Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել վթարականխարգելիչ և վթարավերականգնողական աշխատանքներ՝ Ընկերության ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։
OVIO-ի աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Մալուխի անկացման, զոդման աշխատանքների իրականացում,
- Մասնակցություն կապի գծի շահագործման և սպասարկման աշխատանքներին,
- Մասնակցություն վթարավերականգնողական աշխատանքներին,
- Մասնակցություն/աջակցություն կապի գծի չափման աշխատանքներին,
- Բովանդակությամբ կից պարտականությունների կատարում:
Արի մեր թիմ, եթե...
- Ֆիզիկապես ամուր ես և սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
- Ժամանակի սուղ լինելը քեզ չի խանգարում կատարել որակյալ աշխատանք,
- Ուշադիր ես, արագ կողմնորոշվող,
- Պատրաստ ես սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտի,
- Աշխատանքային փորձի առկայությունը (մալուխների անցկացում, ցանցի կառուցում)ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն (ցանկալի)։
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Տեղափոխում տնից աշխատանքի և աշխատանքից տուն,
- Բոնուսային համակարգ,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Մալուխագործ-զոդող (նշի՛ր նաև քաղաքը):
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: