Կարևորելով
սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական
բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման
և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։
Մեղրիի
տարածաշրջանում մանկական ազգաբնակչության թիվը
կազմում է 2500 երեխա, որից 200-250-ն ունեն
զարգացման տարբեր խանգարումներ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել
շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն
տրամադրելու համար, ինչպես նաև իրականացնել մասնագետների
վերապատրաստում։
«Ուրախ
ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական
նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։
Այս
նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի,
Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:
Ուրախ
ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել
վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» -
նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը
նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի
աշնանը: