Պաշտոնի հիմնական նպատակն է ապահովել բաժանորդների արագ և արդյունավետ տեխնիկական սպասարկում՝ նպաստելով բաժանորդների հետ աշխատանքային լավ հարաբերությունների ստեղծմանը։
OVIO-ի աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Ծառայություններին առընչվող խնդիրների աղբյուրների որոշում և առաջացած խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում (սարքավորման խնդիր, ծրագրային ապահովման խնդիր, հասանելիություն, այլ),
• Հաճախորդներին համապատասխան միջոցառումներ իրականացնելու մասին խորհրդատվության տրամադրում,
• Հաճախորդ-տեխնիկական ստորաբաժանում կապի ապահովում հնարավոր խնդիրների արագ վերացման նպատակով,
• Հաճախորդների հեռախոսազանգերի և խափանման հայտերին արագ արձագանքում՝ սահմանված կարգի համաձայն,
• Հաճախորդների զանգերի, հայտերի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և գրանցում,
• Տեխնիկական խնդիրների վերաբերյալ հստակ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին և ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,
• Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
• Սիրում ես տեխնիկական լուծումներ գտնել ու աջակցել մարդկանց,
• Մարդկանց հետ շփումը քեզ հաճելի է,
• Ճկուն ես, արագ կողմնորոշվող,
• Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Ցանցային կառավարման ոլորտում կայանալը քո նպատակներից է:
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն,
• CISCO որակավորումը կդիտվի առավելություն,
• Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
• Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
• 1+ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի):
OVIO-ում աշխատելու առավելությունները
• Առողջության ապահովագրություն,
• Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն,
• Բոնուսային համակարգ,
• Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
• Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
• Թիմային միջոցառումներ,
• Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ճարտարագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: