OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment
Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության
հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար։ PCI DSS ստանդարտը
համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր չափանիշ է, որը հավաստում է վճարային համակարգերի
քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։
Գնահատման գործընթացն իրականացվել է հեղինակավոր
Card Security LLC անկախ աուդիտորական ընկերության կողմից։ Գնահատման ծածկույթը ներառել
է OVIO Cloud ծառայությունը, ինչը
հանդիսանում է վիրտուալ ենթակառուցվածք` կառուցված VMware տեխնոլոգիաների հիման վրա,
և թույլ է տալիս կազմակերպություններին անվտանգ տեղակայել սերվերներ և ցանցեր՝ քարտապանների
տվյալների պահպանման, մշակման կամ փոխանցման համար։ Հավաստագրումը նաև համատեղակայման
(Colocation) ծառայությունն է
ընդգրկել, որը ենթադրում է տվյալների մշակման կենտրոնում ֆիզիկական տարածքների տրամադրում՝
հագեցած մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերով, անվտանգության ընթացակարգերով
և նույնականացման մեխանիզմներով։
PCI DSS գնահատման մեջ ընդգրկված են եղել
այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են․
. Ֆիզիկական
անվտանգության ապահովման մեխանիզմներ
. Տեսահսկման
և մուտքի վերահսկման համակարգերի կառավարում
. Տեղեկատվական
անվտանգության կառավարում և իրազեկման ծրագրեր
. VMware վիրտուալ
ենթակառուցվածքի կառավարում
. Ցանցային ենթակառուցվածքի
և տեղեկատվության պաշտպանության գործիքների կառավարում
. Խոցելիության
հայտնաբերման և միջադեպերի արձագանքման գործընթացներ
«PCI DSS համապատասխանության հավաստագրումը
կարևոր քայլ է մեզ համար։ Այն խոսում է ընկերության հետևողական մոտեցման մասին՝ ապահովելու
մեր հաճախորդների նույնիսկ ամենազգայուն տվյալների պաշտպանությունը միջազգային բարձրագույն
չափանիշներին համապատասխան։
Մենք շարունակում ենք անընդհատ զարգացնել
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնի հնարավորություններն ու բարելավել դրանում մատուցվող
ծառայությունները՝ ներառյալ ամպային լուծումները՝ վստահելի և անվտանգ միջավայր ստեղծելով
այն կազմակերպությունների ու կառույցների համար, որոնց գործունեության համար մեծ կարևորություն
ունի տվյալների անվտանգ պահպանումը», - նշել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Գնահատման արդյունքում հաստատվել է, որ
OVIO-ի կողմից բոլոր պահանջները պատշաճ կատարված են։ OVIO-ն ստացել է
"Compliant" կարգավիճակ՝ լիարժեք բավարարելով PCI DSS v4.0.1 ստանդարտի պահանջները։