Ամպային տեսահսկում տան համար

Բացահայտե'ք ժամանակակից ամպային տեսահսկման հնարավորությունները։ Իրականացրե՛ք շուրջօրյա տեսահսկում տանը, մուտքի մոտ կամ ցանկացած այլ վայրում։

Ինչու՞ միանալ մեզ։

Ուղիղ հեռարձակում. դիտե՛ք հսկվող տարածքներն ուղիղ հեռարձակմամբ անմիջապես ձեր սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի միջոցով: Մեր տեսախցիկներն ապահովում են հստակ պատկեր, տեսագրության բարձր որակ՝ երաշխավորելով, որ դուք ոչինչ բաց չեք թողնի:

24/7 հեռավար հասանելիություն և կառավարում. մնացե՛ք ձեր տան հետ շուրջօրյա կապի մեջ, ստացե՛ք հասանելիություն դեպի տեսագրություններ  ցանկացած պահի, ցանկացած վայրից, որպեսզի մշտապես լինեք, որ ձեր տունն ապահով է:

Անվտանգ ամպային պահոց․ ապահով կերպով պահպանե՛ք ձեր տեսաձայնագրություններն ամպային պահոցում, օգտագործե՛ք տեսաձայնագրություններն  առանց սարքավորումների խափանումների պատճառով տվյալները կորցնելու վտանգի:

Ճկուն ֆունկցիոնալ հնարավորություններ․  ծառայության մատուցման ծավալներն աճում են ձեր անվտանգության կարիքներով պայմանավորված․ հեշտությամբ ավելացրե՛ք ավելի շատ տեսախցիկներ կամ թարմացրե՛ք ձեր արխիվացման ժամկետները ճկուն հնարավորությունների միջոցով:

Ընտրե՛ք անհրաժեշտ տեսախցիկների քանակը և տեսագրությունների պահպանման ժամկետը հաշվելու համար ծառայության գինը։
Տեսախցիկի վարձակալության սակագինը կազմում է 800 ՀՀ դրամ, որը ներառված է հաշվիչի ամսավճարի մեջ։ 

0 ֏

Ամսավճար

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Յուրաքանչյուր տեսախցիկի միացման համար սահմանվում է 30 մետրը գերազանցող յ/ր մետրի համար 500 ՀՀ դրամ վճար:

Միացման ծառայությունը ներառում է՝ մասնագետի այցելություն, մալուխի անցկացում, անհրաժեշտ սարքավորումների (ադապտերների) տեղադրում, տեսախցիկների տեղադրում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Գումարը վճարվում է միանվագ։

* Տեսախցիկի վարձակալության սակագինը կազմում է 800 ՀՀ դրամ և գումարվում է արխիվի սակագնին։

Տեսահսկման ծառայության պայմաններ

Կարդալ ավելին Փակել