Free Phone․ շատ զանգեր՝ շատ վաճառքներ


Free Phone-ը OVIO-ի ֆիքսված հեռախոսակապի ծառայություն է, որը թույլ է տալիս ձեր հաճախորդներին զանգահարել ձեզ առանց որևէ վճարի, անկախ նրանից՝ ինչ օպերատորից են զանգահարում։ Մուտքային զանգերի արժեքը հոգում եք դուք։ 

Ինչու՞ ընտրել Free Phone։


✔️ Ավելի հասանելի կապ բոլորի համար

✔️ Հաճախորդների վստահության աճ

✔️ Ընդգծված պրոֆեսիոնալ մոտեցում

✔️ Հարմար է սպասարկման կենտրոնների, բանկերի, ապահովագրական, պետական ու կորպորատիվ կառույցների համար


Free Phone-ը վստահության և բարձր հեղինակության գործիք է։

Միացե՛ք ծառայությանը՝ հաճախորդների հետ կապը դարձնելով պարզ, հասանելի և հարմար։


Ծառայության մուտքային զանգերի ուղղությունների գնացուցակը հետևյալն է՝

 

Միանվագ վճարումներ

Դրամ

Հեռախոսագծի ակտիվացում*
80000
Ամսական բաժանորդավճար
5000


Րոպեավճար

Դրամ/րոպե

Մուտքային զանգեր ՀՀ ֆիքսված ցանցերից
6
Մուտքային զանգեր ՀՀ բջջային ցանցերից
12

 

Գները ներկայացված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ:

 *Հեռախոսագծի ակտիվացման վճարը գանձվում է միանվագ, հետվճարային կարգով՝ Ծառայությունների ակտիվացման ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվող հաշվի շրջանակում: