Միջազգային ստանդարտների համապատասխանություն

Պահպանե՛ք ձեր տվյալներն Հայաստանի տարածքում

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում գործող ամենամեծ և տեխնիկապես առաջադեմ տվյալների մշակման կենտրոնն է։ Այն ապահովում է անվտանգ, անխափան և բարձր հասանելիությամբ միջավայր՝ բիզնեսների և պետական հաստատությունների թվային տվյալների պահպանման, մշակման և պահեստավորման համար։

Վերահսկելի էներգամատակարարում և անխափան աշխատանք

Կենտրոնն ունի 2 ՄՎտ ընդհանուր հզորություն, որն ապահովվում է երկու Mitsubishi դիզելային գեներատորներով։ Այն միացված է երկու անկախ էլեկտրամատակարարման ենթակայանի, ինչպես նաև Schneider Galaxy VL UPS համակարգի՝ N+1 պահուստային սխեմայով։ Սա նշանակում է, որ անգամ վթարային իրավիճակում OVIO-ի տվյալների կենտրոնը շարունակում է անխափան գործել։

Օպտիմալ հովացման համակարգեր

Տեղադրված են Mitsubishi և Systemair հովացման համակարգեր, որոնք մշտապես պահպանում են օպտիմալ ջերմաստիճան 2 սարքավորումների սրահներում, որտեղ տեղադրված են ավելի քան 200 սերվերային պահարաններ՝ յուրաքանչյուրը մինչև 5 կՎտ հզորությամբ։

Բարձր մակարդակի ֆիզիկական և տեղեկատվական անվտանգություն

Տվյալների մշակման կենտրոնը վերահսկվում է 24/7 ռեժիմով

  • 200+ տեսախցիկների միջոցով, որոնք բացառում են կույր կետերի առկայությունը
  • դեմքի ճանաչման և կենսաչափական մուտքի համակարգերով
  • հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց

Հրդեհապաշտպանությունը ապահովվում է Chladon 227 գազային համակարգով, որը մարում է կրակը առանց ջուր օգտագործելու՝ կանխելով սարքավորումների վնասումը։

 

Տվյալների մշակման կենտրոնի ծառայություններ

Video Player is loading.
Current Time 0:00
Duration 0:00
Loaded: 0%
Stream Type LIVE
Remaining Time 0:00
 
1x


ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տվյալների մշակման կենտրոնի միջազգային հավաստագրերը