OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում գործող ամենամեծ և տեխնիկապես առաջադեմ տվյալների մշակման կենտրոնն է։ Այն ապահովում է անվտանգ,
անխափան և բարձր հասանելիությամբ միջավայր՝ բիզնեսների և պետական
հաստատությունների թվային տվյալների պահպանման, մշակման և պահեստավորման համար։
Վերահսկելի
էներգամատակարարում և անխափան աշխատանք
Կենտրոնն ունի 2 ՄՎտ ընդհանուր հզորություն, որն
ապահովվում է երկու Mitsubishi դիզելային գեներատորներով։ Այն միացված է երկու
անկախ էլեկտրամատակարարման ենթակայանի, ինչպես նաև Schneider Galaxy VL UPS
համակարգի՝ N+1 պահուստային սխեմայով։ Սա նշանակում է, որ անգամ
վթարային իրավիճակում OVIO-ի տվյալների կենտրոնը շարունակում է անխափան գործել։
Օպտիմալ հովացման
համակարգեր
Տեղադրված են Mitsubishi և Systemair
հովացման համակարգեր, որոնք մշտապես պահպանում են օպտիմալ ջերմաստիճան 2 սարքավորումների սրահներում, որտեղ տեղադրված են ավելի քան 200
սերվերային պահարաններ՝ յուրաքանչյուրը մինչև 5 կՎտ հզորությամբ։
Բարձր մակարդակի
ֆիզիկական և տեղեկատվական անվտանգություն
Տվյալների մշակման կենտրոնը վերահսկվում է 24/7 ռեժիմով
- 200+ տեսախցիկների միջոցով, որոնք բացառում են կույր կետերի առկայությունը
- դեմքի ճանաչման և կենսաչափական մուտքի համակարգերով
- հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց
Հրդեհապաշտպանությունը ապահովվում է Chladon
227 գազային համակարգով, որը մարում է կրակը առանց ջուր օգտագործելու՝
կանխելով սարքավորումների վնասումը։