Անվճար ծառայություններ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար

2023-09-28

Սեպտեմբերի 29-ից սկսած՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան Ռոստելեկոմի ծառայություններից  4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։

Առաջարկի շրջանակում միանալով Մոնո կամ R-max փաթեթներից յուրաքանչյուրին՝ հնարավոր կլինի օգտվել ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններից՝ ստանալով փաթեթներում ներառված բոլոր առավելությունները։ Առաջարկը գործում է ծառայություններին ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ պայմանով միանալու դեպքում։

Ծառայություններին բաժանորդագրվել հնարավոր է օնլայն, ակտիվ վաճառքի միջոցով, Ռոստելեկոմի Վաճառքի և սպասարկման կենտրոններում և վաճառքի այլ ուղղություններով։
Առաջարկը վավեր է մինչև 23․10․2023թ․-ը ներառյալ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ