Երբ մենք չունենք մեզ ուղղված հարցի պատասխանը, ասում ենք «Google արա’»։ Google–ը, անխոս, արդեն վաղուց դարձել է մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը։ Իսկ ի՞նչ գիտենք մենք այս տեխնոլոգիական հսկայի մասին․ փորձենք պարզել։
Ինչպես բոլոր մյուս գերհաջողակ և հզոր ընկերությունները, Google-ի գործունեությունը նույնպես սկսել է շատ համեստ նախապայմաններից։ Ներկայումս աշխարհի բոլոր խոշոր երկրներում գրասենյակներ ունեցող հսկան կար ժամանակ, երբ իր գործունեությունն էր ծավալում Կալիֆորնիայի Menlo Park-ի ավտոտնակներից մեկում։
Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է նշանակում մեզ համար այդքան սովորական դարձած Google բառը։ Այն վերցրել են Googol մաթեմատիկական տերմինից, որը նշանակում է հարյուր զրոներով հաջորդվող 1 թիվ։
Երբ մենք փնտրում ենք հարցերի պատասխաններ, անմիջապես դիմում ենք նրան՝ ամենազոր Google որոնողական համակարգին։ 1 վայրկյանում մոտավորապես 63000 որոնում է գրանցվում՝ օրական հաշվարկով վերածվելով հսկայական թվի՝ ավելի քան 5,6 մլրդ որոնում։
Google-ի հիմնադիրներ Larry Page-ը և Sergey Brin-ը երբ դեռ համալսարանում միասին հետազոտություն էին կատարում, մտածում էին ընկերությունն անվանել Backrub շարժիչի անունով, սակայն վերջնական որոշումը Google-ի օգտին էր։
Կարծես թե նրանք ամեն ինչ նախատեսել են․ որքան էլ մենք սխալ գրենք google բառը, միևնույն է հայտնվելու ենք այնտեղ, որտեղ պիտի հայտնվենք։ Լավ են չէ՞ մտածել։
Չնայած աշխարհում որոնումների 88․6% կատարվում է Google-ի միջոցով, Չինաստանի կառավարությունը իրենց երկրում արգելել է մուտքը դեպի այս կայք։
2009-ի փետրվարին Google-ը կատարեց իր առաջին թվիթը Twitter-ում․ “I’m 01100110 01100101 01100101 01101100 01101001 01101110 01100111 00100000 01101100 01110101 01100011 01101011 01111001 00001010", ինչը թարգմանաբար նշանակում է «Ես հաջողակ եմ»։
Երբ անցնելիս լինեք Google-ի գլխավոր գրասենյակի կողքով, շատ հավանական է, որ տարածքում հանդիպեք այծերի, այգեգործների փոխարեն։ Այծերը ուտում են Google-ի հարակից տարածքների խոտը՝ կատարելով խոտ հնձելու աշխատանքը։
Այստեղ ամեն ինչ սկսվում է պարզից՝ լեգոներով կառուցվածքներ, այծեր և այլն։
2010 թ․-ից ի վեր Google –ը յուրաքանչյուր շաբաթ ձեռք է բերում միջինում 1 ընկերություն։ Ինչ խոսք, նա գիգանտ է ամեն հարցում։