All in փաթեթի առավելությունները

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 800 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։

WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։

All in ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։

All in ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:

Առանց գնանշման ալիքները հասանելի չեն գնման համար և ներառվում են բացառապես սակագնային փաթեթի կազմում:

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Եթե լրացել է Բաժանորդի կողմից ընտրված տարեկան բաժանորդագրության ժամկետը, և վերջինս չի ներկայացրել դիմում Բաժանորդագրության պայմանագրի լուծման համար, ապա Օպերատորի հետ կնքված Բաժանորդային պայմանագիրը համարվում է ատվոմատ կարգով երկարաձգված՝ անորոշ ժամկետով, և Օպերատորը շարունակում է մատուցել Բաժանորդի կողմից ընտրված սակագնային փաթեթով նախատեսված Ծառայությունները։
Միանալով ծառայություններին բաժանորդը հաստատում է իր համաձայնությունը՝ • Ստանալ Օպերատորի կողմից տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ Օպերատորի ներկայացուցիչների կողմից այցելություններ կատարելով բաժանորդի տուն (բնակության վայր) • Ստանալ հաղորդագրություններ և ծանուցումներ՝ մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների, տեխնիկական թարմացումների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ, • Ստանալ առաջարկներ նոր ծառայությունների կամ գործողությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Բաժանորդը ցանկացած պահի իրավունք ունի հրաժարվել այդ առաջարկներից՝ իր համաձայնությունը հետ կանչելով, առանց որևէ բացասական հետևանքի։

Համատեղ մատուցվող ծառայությունների սակագներ

Ավտովերակնքման ծառայության պայմաններ

All in փաթեթների պայմաններ




Կարդալ ավելին Փակել