Ինֆորմացիոն դարաշրջանում բիզնեսի
ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը տվյալներն են։ Բայց ինչպե՞ս կարելի է վստահ
լինել, որ այդ տվյալները պաշտպանված են՝ անգամ ամենաանհավանական խափանումների
դեպքում։ Այստեղ է, որ օգնության է գալիս Disaster Recovery համակարգը։
Disaster
Recovery-ն պարզապես պահուստային պլան չէ, այլ տվյալներ տիրապետող բիզնեսի համար առաջնահերթություն
և ռազմավարություն։
Disaster
Recovery-ը (DR) գործընթացների և տեխնոլոգիաների
համադրություն է, որն ուղղված է IT համակարգերի և տվյալների արագ վերականգնմանը՝
տարբեր խափանումներից կամ աղետներից հետո։ Խոսքը կարող է ինչպես սերվերներիի
խափանման, այնպես էլ կիբերհարձակումների, բնական աղետներին կամ մարդկային գործոնով
տեղի ունեցած սխալներին մասին։
Եթե բիզնեսը չունի
արդյունավետ DR ռազմավարություն, նույնիսկ փոքր անսարքությունը կարող է վերածվել
լուրջ ճգնաժամի։ Տվյալների անդառնալի կորուստը, որը կարող է պարունակել թե՛
ֆինանսական, թե՛ հաճախորդների զգայուն ինֆորմացիա, դառնում է իրական վտանգ։ Բացի
այդ, ցանկացած տևողությամբ համակարգերից կտրվելը կարող է նշանակել եկամուտների
կորուստ, հաճախորդների վստահության կորուստ և այլն։
Disaster Recovery-ը
պատահական գործողությունների խումբ չէ, այլ հստակ քայլերի հաջորդակություն։ Գործընթացը
նախևառաջ սկսվում է ռիսկերի գնահատմամբ, որի ընթացքում պարզվում է կենսական
նշանակության համակարգերն ու տվյալները։ Հաջորդ քայլը DR պլանի կազմում է, որում մանրամասն
նկարագրվում է վերականգնման գործընթացը։ DR պլանը հնարավոր դարձնելու համար կիրառվում
են տեխնիկական լուծումներ, ինչպիսիք են backup համակարգերը, վիրտուալ միջավայրերն
ու ամպային պահուստները։ Բայց դա դեռ բավական չէ. պլանը պարբերաբար պետք է
թեստավորվի վստահ լինելու համար, որ այն աշխատում է իրական պայմաններում, ինչպես
նաև ժամանակ առ ժամանակ պլանը պետք է արդիականացվի՝ հաշվի առնելով նոր
տեխնոլոգիաները, բիզնեսի աճն ու փոփոխվող ռիսկերն ու առաջնահերթությունները։
Disaster Recovery-ը
չի կարող լինել մեկ լուծում բոլորի համար։ Կախված բիզնեսի չափից, ռեսուրսներից և
տվյալների արժեքից՝ հնարավոր է ընտրել մի քանի տարբերակ։
Սառը DR-ը (Cold DR)
հանդիսանում է ամենամատչելին ծախսերի տեսանկյունից, սակայն
այս տարբերակը տվյալների վերականգնման տեսանկյունից ամենադանդաղն է։ Սառը DR-ի
դեպքում տվյալները պահվում են պահուստային սերվերում, սակայն այդ սերվերները
մշտապես չեն գործարկվում և որևէ ակտիվ գործընթաց չի իրականացվում։ Երբ առաջանում է
խափանում, պետք է սկզբում ակտիվացնել ամբողջ ենթակառուցվածքը և միայն հետո
տվյալների հետ աշխատել։ Վերականգնման գործընթացը կարող է տևել ժամեր, իսկ երբեմն՝
օրեր։ Այս տարբերակը հարմար է այն կազմակերպություններն, որոնց մոտ տվյալների
կարճաժամկետ կորուստը կամ համակարգերի անհասանելիությունը չի բերում լուրջ
ֆինանսական կամ գործառնական հետևանքների։
Գոլ DR-ը (Warm DR) ավելի հավասարակշռված լուծում է։ Այս դեպքում տվյալները պարբերաբար
կրկնօրինակվում են, իսկ պահուստային սերվերներն արդեն նախապես պատրաստ են և սպասում
են ակտիվացման։ Թեև սերվերները մշտապես չեն աշխատում, համակարգը շատ ավելի արագ է
վերականգնվում, քան սառը տարբերակի դեպքում։ Սա հիանալի տարբերակ է այն բիզնեսների
համար, որոնց համար տվյալների պաշտպանությունը կարևոր է, սակայն բարձրարժեք
լուծում կիրառելու անհրաժեշտություն չկա։ Այն ապահովում է լավ համադրություն՝
ծախսերի և վերականգնման արագության միջև։
Տաք DR-ը (Hot DR)
ամենահզոր և ամենաարագ լուծումն է։ Այս դեպքում տվյալներն ու համակարգերը
շարունակաբար և իրական ժամանակում կրկնօրինակվում են պահուստային հարթակի վրա։ Եթե
ինչ-որ բան խափանվում է, ամբողջ համակարգը գրեթե ակնթարթորեն տեղափոխվում է
երկրորդական հարթակ՝ առանց զգալի downtime-ի։ Սա ամենաթանկ լուծումն է,
սակայն միակ տարբերակն է այն ոլորտների համար, որտեղ համակարգերի ընդհատումը կարող
է առաջացնել մեծ վնասներ։ Տաք տարբերակը հատկապես կարևոր է ֆինանսական
հաստատությունների, առցանց ծառայություններ մատուցողների և հեռահաղորդակցական
ընկերությունների համար, որտեղ նույնիսկ մի քանի րոպեն կարող է վճռորոշ լինել։
DR լուծում
ընտրելիս կարևոր է հաշվի առնել երկու հիմնական չափանիշ՝ RTO-ն (Recovery Time
Objective) և RPO-ն (Recovery Point Objective)։ Առաջինը ցույց է տալիս, թե որքան
ժամանակ կարող է գործել բիզնեսն առանց լուրջ վնասների տվյալների բացակայության դեպքում, իսկ
երկրորդը չափում է, թե տվյալների ինչ ծավալի կորուստը կարելի է համարվել ընդունելի
իրավական կամ գործառնական հետևանքներից խուսափելու համար։ Որքան փոքր են այս
արժեքները, այնքան ավելի հզոր և արագ DR լուծում է անհրաժեշտ կիրառել։
Disaster
Recovery-ը պետք է ընկալել ոչ թե որպես «եթե պատահի» սցենարի ապահովագրություն,
այլ որպես «երբ պատահի» սցենարի պատասխան։ Ճիշտ պլանավորված և լավ թեստավորված DR
համակարգը նշանակում է տվյալներ պաշտպանվածություն, բիզնես գործընթացների արագ
վերականգնում՝ նույնիսկ ամենածանր իրավիճակում։