IP տարանցում

OVIO-ն տրամադրում է IP տարանցման(մեծածախ ինտերնետի) ծառայություն հաստատագրված արագությամբ (CIR - Committed Information Rate), սիմետրիկ հոսքով և լայնաշերտ հասանելիությամբ` առանց տրաֆիկի սահմանափակման:

Ծառայությունը նախատեսված է ինտերնետ ծառայության մատակարարների (ԻԾՄ) և հեռահաղորդակցության օպերատորների համար:

Ընկերությունը երաշխավորում է ամսական 99,85% ծառայության հասանելիություն և տրամադրում ծառայության մակարդակի պայմանագիր (SLA):

Պատվիրված թողունակությունը երաշխավորվում է ՀՀ տարածքում OVIO-ի ցանցի և պատվիրատուի կողմի վերջնասարքի կապակցման կետից մինչև և ներառյալ OVIO-ի հետ փոխկապակցված արտասահմանյան պրովայդերի ցանցային երթուղիչը:

Ծառայությունը տրամադրվում է OVIO-ի ցանցի մոտակա բաշխիչ կենտրոնից դեպի բաժանորդի գրասենյակ օպտիկա-մանրաթելային վերջնամղոնի միացման միջոցով` ներառյալ անհրաժեշտ վերջնակետային սարքավորման տեղակայումն ու կարգաբերումը:

Պայմաններ

*Ծառայության սկզբնական ժամկետը դա այն նվազագույն ժամկետն է, որի ընթացքում հաճախորդը պարտավորվում է օգտվել ծառայությունից:

Ծառայության ավելի երկարատև ժամկետները (2-ից մինչև 12 ամիս) ենթադրում են ավելի ցածր սակագների կիրառում` կախված ծառայության սկզբնական ժամկետից և թողունակությունից:

Սակագինը կարող է կախված լինել նաև հաճախորդի երթուղիչի գտնվելու վայրից, միացման սխեմայից և այլ պայմաններից:

Երկու ամիս և ավելի երկարատև ծառայության սկզբնական ժամկետի, ինչպես նաև 2 Մբ/վ և ավելի թողունակության դեպքում սակագները սահմանվում են հաճախորդի և OVIO-ի միջև բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով նաև ծառայությունների մատուցման վերը թվարկված այլ պայմանները:

Կարդալ ավելին Փակել