Ցանցի պլանային տեխնիկական աշխատանքներ

2026-08-24

Հարգելի՛ բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 02:00-ից մինչև 07:00-ն, Ապարան և Աշտարակ քաղաքներում կիրականացվեն ցանցի պլանային տեխնիկական աշխատանքներ։

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է երթուղիչների (router) փոխարինում։

Տեխնիկական աշխատանքների ընթացքում հնարավոր է ինտերնետային և հարակից ծառայությունների ժամանակավոր ընդհատում՝ մինչև 5 ժամ տևողությամբ։

Աշխատանքները կարող են ազդել Ապարանի և Աշտարակի տարածքում գտնվող հանգույցներին միացված B2B և B2C բոլոր բաժանորդների ծառայությունների վրա։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։