+ 374 60 46 46 46
info@ovio.am
Գրասենյակներ և ծածկույթ
  • Լրացուցիչ
    • Օգնություն
    • Հեռախոսային սպասարկում
    • Աշխատատեղեր
  • Armenian
    • Armenian
    • Armenian
    • Armenian
Ovio Armenia
Ovio Armenia
Armenian
  • am
  • ru
  • en
Մուտք
  • Հատուկ առաջարկներ
    • Բոլորը
    • 1 ամիս անվճար
    • Մինչև 50 000 ֏ նվեր 🌸
    • 2 ամիս անվճար․ տեսահսկում բիզնեսի համար
    • PowerPlay խաղային ծառայություն
    • Ուրախ շաբաթ-կիրակի
    • OVIO - Վեգա

    • մինչև 50 000 ֏ ՆՎԵՐ

      Միացի՛ր All in կամ Wi-fly փաթեթներին, ստացի՛ր մինչև 50 000 ֏ նվեր

  • Տան համար
    • Բոլորը
    • All in փաթեթներ
    • Ինտերնետ
    • Wink TV
    • Wink TV հավելված
    • Տեսահսկում
    • Հեռախոսակապ
  • Բիզնեսի համար
    • Բոլորը
    • Տվյալների մշակման կենտրոն
      • Տվյալների մշակման կենտրոնի մասին
      • OVIO Cloud
      • Colocation
      • Դոմեն
      • Հոսթինգ
    • Ինտերնետ
      • Երաշխավորված ինտերնետ
      • Mono Office ինտերնետ
      • Տվյալների փոխանցում
      • Wi-Fi Promo
    • Տեսահսկում և տեսավերլուծություն
      • Տեսահսկում բիզնեսի համար
      • Տեսահսկում պատվերների ստացման կետեր
    • Սմարթ TV
      • Wink կորպորատիվ
      • Wink TV Office
      • Wink Hotels
    • Հեռախոսակապի ծառայություններ
      • Կորպորատիվ հեռախոսակապ
      • SOHO հեռախոսակապ
      • Քառանիշ համար
      • Cloud ԱՀԿ
      • Վիրտուալ ԱՀԿ
      • Free Phone
    • Օպերատորներ
  • Մեր մասին
  • Վճարել
  • Օգնություն
  • Լրացուցիչ
    • Օգնություն
    • Հեռախոսային սպասարկում
    • Աշխատատեղեր
+ 374 60 46 46 46
info@ovio.am
Գրասենյակներ և ծածկույթ
Մուտք
Միացի՛ր հիմա

OVIO

Բացահայտի՛ր...

  • 1. Ծառայությունների հասանելիություն
  • 2. Հաշվետվություններ
  • 3. Իրազեկման թերթիկ
  • 4. Գնումներ
  • 5. Աշխատատեղեր
  • 6. Անհրաժեշտ փաստաթղթեր
  • 1. Ծառայությունների հասանելիություն
  • 2. Հաշվետվություններ
  • 3. Իրազեկման թերթիկ
  • 4. Գնումներ
  • 5. Աշխատատեղեր

Մեր մասին

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ․-ին։ OVIO-ն («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ), հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012թ․ սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, թվային հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի, Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ և մի շարք ամպային լուծումներ։

Ընկերության մուտքը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտ հատկանշական էր ցանցի զարգացման ուղղությամբ խոշոր ներդրումներով, ինչի արդյունքում հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։

Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:

OVIO-ի ցանցը Հայաստանում եզակի է իր կառուցվածքային հնարավորություններով և առավելություններով՝

  •  տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր
  •  ավելի քան 3000 կմ երկարություն
  •  92% ներկայություն ՀՀ քաղաքներում
  •  համացանցին միանալու հնարավորություն մինչև 200 ԳԲ/վ արագությամբ

OVIO-ի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող որակյալ և նորարական ծառայությունները հասանելի են Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արարատ, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքների բնակիչների համար։

OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։

2023թ․ մարտին ընկերությունը սկսել և 2024թ․-ի մայիսին կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և ամենահզոր տվյալների մշակման կենտրոնի նախագիծը Կոտայքի մարզում՝ քաղաք Աբովյանում։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։ 

Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է, և այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 կՎ հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով և ապահովված է Mitsubishi մակնիշի երկու դիզելային գեներատորներով, որոնք երաշխավորում են կենտրոնի անխափան աշխատանքը։

Կենտրոնը կառուցված  է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և Tier III միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։ 

Տվյալների մշակման կենտրոնում ընկերությունն առաջարկում է համատեղակայման ծառայություներ և ամպային լուծումներ, որոնք առանցքային տեղ են զբաղեցնում ընկերության առաջարկների մեջ և նպատակ ունեն վերափոխելու և արդիականացնելու ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Հավատարիմ մնալով բաժանորդներին որակյալ և նորարարական տեխնոլոգիաներ տրամադրելու իր հանձնառությանը՝ OVIO-ն 2023թ-ից սկսած ներդրել է Wink թվային հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի ինտերակտիվ հարթակն իր բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորություններով, 180-ից ավելի հեռուստաալիքներով և ավելի քան 50 000 ֆիլմեր և սերիալներ պարունակող ֆիլմադարանով։

 

OVIO-ի հիմնարար արժեքներից են բաց և թափանցիկ գործելաոճը՝ ապահովելու համար պարզ և հարմարավետ փորձառություն հաճախորդների և գործընկերների համար։

·       պրոֆեսիոնալիզմ. բարձրորակ ծառայությունները և բացառիկ սպասարկումը պահանջում են բարձրակարգ մասնագետներ, և ընկերությունը երաշխավորում է, որ իր թիմը բաղկացած է միայն լավագույն մասնագետներից:

·       հարգանք. յուրաքանչյուր հաճախորդ գիտի, որ OVIO-ն ճանաչում է իր նախասիրությունները և պահանջները։ Գիտակցելով, որ հաճախորդն արժանի է առավելագույնի՝ ընկերությունը ձգտում է ապահովել լավագույն փորձ:

·       ներգրավվածություն. OVIO-ի յուրաքանչյուր աշխատակից տարված է իր աշխատանքով: Անձնակազմի յուրաքանչյուր անդամ հասկանում է, թե ինչպես պլանավորի իր աշխատանքը, որպեսզի արդարացվեն յուրաքանչյուր հաճախորդի սպասելիքները:

·        հոգատարություն․ ընկերությունը ճանաչվել է լավագույններից մեկը ոլորտում ոչ պատահական, այլ նվիրված աշխատանքի շնորհիվ: Մենք ձգտում ենք լուծել խնդիրները մինչև դրանց ի հայտ գալը, քանի որ մեզ համար հաճախորդի հանդեպ հոգատարությունը ավելին է, քան պարզապես արտահայտություն։

OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: Ընկերությունը դուրս է եկել հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ որպես մեկ միասնական էկոհամակարգ։

 

Կոնտակտային տվյալներ

Ձեր հայտն արդեն ուղարկված է։ Մեր մասնագետները շուտով կապ կհաստատեն Ձեզ հետ։ Շնորհակալություն:

Փակել

Շնորհակալություն

ՁԵՐ ՀԱՅՏԸ ՈՒՂԱՐԿՎԱԾ Է, ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԵՆ ՁԵԶ ՀԵՏ։

Փակել

Շնորհակալություն

Հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվեց:

Փակել

Հաղորդագրությունը չի ուղարկվել: Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ:

Փակել

Միացի՛ր հիմա

Կայքի բաժինները

  • Տան համար
  • Հատուկ առաջարկներ
  • All in փաթեթներ
  • Ինտերնետ
  • Հեռախոսակապ
  • Հեռախոսային սպասարկում
  • Գրասենյակներ և ծածկույթ
  • Միջազգային հավաստագրեր
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Բիզնեսի համար
  • Օպերատորներ
  • Օգնություն
  • Պայմաններ
  • Արխիվ
  • Աշխատատեղեր
  • Այլ հատուկ առաջարկներ
  • Այլ աշխատանքներ
  • Այլ

+ 374 60 46 46 46

info@ovio.am

Սպասարկման քարտեզ

Use ctrl + scroll to zoom the map.

Որակի վերահսկում

© 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են