Առաջարկի
շրջանակում հնարավոր է միանալ Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին և օգտվել
ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով նաև փաթեթներում ներառված
բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով
ծառայություններին միանալու դեպքում։
«Շատ կարևոր է, որ ներկա ծանր իրավիճակում յուրաքանչյուրս առավելագույն ջանք ներդնենք մեր հայրենակիցներին հնարավոր բոլոր միջոցներով օժանդակելու համար։ Ներկայանալով այս առաջարկով՝ կոչ ենք անում բոլոր անհատներին և կազմակերպություններին աջակցել մեր հայրենակիցներին` հեշտությամբ հաստատվելու նոր միջավայրում։ Մենք ներգրավված ենք միևնույն նպատակին ուղղված մի շարք այլ նախաձեռնություններում ևս»,- նշեց Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Բացի անվճար ծառայություններից Ռոստելեկոմ Հայաստանը նաև հանգանակել է ընդհանուր 10 000 000 ՀՀ դրամ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հինադրամին և «ՐեԱրմենիա» ՀԿ-ին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նախագծերին աջակցելու նպատակով։
Մանրամասները՝ այստեղ