Սերը՝ կապի մեջ է 💜

Ընդամենը մի քանի օր...

միացի՛ր ՕՆԼԱՅՆ OVIO-ի All in կամ Wi-fly փաթեթներից մեկին և ստացի՛ր փաթեթներում ներառված ծառայություններն ԱՆՎՃԱՐ առաջին 3 ամսվա ընթացքում։

💜 Ինտերնետ մինչև 800 Մբ/վ՝ անխափան կապի համար
💜 Wink․ 50,000 ֆիլմ ու սերիալ՝ սիրելիների  հետ միասին վայելելու համար
💜 202+ TV ալիք՝ լավագույն բովանդակությունը դիտելու համար

Հատուկ առաջարկին հնարավոր է միանալ մինչև փետրվարի 19-ը։ 

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 800 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։

WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։

All in ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։

All in ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:

Առանց գնանշման ալիքները հասանելի չեն գնման համար և ներառվում են բացառապես սակագնային փաթեթի կազմում:

Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Եթե լրացել է Բաժանորդի կողմից ընտրված տարեկան բաժանորդագրության ժամկետը, և վերջինս չի ներկայացրել դիմում Բաժանորդագրության պայմանագրի լուծման համար, ապա Օպերատորի հետ կնքված Բաժանորդային պայմանագիրը համարվում է ատվոմատ կարգով երկարաձգված՝ անորոշ ժամկետով, և Օպերատորը շարունակում է մատուցել Բաժանորդի կողմից ընտրված սակագնային փաթեթով նախատեսված Ծառայությունները։

All in II – ինտերնետ 6900֏, TV 1600֏

All in III – ինտերնետ 5300֏, TV 3900֏, հեռախոսակապ 700֏

All in IV – ինտերնետ 5800֏, TV 6000֏, հեռախոսակապ 700֏

All in V – ինտերնետ 6600֏, TV 8700֏, հեռախոսակապ 700֏

All in Economy - ինտերնետ 4200֏, TV 1800֏

«Սերը՝ կապի մեջ» հատուկ առաջարկը վավեր է 12․02․2026թ․-ից մինչև 19․02․2026թ․։

Ավտովերակնքման ծառայության պայմաններ

«Սերը՝ կապի մեջ» հատուկ առաջարկի պայմաններ (All in փաթեթներ)

«Սերը՝ կապի մեջ» հատուկ առաջարկի պայմաններ (Wi-fly փաթեթներ)


Իմացի՛ր ավելին Փակել