Մարտի 23-27-ը տեղի ունեցավ «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումը,
որին մասնակցեցին ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող կառույցները և
անդրադարձ կատարեցին ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, ենթակառուցվածքների
ընդլայնման անհրաժեշտությանը, ներդրումային միջավայրին և նոր տեխնոլոգիաների աճող
դերին։
Միջոցառման շրջանակում OVIO-ի գլխավոր տնօրենի առաջին
տեղակալ Բորիս Դեմիրխանյանը մասնակցեց պանելային քննարկման՝ ներկայացնելով ամպային
լուծումների կարևորությունը բիզնեսի շարունակական, անվտանգ և արդյունավետ
գործունեության ապահովման համար։ Նա նաև ներկայացրեց ընկերությունում արհեստական
բանականության գործիքների կիրառման փորձը՝ ընդգծելով դրանց դերը գործընթացների արդյունավետության
բարձրացման մեջ։
Բորիս Դեմիրխանյանը խոսեց նաև Հայաստանում միակ TIER III
հավաստագրված OVIO տվյալների
մշակման կենտրոնի կառուցման և գործարկման ընթացքում ի հայտ եկած հիմնական
մարտահրավերների ու միջազգային փորձի տեղայնացման մասին։ Նա ընդգծեց տվյալների
պահպանման մշակույթի զարգացման և դրանց՝ պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներում
տեղակայման կարևորությունը՝ որպես անվտանգ և կայուն թվային միջավայրի ձևավորման
առանցքային նախապայման։
Հեռահաղորդակցության շաբաթի շրջանակում տեղի ունեցան նաև ճանաչողական
այցեր OVIO տվյալների մշակման կենտրոն, որին մասնակցեցին ՀՀ ԲՏԱ նախարարության
ներկայացուցիչները, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի անդամները, ինչպես
նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տեղեկատվական Տեխնոլոգիաների և
Տվյալագիտության» ֆակուլտետի ուսանողները։
Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց տվյալների
մշակման կենտրոնի տեխնիկական ենթակառուցվածքը, ինժեներական լուծումները, տվյալների
պահպանման, անվտանգության ապահովման և համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպման
մեխանիզմները ինչպես նաև մատուցվող ծառայությունները՝ ներառյալ ամպային
լուծումները։
Առաջիկայում ընկերությունը նախատեսում է գործարկել «OVIO
Cloud» օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընկերության կողմից մատուցվող
ամպային ծառայություններին միանալ մի քանի քլիքով, և հետագայում դրանք կառավարել էլ
ավելի հեշտ և ճկուն։
Հիշեցնենք, որ OVIO ընկերությունը առաջինն ու միակն է
Հայաստանում, որը գործարկել է TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտին համապատասխան
տվյալների մշակման կենտրոն և մատուցում է համատեղակայման և ամպային
ծառայություններ բիզնեսին և պետական հատվածին։