Հոկտեմբերի 1-ից OVIO-ն գործարկում է նոր հատուկ առաջարկ։ Տան ինտերնետի և հեռուստատեսության
փաթեթներին միանալու դեպքում բաժանորդներն առաջին
3 ամիսների ընթացքում չեն վճարի ծառայությունների դիմաց։
«3 ամիս անվճար» հատուկ
առաջարկը նախատեսված է OVIO-ի բոլոր նոր բաժանորդների համար, ովքեր կմիանան
«Wi-fly» կամ «All in» ինտերնետի և Wink TV փաթեթներից մեկին տարեկան բաժանորդագրությամբ:
Առաջարկի ժամկետը սահամանափակ է։
«Տարվա այս փուլում ընտանիքում
ծախսերը սովորաբար ավելանում են․
նոր առաջարկով մեր ծառայություններին միանալը դարձնում ենք էլ ավելի հարմար և շահավետ։
Տան ինտերնետի ու հեռուստատեսության ծառայությունների համար 3 ամիս շարունակ չվճարելն
իրական հնարավորություն է՝ ավելի հանգիստ անցում կատարելու ձմեռային ամիսներին։
OVIO-ի գործունեության հիմքում մշտապես եղել է որակյալ ծառայությունների մատուցումը,
և այս առաջարկով հայտարարում ենք, որ բարձր որակը կարող է լինել նաև հասանելի»,-նշեց
OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Միանալով OVIO-ին՝ բաժանորդները
կարող են ստանալ մինչև 800 մբ/վ արագությամբ որակյալ ինտերնետ, Wink օնլայն կինոթատրոնի
և հեռուստատեսության ծառայությամբ մինչև 200 բազմաժանր հեռուստաալիքներ, ինչպես նաև
լավագույն բովանդակությունը ավելի 50,000 ֆիլմեր և սերիալներ պարունակող ֆիլմադարանից:
Առաջարկի մանրամասները
ներկայացված են այստեղ։