Տան ինտերենտն ու TV-ն և բջջային ծառայությունները՝ արդեն մեկ փաթեթում

Միացե՛ք նոր RED կանխավճարային սակագնային փաթեթներին և ստացե՛ք տան ինտերնետ, հեռուստատեսություն և բջջային ծառայություններ՝ մեկ միասնական առաջարկով։ Դիտե՛ք մինչև 196 հեռուստաալիք, հազարավոր ֆիլմեր ու սերիալներ Wink TV հարթակում, ստացե՛ք Kinodaran բաժանորդագրություն և օգտվե՛ք բջջային ինտերնետից, որը չի սպառվում ձեր սիրելի հավելվածներից օգտվելիս։ Օգտվե՛ք RED փաթեթում ներառված րոպեներից ու SMS-ներից, զանգահարե՛ք ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր ու միշտ կապի մեջ եղե՛ք մտերիմների հետ։

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

GPON տեխնոլոգիան ապահովում է անսահմանափակ, սիմետրիկ ինտերնետ հասանելիություն՝ մինչև սակագնային պլաններում նշված արագությունները՝ լարային միացման դեպքում։
Սակագնային պլանը տրամադրվում է Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հատուկ առաջարկի պայմաններ

Հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում տրամադրվող «RED» կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկին, բացառությամբ «RED 4900» փաթեթի, առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում ծառայությունների առաջին 3 ամիսները կտրամադրվեն անվճար։

  • «3 ամիս անվճար» հատոկ առաջարկը գործում է «RED 7500», «RED 7900», «RED 10500», «RED 10900», «RED 14000» և «RED 14900» սակագնային պլանների համար։

  • «3 ամիս անվճար» հատոկ առաջարկից հնարավոր է օգտվել միայն «RED» սակագնային պլանին առաջին բաժանորդագրության դեպքում։

  • «RED» սակագնային պլանին առաջին բաժանորդագրություն է համարվում այն բաժանորդագրությունը, որի դեպքում բաժանորդային համարը, հեռախոսահամարը և բաժանորդագրման հասցեն նախկինում չեն օգտվել Viva-ի և OVIO-ի համագործակցության շրջանակում տրամադրվող «RED» կանխավճարային սակագնային պլաններից որևէ մեկից։

  • Առաջարկից չեն կարող օգտվել այն բաժանորդները, որոնք ունեն OVIO-ի գործող տարեկան բաժանորդագրության պայմանագիր։

  • Առաջարկից կարող են օգտվել այն բաժանորդները, որոնք 2026թ. հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ ներկայացրել են «RED» սակագնային պլանին բաժանորդագրվելու հայտ։ Մինչև դեկտեմբերի 30-ը ներկայացված հայտերը կարող են դիտարկվել և ակտիվացվել ակցիայի շրջանակում նաև ակցիայի ավարտից հետո, եթե միացումը կատարվում է հայտի ներկայացումից հետո առավելագույնը 7 օրվա ընթացքում։

  • «RED» սակագնային պլանը տրամադրվում է կանխավճարային հիմունքներով՝ 30-օրյա ժամկետով։ Ակցիայի շրջանակում ծառայությունները կտրամադրվեն անվճար՝ երեք հաջորդական 30-օրյա ակտիվացումների ընթացքում։

Իմացի՛ր ավելին Փակել