքեթում
պահվեն ավելի քիչ օբյեկտներ:
Կոնտակտային տվյալներ