OVIO-ն նախադեպը չունեցող հատուկ առաջարկ է գործարկել․ ընկերությունը կտրամադրի ինտերնետի և Wink TV փաթեթները 3 ամիս անվճար

2025-10-01


Հոկտեմբերի 1-ից OVIO-ն գործարկում է նոր հատուկ առաջարկ։ Տան ինտերնետի և հեռուստատեսության փաթեթներին միանալու դեպքում բաժանորդներն առաջին  3 ամիսների ընթացքում չեն վճարի ծառայությունների դիմաց։

«3 ամիս անվճար» հատուկ առաջարկը նախատեսված է OVIO-ի բոլոր նոր բաժանորդների համար, ովքեր կմիանան «Wi-fly» կամ «All in» ինտերնետի և Wink TV փաթեթներից մեկին տարեկան բաժանորդագրությամբ: Առաջարկի ժամկետը սահամանափակ է։

«Տարվա այս փուլում ընտանիքում ծախսերը սովորաբար ավելանում են նոր առաջարկով մեր ծառայություններին միանալը դարձնում ենք էլ ավելի հարմար և շահավետ։ Տան ինտերնետի ու հեռուստատեսության ծառայությունների համար 3 ամիս շարունակ չվճարելն իրական հնարավորություն է՝ ավելի հանգիստ անցում կատարելու ձմեռային ամիսներին։ OVIO-ի գործունեության հիմքում մշտապես եղել է որակյալ ծառայությունների մատուցումը, և այս առաջարկով հայտարարում ենք, որ բարձր որակը կարող է լինել նաև հասանելի»,-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Միանալով OVIO-ին՝ բաժանորդները կարող են ստանալ մինչև 800 մբ/վ արագությամբ որակյալ ինտերնետ, Wink օնլայն կինոթատրոնի և հեռուստատեսության ծառայությամբ մինչև 200 բազմաժանր հեռուստաալիքներ, ինչպես նաև լավագույն բովանդակությունը ավելի 50,000 ֆիլմեր և սերիալներ պարունակող ֆիլմադարանից:

Առաջարկի մանրամասները ներկայացված են այստեղ։