ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ
ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Ծառայության հասկացությունը
1.1. ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ փակ բաժնետիրական ընկերությունը,
հետագա տեքստում՝ Կատարող, իրականացնում է
իր տվյալների շտեմարանում .AM և .ՀԱՅ ,,, և այլ
(տիրույթների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում) տիրույթներում ֆիզիկական
և իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատերերի, հետագա տեքստում՝ Պատվիրատու, դոմենային
անվանման գրանցում, հետագա տեքստում նաև՝ Ծառայություն, համաձայն սույն Հատուկ Պայմանների,
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀ ՀԿ)
կողմից սահմանված կանոնների (https://www.amnic.net/policy/am/)
2. Ծառայության մատուցումը
2.1.Դոմենային անվանումը
գրանցելու համար ստուգվում է Պատվիրատուի նախընտրած դոմենային անվանման գրանցման հնարավորությունը:
2.2.Եթե Պատվիրատուի
նախընտրած դոմենային անվանումը ազատ է գրանցման համար, ապա Պատվիրատուն լրացնում է
Կատարողի կողմից սահմանված Դիմումը և ներկայացնում այն Կատարողին:
2.3.Պատվիրատուն
պարտավոր է կատարել Դիմումով սահմանված վճարը,
այլապես՝ տվյալ դոմենային անվան գրանցում տեղի չի ունենում,
2.4.Դոմենային անվանումը
գրանցվում է Դիմումով նախատեսված վճարը կատարելուց հետո:
2.5.Ծառայությունը
Կատարողի կողմից համարվում է պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված, երբ
դոմենային անվանումը մուտքագրվում է Կատարողի
տվյալների շտեմարանում։
2.6.Կատարողն իր տվյալների շտեմարանում գրանցմանը զուգընթաց ապահովում է դոմենային անվանման գրանցման վերաբերյալ տեղեկությունների փոխանցում ԻՀ ՀԿ-ի https://www.amnic.net/whois/ տեղեկատվական բնույթ ունեցող կայք (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող դոմենային անվանումներին):
3. Դոմենային անվանման գրանցման անհնարինությունը
3.1. Կատարողն իրեն
իրավունք է վերապահում չմատուցել Դոմենային անվանման գրանցման Ծառայություն իր կողմից
վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.
3.1.1. եթե նույնանուն դոմենային անվանում արդեն իսկ
գրանցվել է մեկ այլ անձի կողմից:
3.1.2. եթե նույնանուն դոմենային անվանման համար գրանցման հայտ (ամրագրում) արդեն իսկ ներկայացվել է:
3.1.3. եթե երկու կամ ավել անգամ ամրագրված դոմենային
անվանումը առանց հետագա գրանցման և մինչև Պատվիրատուի կողմից Դիմումով սահմանված կարգով
վճար կատարելը տվյալ դոմենային անվանումը գրանցվել է երրորդ անձի կողմից:
3.1.4. եթե Դոմենային անվանման գրանցումը Պատվիրատուի
կողմից հակասում է ԻՀ ՀԿ կողմից սահմանված կանոններին
(https://www.amnic.net/policy/am/):
3.1.5. եթե Դոմենային անվանման գրանցումը կամ օգտագործումը
հակասում է ՀՀ օրենսդրությանը:
3.2. Այն դեպքում, երբ դոմենային անվանումը չի կարող գրանցվել սույն Հատուկ Պայմանների 3.1.1-3.1.5. կետով նախատեսված հիմքով, Պատվիրատուի գրավոր պահանջով տվյալ Դոմենային անվանման գրանցման համար վճարված գումարը վերադարձվում է:
4. Գրանցված դոմենային անվանման գրանցման դադարեցումը
4.1. Կատարողն իրավունք
ունի միակողմանիորեն դադարեցնել դոմենային անվանման գրանցման Ծառայությունը իր կողմից
վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.
4.1.1. եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում և դրա հիման
վրա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում, արբիտրաժային տրիբունալի որոշում,
վարչական ակտ, Կատարողի կողմից կատարման համար պարտադիր այլ նորմատիվ կամ անհատական
ակտ, որը դադարեցնում է տվյալ դոմենային անվանման գրանցումը կամ օգտագործումը որևէ
կերպով:
4.1.2. եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում, որով տվյալ
դոմենային անվանման գրանցման կամ օգտագործման իրավունքը տրամադրված է այլ անձի:
4.1.3. եթե դոմենային անվանման գրանցման համար տրամադրված փաստաթղթերը կամ տվյալները կեղծ են կամ թերի:
4.1.4. եթե դոմենային անվանման անվան մեջ օգտագործված
է գռեհիկ բառապաշար:
4.1.5. եթե դոմենային անվանումը օգտագործվել է, մասնավորապես,
չպահանջված էլեկտրոնային հաղորդակցության (սփամի) տարածելու համար, կամ այլ անօրինական
նպատակներով, որևէ ռասայական, ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության
հրահրման համար, ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանման և ուժի
կիրառման քարոզչության համար, թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների
տարածման համար, պոռնոգրաֆիկ նյութերի գովազդման և տարածման համար, անօրինական միգրացիայի
և մարդկանց առևտուր իրականացնելու համար, ֆինանսական հանցագործությունների կազմակերպման,
կիբերհանցագործություններ իրագործելու կամ դրանց խթանման համար:
4.1.6. եթե հայտնաբերվում է Պատվիրատուի կողմից սույն
Հատուկ պայմաններով նախատեսված պարտավորությունների այլ էական խախտումներ:
4.2. Կետ 4.1.5.-ում նկարագրված չափանիշների առկայությունը հաստատվում է ԻՀ ՀԿ համապատասխան աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա ընդունված որոշմամբ, և Պատվիրատուն ընդունում է, որ այդպիսի որոշման առկայությունը բավարար հիմք է համապատասխան գրանցումը դադարեցնելու համար:
4.3. Կատարողն իրավասու է միակողմանի հրաժարվել դոմենային անվանման գրանցումից սույն Հատուկ Պայմանների 4.1.1-4.1.6 կետով նախատեսված հիմքերով։ Այս դեպքում տվյալ դոմենային անվանման համար վճարված գումարը չի վերադարձվում։
5. Դոմենային անվանման գրանցման դեպքում Պատվիրատուն
տալիս է իր համաձայնությունն առ այն, որ
5.1. Իր անունը,
ազգանունը (իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անվանումը և գրանցման
տվյալները), իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն և գրանցված դոմենային
անվանումը մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։
5.2. Իր անունը,
ազգանունը (իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անվանումը և գրանցման
տվյալները), իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն տեղադրվի
և պահպանվի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից վարվող .AM և .ՀԱՅ տվյալների շտեմարանում
անորոշ ժամանակ (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող
դոմենային անվանումներին):
5.3. Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտի մասին Կատարողը վճարում կատարելու համար հիշեցումներ է ուղարկելու Պատվիրատուի կողմից տրամադրված հեռախոսահամարի վրա կարճ հաղորդագրության (SMS) միջոցով և/կամ Պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղղված նամակով։
6. Դոմենային անվանման
տեղափոխման (Domain transfer) և գրանցման ծառայության դեպքում Պատվիրատուն տալիս է
իր համաձայնությունն առ այն, որ
6.1. Գրանցված դոմենային անվանումը տեղափոխվի և մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում
7. Դոմենային անվանման վերագրանցումը
7.1. Դոմենային անվանման վերագրանցման համար Պատվիրատուն
պարտավոր է մինչև նախորդ գրանցման ժամանակի ավարտը վճարել Դոմենային անվանման գրանցման
համար Դիմումում նախատեսված Ծառայության գինը:
7.2. Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտից
երկու ամիս առաջ Կատարողը Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է հիշեցում
Դոմենային անվանման գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է Դոմենային
անվանման վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
7.3. Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ Կատարողը ՀՀ ռեզիդենտ Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեներով և/կամ SMS-ի միջոցով, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ Պատվիրատուի դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկում է գրավոր հիշեցում Դոմենային անվանման գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է Դոմենային անվանման վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:
7.4. Պատվիրատուի կողմից մինչև Դոմենային անվանման
գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում դոմենային
անվանումը դառնում է հանրության համար անհասանելի, սակայն այն պահպանվում է ևս 45 օր՝ վերագրանցման
հնարավորությամբ: Նշված 45 օրվա ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու
դեպքում Պատվիրատուն կորցնում է .AM և .Հայ տիրույթում Դոմենային անվանման օգտագործման
նկատմամբ իր իրավունքները, և տվյալ Դոմենային անվանման համար կարող է իրականացվել նոր
գրանցում` ընդհանուր հիմունքներով:
7.5. Պատվիրատուի կողմից մինչև Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում, դոմենային անվանումը դառնում է հանրության համար անհասանելի, սակայն այն պահպանվում է որոշակի ժամանակահատված (ժամանակահատվածի տևողությունը կախված գրանցման տիրույթից կարող է տարբերվել[1]) վերագրանցման հնարավորությամբ: Նշված ժամանակահատվածի ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն կորցնում է Դոմենային անվանման օգտագործման նկատմամբ իր իրավունքները, և տվյալ Դոմենային անվանման համար կարող է իրականացվել նոր գրանցում` ընդհանուր հիմունքներով:
8. Լրացուցիչ Ծառայություններ. Դոմենային անվանման փակ գրանցում
8.1. «Դոմենային
անվանման փակ գրանցում» լրացուցիչ ծառայությունը ընտրելու դեպքում հանրությանը հասանելի
.AM և ․Հայ տվյալների
շտեմարանում Պատվիրատուի տվյալների դաշտերում (բացառությամբ DNS տվյալների) Պատվիրատուի
տվյալների փոխարեն նշվում են Կատարողի տվյալները, սակայն Դոմենային անվանման օգտագործման
բոլոր իրավունքները պատկանում են Պատվիրատուին: Առանց Պատվիրատուի համաձայնության՝
Կատարողն իրավունք չունի հրաժարվել Դոմենային անվանումը կամ դրա օգտագործման իրավունքները
փոխանցել երրորդ կողմի (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող
դոմենային անվանումներին):
8.2. «Դոմենային անվանման փակ գրանցում» լրացուցիչ ծառայության սակագինը ներկայացված է Դիմումում:
9. Վեճերի լուծման կարգը
9.1. Սույն Հատուկ պայմանների ակցեպտավորման/Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարեցման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է վերջնականորեն լուծվի արբիտրաժի միջոցով` ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:
9.2. Արդեն իսկ գրանցված
Դոմենային անվանման համար Ծառայությունը դադարեցնելու կամ կասեցնելու կապակցությամբ
(հետևանքով) առաջացած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, պետք
է լուծվի բացառապես ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի
ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների
(«ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ինչպես ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա
պայմանագիրը, այնպես էլ հաշվի առնի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության
(ՄՍՀԿ) դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից
(www.wipo.int/amc/en/domains) կայացված որոշումները (եթե այդպիսիք առկա են): Կողմերը
պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի
երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը`
քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների
համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի
կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:
9.3. ՄՍՀԿ-ի դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված որոշման հիմքովԿատարողի և (կամ) «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից որևէ Դոմենային անվանման համար Ծառայության դադարեցնելու կամ կասեցնելու պատճառով առաջացած որևէ վեճ պետք է լուծվի բացառապես ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա պայմանագիրը և հաշվի առնել ՄՍՀԿ-ի դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված վիճարկվող Դոմենային անվանմանն վերաբերող համապատասխան որոշումը: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:
9.4. Կատարողը, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն և Ռեսելլո ընկերությունը որևէ պատասխանատվություն, այդ թվում ֆինանսական (վնասի հատուցման և այլն) չեն կրում դոմենային անվանումը չգրանցելու, գրանցումը դադարեցնելու, կասեցնելու կամ սույն Հատուկ պայմաններով նախատեսված Ծառայությունը չմատուցելու համար:
10. Այլ դրույթներ
10.1. Յուրաքանչյուր Ծառայության գինը, վճարման կարգը, ժամկետները և բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Հատուկ պայմաններով կարգավորվում են Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվող Դիմումով, որի ձևը և բովանդակությունը սահմանվում է Կատարողի կողմից: Դիմումը հանդիսանում է սույն Հատուկ պայմանների բաղկացուցիչ մաս և վերջինիս հետ միասին իրենից ներկայացնում է Պայմանագիր:
10.2. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային տվյալների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկ¬շաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխու¬թյունների մասին:
10.3. Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել
սույն Հատուկ պայմանները, ինչպես նաև Ծառայությունների մատուցմանը վերաբերող ցանկացած
պայման և/կամ կարգ` զետեղելով կատարվելիք փոփոխությունները Պաշտոնական վեբ կայքում
(https://rtarmenia.am/) և/կամ Վաճառքի և սպասարկման սրահներում, այդ փոփոխություններն
ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր առաջ:
Կատարող՝ “ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ”
ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան,
Խաղաղության 1, 2201
ՀՎՀՀ՝ 00096001
“Կոնվերս բանկ” ՓԲԸ
Հ/հ` 1930011980040100
Հեռ.` +374 60
46 99 01
Ֆաքս՝ +374 60
46 99 09
Էլ. փոստ`
info@ovio.am
Գլխավոր տնօրեն`
Հայկ Ֆարամազյան
Հրապարակված է
20.05.2019 թվականին
Կոնտակտային տվյալներ