Պաշտոնի հիմնական նպատակն է ֆինանսական հաշվետվությունների, վերլուծությունների, զեկույցների
պատրաստում, կազմակերպության բյուջեին դրանց համապատասխանության ստուգում, շրջանառու
կապիտալի հետ աշխատանք։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
·
Ֆինանսական
հաշվետվությունների, զեկույցների, վերլուծությունների պատրաստում միջազգային ֆինանսական
ստանդարտների պահանջների համաձայն, համապատասխան տեղեկատվության տրամադրում ընկերության
ղեկավարությանը,
·
Ֆիանասական
հաշվետվությունների ուսումնասիրություն, ընկերության բյուջեի հետ համապատասխանության
ստուգում,
·
Դրամական
հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություններ,
·
Մասնակցություն
ընկերության բյուջեի ձևավորման և վերանայման աշխատանքներին, համապատասխան ընթացիկ հաշվետվությունների
պատրաստում,
·
Բովանդակությամբ
կից պարտականությունների իրականացում:
Աշխատանքն իրականացնելու համար
հիմնական պահանջներ
·
Բարձրագույն
կրթություն ֆինանսական ոլորտում,
·
3+ տարվա աշխատանքային փորձ,
·
Ռուսերենի
իմացություն։
Արի մեր թիմ, եթե...
- Ունես վերլուծող և ճկուն մտածողություն,
- Սիրում ես հստակություն և ճշգրտություն,
- Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
- Ունես պատասխանատվության բարձր զգացում,
- Պատրաստ ես արագ արձագանքել տարբեր իրավիճակների,
- Համբերատար ես և ուշադիր։
OVIO-ում աշխատելու
առավելությունները
·
Առողջության
ապահովագրություն,
·
Բոնուսային
համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
·
Ուսուցման
հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների
հետ,
·
Մասնագիտական
ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
·
Մասնագիտական
զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
·
Թիմային
միջոցառումներ,
·
Դրական աշխատանքային
միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար
ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով
համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ֆինանսական վերլուծությունների և պլանավորման
ավագ մասնագետ։
Մենք սիրով կդիտարկենք Ձեր
թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: