Հարգելի
բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 4-ից բոլոր այն բաժանորդների մոտ, ովքեր դեռևս
չեն անցել Wink TV հարթակին, գործող TV հարթակի հեռարձակումը կդադարեցվի՝ ավելի
վաղ ներկայացված տեխնիկական խնդիրներից ելնելով։ Եթե դեռ անցում չեք կատարել Wink
TV հարթակին, խնդրում ենք մոտենալ Օպերատորի վաճառքի և սպասարկման սրահներից
մեկը նոր Wink TV սարք ստանալու համար կամ ապահովել կոնտակտային հեռախոսահամարի
հասանելիություն, որպեսզի Օպերատորի աշխատակիցները հնարավորություն ունենան կապ հաստատել
Ձեզ հետ ու կազմակերպել TV հարթակի փոփոխության գործընթացը։ Հավելյալ
տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 464646 հեռախոսահամարով։