10 փաստ Google-ի մասին

2021-10-25

Երբ մենք չունենք մեզ ուղղված հարցի պատասխանը, ասում ենք «Google արա’»։ Google–ը, անխոս, արդեն վաղուց դարձել է մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը։ Իսկ ի՞նչ գիտենք մենք այս տեխնոլոգիական հսկայի մասին․ փորձենք պարզել։


1. Google-ը նույնպես սկսել է համեստ պայմաններից

Ինչպես բոլոր մյուս գերհաջողակ և հզոր ընկերությունները, Google-ի գործունեությունը նույնպես սկսել է շատ համեստ նախապայմաններից։ Ներկայումս աշխարհի բոլոր խոշոր երկրներում գրասենյակներ ունեցող հսկան կար ժամանակ, երբ իր գործունեությունն էր ծավալում Կալիֆորնիայի Menlo Park-ի ավտոտնակներից մեկում։


2. Google նշանակում է 1` հաջորդող 100 զրոներով

Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է նշանակում մեզ համար այդքան սովորական դարձած Google բառը։ Այն վերցրել են Googol մաթեմատիկական տերմինից, որը նշանակում է հարյուր զրոներով հաջորդվող 1 թիվ։


3. Նա օրական կատարում է 5,6 մլրդ որոնում

Երբ մենք փնտրում ենք հարցերի պատասխաններ, անմիջապես դիմում ենք նրան՝ ամենազոր Google որոնողական համակարգին։ 1 վայրկյանում մոտավորապես 63000 որոնում է գրանցվում՝ օրական հաշվարկով վերածվելով հսկայական թվի՝ ավելի քան 5,6 մլրդ որոնում։ 


4. Նրա անունը պիտի BACKRUB լիներ

Google-ի հիմնադիրներ Larry Page-ը և Sergey Brin-ը երբ դեռ համալսարանում միասին հետազոտություն էին կատարում, մտածում էին ընկերությունն անվանել Backrub շարժիչի անունով, սակայն վերջնական որոշումը Google-ի օգտին էր։


5. Google-ը գնել է իր անվան սխալ գրվածքներով բոլոր դոմենները՝ gooogle.com, gogle.com

Կարծես թե նրանք ամեն ինչ նախատեսել են․ որքան էլ մենք սխալ գրենք google բառը, միևնույն է հայտնվելու ենք այնտեղ, որտեղ պիտի հայտնվենք։ Լավ են չէ՞ մտածել։


6. Google-ը անցանկալի հյուր է Չինաստանում

Չնայած աշխարհում որոնումների 88․6% կատարվում է Google-ի միջոցով, Չինաստանի կառավարությունը իրենց երկրում արգելել է մուտքը դեպի այս կայք։  


7. Google-ի առաջին Tweet-ը թվային էր

2009-ի փետրվարին Google-ը կատարեց իր առաջին թվիթը Twitter-ում․ “I’m 01100110 01100101 01100101 01101100 01101001 01101110 01100111 00100000 01101100 01110101 01100011 01101011 01111001 00001010", ինչը թարգմանաբար նշանակում է «Ես հաջողակ եմ»։ 


8. Google-ը այծեր է վարձակալում

Երբ անցնելիս լինեք Google-ի գլխավոր գրասենյակի կողքով, շատ հավանական է, որ տարածքում հանդիպեք այծերի, այգեգործների փոխարեն։ Այծերը ուտում են Google-ի հարակից տարածքների խոտը՝ կատարելով խոտ հնձելու աշխատանքը։


9. Google-ի 1-ին համակարգչային storage-ը պատրասատված էր լեգոներից

Այստեղ ամեն ինչ սկսվում է պարզից՝ լեգոներով կառուցվածքներ, այծեր և այլն։


10. Ամեն շաբաթ 1 ընկերություն դառնում է Google-ական

2010 թ․-ից ի վեր Google –ը յուրաքանչյուր շաբաթ ձեռք է բերում միջինում 1 ընկերություն։ Ինչ խոսք, նա գիգանտ է ամեն հարցում։