Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք և սպասարկում՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն լուծումն իր համար՝ առանց տանից դուրս գալու։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Բնակարանային այցեր հասանելի տարածքներում,
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ներկայացում՝ օգնելով բաժանորդին/բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար,
- Ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ստորագրում;
Արի մեր թիմ, եթե...
- Սիրում ես շփվել նոր մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու հարցում,
- Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ, նպատակասլաց ես,
- Սիրում ես թիմային աշխատանք,
- Գիտես, որ ժպիտը կարևոր է,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պայմաններ
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, ք․ Վանաձոր, ք․ Քաջարան, ք․ Կապան, այցեր դեպի ՀՀ մարզեր,
- Տեղափոխում քաղաքի ներսում և քաղաքից դուրս աշխատանքն իրականացնելիս,
- Աշխատանքային ժամեր՝ 16:30-21:30, 6 օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ,
- Ազատ գրաֆիկով աշխատելու հնարավորություն։
Ուշադրություն.
Կարող եք ընտրել Ձեզ հարմար տարբերակը.
- Ֆիքսված աշխատաժամանակ և աշխատավարձ, նաև ճկուն բոնուսային համակարգ,
- Ազատ գրաֆիկ և մեծ բոնուսներ Ձեր իսկ իրականացրած մեծ վաճառքներից։
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին կամ լրացրու՛ այս ձևանմուշը ՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը, ինչպես նաև՝ քաղաքը կամ մարզը։
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: