Հիմնական մենյուից անհրաժեշտ է անցնել Language բաժին, սեղմել OK կոճակը և վահանակի Աջ-Ձախ կոճակների օգնությամբ ընտրել նախընտրած լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Էկրանի կետայնությունը փոփոխելու համար հիմնական մենյուից անհրաժեշտ է անցնել Էկրան բաժին, որտեղ առաջին տողում երևում է էկրանի ընթացիկ կետայնությունը, որը փոխելու համար անհրաժեշտ է սեղմել OK կոճակը, ընտրել նախընտրելի կետայնությունը և կրկին սեղմել OK կոճակը:
Հեռուստաալիքները միացնելու համար անհրաժեշտ է վահանակի Աջ և Ձախ կոճակների օգնությամբ անցնել Պրոֆիլ բաժին և OK կոճակի օգնությամբ մուտք գործել, ընտրել համակարգի տեսակը (նշված է պայմանագրում), մուտքագրել հաշիվը և գաղտնաբառը (նշված է պայմանագրում) և Հաստատել՝ սեղմելով OK կոճակը:
Եթե ցանկանում եք ստուգել, թե արդյոք SmartBox-ը միացված է ցանցին, ապա ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Կապի ստուգում բաժին և սեղմելով OK կոճակը՝ մուտք գործել:
Ցանկացած ընթացիկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր բաժանորդ կարող է անսահմանափակ թվով հեռուստաալիքներ և թեմատիկ փաթեթներ ակտիվացնել, սակայն կարող է ապաակտիվացնել 10 հեռուստաալիք և 1 թեմատիկ փաթեթ։
Ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Ծառայություններ բաժին, այնուհետև Գնումների պատմություն և սեղմել Աջ կոճակը։
Ֆիլմադարանում ներառված են ինչպես նոր, այնպես էլ համաշխարհային կինոարտադրության լավագույն ֆիլմերը: Գործում են ֆիլմերի 3 առանձին ենթաբաժիններ՝ Նոր ֆիլմեր Լավագույն ֆիլմեր Բոլոր ֆիլմերը
Նախընտրելի ֆիլմերի ցանկ կազմելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիլմը, սեղմել OK կոճակը, նոր բացված պատուհանի ստորին հատվածում ընտրել Ավելացնել նախընտրելին և սեղմել OK կոճակը: Ֆիլմն արդեն կհայտնվի նախընտրելի բաժնում:
Հեռուստաալիքներն ըստ ժանրերի դասավորելու համար անհրաժեշտ է ընդհանուր մենյուից անցնել Ուղեցույց բաժին, սեղմել վահանակի դեղին F3 կոճակը, ընտրել Ժանր ենթակետը, այնուհետև նախընտրելի ժանրը և սեղմել OK կոճակը. էկրանին կհայտնվեն միայն ընտրված ժանրին համապատասխան հեռուստաալիքները։
Wink TV հարթակում կարող եք դիտել հեռուստաալիքների նախկին հաղորդումները։ Վիդեո ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink TV հարթակից օգտվելուց առաջ կատարե՛ք անհրաժեշտ միացումները։ Ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink TV հարթակից օգտվելուց առաջ կատարե՛ք անհրաժեշտ կարգավորումները։ Ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink TV հարթակից օգտվելուց համար կատարե՛ք անհրաժեշտ կարգավորումները։ Ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink հավելվածին միանալու ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
B2B Wink TV հարթակից օգտվելուց համար կատարե՛ք անհրաժեշտ կարգավորումները։ Ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink TV հարթակի լարային միացման և կարգավորումների ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։
Wink TV հարթակի Wi-Fi-ի միջոցով միացման և կարգավորումների ուղեցույցին ծանոթանալու համար սեղմե՛ք այս պատուհանը։