«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»
փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների և պայմանների կարգ
- «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»
փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝
Օպերատոր) կողմից մատուցվող ծառայությունների սակագների և պայմանների
վերաբերյալ տեղեկատվությունը Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներում,
ինչպես նաև Պաշտոնական վեբ կայքում հրապարակելիս
ապահովվում են հետևյալ նվազագույն պահանջների կատարումը.
1) Ծառայությունների
մատուցման սակագները և պայմանները ամբողջապես հասանելի են հանրությանը, ինչպես նաև բացառվում են դրանց ներկայացման նկատմամբ որևէ
խտրական կամ հայեցողական մոտեցում.
2) Ծառայությունների
մատուցման սակագները և պայմանները ըստ առանձին աշխարհագրական տարածքների,
ժամանակային հատվածների կամ Բաժանորդների խմբերի
տարբերակման պարագայում` ներկայացվող տարբերակված սակագները և մատուցման
պայմանները հստակ տարանջատված են և չեն ապակողմնորոշում
հանրությանը.
3) ամրակցված
կապի ցանցերով ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման դեպքում տարբերակվում են այդ ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման
նվազագույն, սովորաբար հասանելի և առավելագույն (գովազդվող) արագությունները, ինչպես նաև նշվում
են առավելագույն (գովազդվող) տվյալների հոսքի արագությունների վրա ազդող էական
գործոնների մասին տեղեկությունները՝ համաձայն սույն կարգի 2-րդ կետի:
2. Սույն կարգի իմաստով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների
տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման արագությունը ծառայություններ մատուցողի
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ վերջնակետային սարքավորման
միացման արագությունն է (ամրակցված կապի ցանցի դեպքում՝ լարային միացմամբ), ըստ
որի՝
1) առավելագույն (գովազդվող) արագությունը ամրակցված և շարժական
կապի ցանցերի դեպքում՝ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից
հրապարակային առաջարկներում, առևտրային հաղորդակցություններում (գովազդ,
մարքեթինգ, սակագնային փաթեթներ և պլաններ) օգտագործվող արագությունն է,
2) նվազագույն արագությունը, ամրակցված կապի ցանցի դեպքում
ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի կողմից Բաժանորդին
մատուցվող տվյալների հոսքի ամենացածր արագությունն է, որի մեծությունը պետք է
կազմի տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն (գովազդվող)
արագության առնվազն 20 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ հասանելիության
ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2 Մբիթ/վ արագությունը,
3) նվազագույն արագությունը շարժական կապի ցանցի դեպքում՝ ծառայություններ
մատուցողի կողմից իր լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթի շրջանակում մատուցվող
ինտերնետ հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և
վերբեռնման արագությունն է, որն ապահովում է բաժանորդներին նշված ծառայությունների
նվազագույն հասանելիությունը՝ հաշվի առնելով ծառայություններ մատուցողի կողմից
ամրագրված՝ դրանց վրա ազդող էական գործոնները,
4) սովորաբար հասանելի արագությունը,
ամրակցված կապի ցանցի դեպքում՝ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողի
կողմից յուրաքանչյուր օրվա (ժամը 00։00-ին սկսվող և 23։59-ը ներառյալ ավարտվող
ժամանակահատված) առնվազն 95 տոկոս ժամանակահատվածում Բաժանորդին
մատուցվող՝ տվյալ սակագնային փաթեթով (պլանով) նախատեսված առավելագույն
(գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը կազմող, սակայն ոչ պակաս, քան ինտերնետ
հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման 2
Մբիթ/վ արագությունն է։
5) Լարային միացմամբ տվյալների հոսքի արագության վրա կարող են
ազդել Բաժանորդի կողմից օգտագործվող տեխնիկական սարքի կամ կիրառվող ծրագրային խնդիրների առկայությունը։
6) Ծառայությունների որակի սահմանափակման
որևէ քաղաքականություն ներկայացվում է հրապարակավ` նշելով որակի սահմանափակման եղանակը և քանակական
չափանիշները.
7) Ցուցաբերվում է ոչ
խտրական մոտեցում Օպերատորի ցանցում օգտագործվող արձանագրությունների նկատմամբ՝ չտալով
առավելություն որևէ արձանագրության օգտագործման հնարավորությանը, եթե հրապարակային
Պայմաններով կամ ծառայությունների մատուցման պայմաններով այլ բան նախատեսված
չէ:
- Ծառայությունների միացման կամ ակտիվացման
(վերաակտիվացման) համար անհրաժեշտ ժամանակահատվածը նոր բաժանորդների դեպքում
չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը:
1)
Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը հաշվարկվում է
ըստ օրերի։ Ծառայությունների ակտիվացման գործընթացի սկիզբ
է համարվում բաժանորդագրվելու դիմումի՝ Օպերատորի կողմից ընդունման պահը։ Իսկ Ծառայությունների
ակտիվացման գործընթացի ավարտ է համարվում Օպերատորի բիլինգային համակարգում Ծառայությունների
ակտիվացման պահը։ Ծառայությունների
ակտիվացման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից․Ծառայություններին
բաժանորդագրելու դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում,
2)
տեխնիկական խմբերի այց, սարքերի տեղադրում և
միացում ցանցին (10 (տասը) օրացուցային օր),
3)
խնդիրների առաջացման դեպքում հավելյալ
տեխնիկական աշխատանքների իրականացում (3 (երեք) աշխատանքային օր)
4)
վերջնական փատաթղթերի փաթեթի վերստուգում (24
ժամ),
5)
տեղադրված սարքերի կարգաբերում և ծառայությունների
ակտիվացում Օպերատորի բիլինգային համակարգում (24 ժամ)։
- Ծառայությունների որակի վերաբերյալ Բաժանորդների
բողոքներին արձագանքման ժամանակահատվածը չպետք է գերազանցի բողոքի ստացման պահից 15 (տասնհինգ) աշխատանքային օրը։
- Ծառայությունների նախատեսված (պլանային) ընդհատման կամ Բաժանորդի դիմումի հիման վրա՝ Ծառայությունների չնախատեսված ընդհատման վերականգնման աշխատանքները
տևում են առավելագույնը 24 ժամ։ Սույն կետը վերաբերում է այն
դեպքերին, երբ տեղի է ունեցել կապի ընդհատում և Բաժանորդին Ծառայություն ընդհանրապես
չի մատուցվել։
- Բաժանորդի դիմումի հիման
վրա և Բաժանորդից անկախ տեխնիկական պատճառներով Ծառայությունների որակի
անկման վերականգնման աշխատանքները տևում են առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային
օր։
- Ծառայությունների ընդհատման
կամ Ծառայությունների որակի անկման
դեպքերում Բաժանորդին տրամադրվում է փոխհատուցում հետևյալ կարգով.
7.1.
եթե ծառայությունների նախատեսված (պլանային) ընդհատման կամ Բաժանորդի
դիմումի հիման վրա՝ ծառայությունների չնախատեսված ընդհատման տևողությունը հաշվարկային
ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը, որը չի ներառում Բաժանորդի պատճառով Ծառայությունների
ընդհատումը վերականգնելու անհնարինության, գծի ենթակառուցվածքի կառուցման (տեղադրման
կամ տեղափոխման) աշխատանքների շրջանակում Օպերատորի վերահսկողությունից դուրս գտնվող
հանգամանքներով կամ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված՝ էլեկտրամատակարարման թույլատրելի
պլանային, վթարային ընդհատմամբ, ինչպես նաև Բաժանորդի էլեկտրամատակարարման թույլատրելի
դադարեցմամբ պայմանավորված ծառայությունների մատուցման ընդհատման ժամանակահատվածները:
Սույն ենթակետը կիրառելի չէ Ծառայությունների մատուցման սահմանափակման դեպքերում, այն է՝
1) Բաժանորդը ժամանակին չի վճարել
մատուցված ծառայությունների դիմաց.
2) Բաժանորդը միացրել է չսերտիֆիկացված
վերջնակետային սարքավորումներ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին.
3) Բաժանորդը հանրային էլեկտրոնային
հաղորդակցության ցանցին է միացրել այնպիսի վերջնակետային սարքավորումներ, որոնք
համատեղելի չեն կամ միջամտում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի
աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից
օգտվելու` ուրիշների հնարավորությանը.
4) Բաժանորդը խախտում է ծառայություններ
մատուցողի ներկայացրած սակագնի պայմանները կամ ծառայությունների մատուցման
պայմանագիրը.
5) Օպերատորը հայտնաբերում է, որ Բաժանորդը
ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել տվյալ ծառայությունների համար դիմելիս, և այդ
տվյալները կարող են վնասակար լինել։
7.2. եթե Բաժանորդի դիմումի դեպքում Օպերատորը
մատուցվող Ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված
ծառայությունները չեն համապատասխանել Ծառայությունների մատուցման Սակագնային
պլանով նախատեսված պայմաններին։
8.
Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերում Օպերատորը Ծառայությունների
մատուցման վճար չի գանձում առնվազն Ծառայությունների ընդհատման կամ Ծառայությունների
որակի անկման ժամանակահատվածի համար, իսկ եթե Ծառայությունների մատուցման վճարը
գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն Ծառայությունների ընդհատման կամ Ծառայությունների
որակի անկման ժամանակահատվածի համար հաշվարկված Ծառայությունների մատուցման վճարի
չափով՝ բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար Ծառայությունների
մատուցման վճարի չափն է։ Փոխհատուցման տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի Ծառայությունների
որակի անկման կամ Ծառայությունների ընդհատման (ներառյալ՝ խափանման կամ
անսարքության) ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը։
9. Փոխհատուցում կամ Օպերատորի կողմից
նախապես գանձված վճարը հետ ստանալու գրավոր դիմումը Բաժանորդի կողմից Օպերատորին պետք է ներկայացվի
մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը։ Բաժանորդի կողմից Օպերատորին
ներկայացվող գրավոր դիմումը առնվազն պետք է ներառի մատուցված ծառայությունները Բաժանորդային
պայմանագրով նախատեսված պայմաններին չհամապատասխանելու մասին հիմնավոր
տեղեկություններ և նշում ծառայության ընդհատման կամ որակի անկման խնդրի բացահայտման
մասին Օպերատորին նախապես (ծառայության ընդհատման կամ որակի անկման ընթացքում)
տեղեկացրած լինելու վերաբերյալ։
10.
Սույն կարգի 7.2 ենթակետով նախատեսված դեպքում ծառայության
որակի անկման դիմաց (երբ, ըստ Բաժանորդի, Օպերատորը չի ապահովել սույն Կարգի 2-րդ
կետի 4-րդ ենթակով սահմանված սովորաբար հասանելի արագությունը) փոխհատուցում կամ
Օպերատորի կողմից նախապես գանձված վճարը հետ ստանալու Բաժանորդի գրավոր դիմումը պետք
է պարունակի նաև Օպերատորի կողմից սույն կետով սահմանած ընթացակարգով՝ ինտերնետ
հասանելիության ծառայությունների տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման
արագության չափման տվյալները։ Այն է՝ անհրաժեշտ է, որպեսզի Բաժանորդը
1) նախապես
համոզվի, որ բացակայում են սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված
լարային միացմամբ Բաժանորդի համակարգչի տեխնիկական կամ ծրագրային խնդիրները։
2)
արագության չափումն իրականացնելու համար իր համակարգիչը կամ
նոութբուքը Ethernet մալուխով միացնի Օպերատորի կողմից տեղադրված սարքից, համոզվի,
որը ֆիզիկական միացման արագությունը կազմում է 1Գբ/վ (այն կարելի է ստուգել LAN
ադապտերի կարգավորումների մեջ), մուտք գործի speedtest.net կայքը, սերվերների
ցուցակի մեջ ընտրի Yerevan - OVIO սերվերը և կատարի արագության չափում:
3)
արագության չափումն իրականացնի 24 ժամվա ընթացքում առնվազն 5
(հինգ) անգամ։ Ընդ որում յուրաքանչյուր
հաջորդ չափում պետք է կատարվի նախորդից հետո 1 ժամից ոչ ավելի շուտ։
4)
դիմումին կից ներկայացնի վերոշյալ արագության չափման կանոնների
պահպանումը վկայող ֆոտո/վիդեո հիմնավորումներ։
11.
Հաճախորդների փորձառության կառավարման տնօրենը, ըստ Հանձնաժողովի
2008 թվականի սեպտեմբերի 3-ի N 471-Ն որոշման N 1 հավելվածի համախմբում է Օպերատրի
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ընդհատումների (այդ թվում՝ խափանումների
կամ անսարքությունների վերաբերյալ տվյալները, երբ բաժանորդները զրկված են եղել
մատուցվող ծառայությունից (ըստ
ծառայությունների խափանման կամ անսարքության դեպքում Բաժանորդի ծանուցման կամ
բողոքի յուրաքանչյուր դեպքի) յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան
հաջորդող տարվա մարտի 1-ը և պահպանում 1 տարի ժամկետով՝ Հանձնաժողովի պահանջի
դեպքում ներկայացնելու նպատակով։
12.
Բաժանորդների սպասարկման և բողոքներին արձագանքման հարցերով
գործում են հետևյալ կոնտակտային միջոցները․
1)
հեռախոսահամար՝ +
374 60 46 46 46
2)
էլեկտրոնային փոստի հասցե՝ CXM@ovio.am