Հարգելի բաժանորդներ,
Օգոստոսի 12-ից սկսած՝ OVIO ընկերությունը սկսել է բաժանորդային բազայի՝ դեպի նոր՝ ավելի ժամանակակից Wink TV հարթակ միգրացիայի գործընթաց, որը ապահովում է բարձրորակ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի ծառայություն:
Տեղեկացնում ենք նաև, որ գործող TV հարթակի միգրացիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստատեսային ծառայության ժամանակավոր խափանում բաժանորդների մի մասի մոտ։
Բոլոր բաժանորդներին, ում մոտ նկատվել են խնդիրներ հեռուստատեսության ծառայության հետ, OVIO-ն կտրամադրի փոխհատուցում խափանված ծառայությունների և պատճառված անհարմարությունների համար։
Ինչպես նաև, որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ մեր բոլոր բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում իրենց սարքերի վրա (սմարթ հեռուստացույց, սմարթֆոն, պլանշետ) օգտվելու Wink TV հավելվածից՝ անվճար հասանելի դարձնելով ոչ միայն հեռուստաալիքները, այլ նաև մոտ 20,000 ֆիլմեր և սերիալներ։ Նշված բովանդակությունը մեկ բաժանորդային հաշվով հնարավոր է դիտել 5 ցանկացած սարքի վրա։ Հավելվածից օգտվելու ուղեցույցն այստեղ
Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է մեր բաժանորդների համար ծառայությունների կայուն և որակյալ աշխատանքը և ձեռնարկում ենք արտակարգ միջոցառումներ առավելագույն սեղմ ժամկետներում խնդրի լուծման և բոլոր բաժանորդների հեռուստատեսային սարքերի փոխարինման ուղղությամբ՝ նրանց հասանելի դարձնելով Wink TV ժամանակակից հարթակը՝ իր լայն հնարավորություններով։
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար, գնահատում ենք նրանց վստահությունը և աշխատում ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ։