Հունիսի 26-ին OVIO ընկերության
նախաձեռնությամբ անցկացվեց
«Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման
կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։
Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից
բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին
հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում
գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը
պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական
կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել սեփական
փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։
«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝
առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական և մասնավոր հատվածի համար կարևորագույն բաղադրիչ է դարձել
կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական
լուծումները։
Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի
մարտահրավերները և գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք
տարածաշրջանում ամենախոշոր Տվյալներիմշակման կենտրոնը և կարևորում ենք ոլորտի մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների
մոտեցումները և կարիքները։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն
իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից,
2 ՄգՎ հզորություն, ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային
հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն։» - նշեց OVIO ընկերության գլխավոր
տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Համաժողովի ընթացքում OVIO-ն և ցանցային հասանելիության լուծումներով հայտնի
QRATOR LABS միջազգային ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ միավորելով
սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի
և
սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված ցանցային անվտանգության ամպային ծառայությունների
մատակարար QRATOR LABS-ի լայն և համապարփակ լուծումները։
Համաժողովի շրջանակում խոսնակները հանդես
եկան տարբեր թեմաներով․ OVIO-ի՝ Տվյալների
մշակման կենտրոնի ամպային ծառայությունների կիրառությունը և դերը պետական և մասնավոր
սեկտորի համար, պետության և բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման
կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից
օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարևորությունը, կիբերանվտանգությունը և այլն։
Համաժողովին մասնակցեցին և ելույթով հանդես
եկան ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական Բանկի Տեխնոլոգիաների
և կիբերանվտանգության ղեկավարը, Uptime և Lenovo համաշխարհային կազմակերպությունների
ներկայացուցիչները և այլոք։ Հարկ է նշել, որ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված
են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝
Lenovo-ի սարքավորումները։ Այս համագործակցությունն
ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն Տվյալների մշակման
կենտրոնի հաճախորդների համար: