Պաշտոնի հիմնական նպատակն
է իրականացնել բովանդակության
ստեղծում Ընկերության պաշտոնական սոցիալական հարթակների և կայքի համար։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Ընկերության պաշտոնական
սոցիալական հարթակների համար վիդեո բովանդակության նկարահանում, խմբագրում և մոնտաժ
(Cupcut, Videoleap կամ այլ հավելվածներով կամ ծրագրերով),
- Մասնակցություն առանձին պրոդուկտների
ճանաչելիության բարձրացմանն ուղղված գովազդային արշավներին (վիդեո բովանդակություն,
ստեղծագործական մտագրոհներ, սցենարներ),
- Ընկերության պաշտոնական սոցիալական
հարթակներում story բովանդակության ստեղծում,
- Ժամանակի թրենդերին համապատասխան՝
նոր գաղափարների գեներացում և ներդրում սոցիալական հարթակներում՝ ելնելով Ընկերության
նպատակներից և այնտեղ առկա մշակույթից ու կորպորատիվ արժեքներից,
- Շուկայում առկա կոնտենտում նորույթների
մշտադիտարկում, դրանց ներկայացում և քննարկում գործընկեր-անձնակազմի հետ։
Արի մեր թիմ, եթե...
- Ունես ստեղծագործ մտածողություն և
նախաձեռնող ես,
- Սիրում ես առերեսվել մարտահրավերների
և հաղթահարել դրանք,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել
գիտելիքներդ,
- Ունես գերազանց ստեղծագործական և
տեխնիկական հմտություններ,
- Նկատում ես մանրուքներն ու ուշադրություն
դարձնում դրանց։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Տեսանյութերի խմբագրման փորձ,
- Խմբագրման գործիքակազմի տիրապետում (Cupcut, Videoleap
և այլ)
- Ճկունություն առաջարկվող ազատ գրաֆիկի հետ կապված,
- Նկարահանումներում ներգրավված լինելու պատրաստակամություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն, անագլերեն լեզուների իմացություն,
- Արդեն առկա մշակված վիդեո-կոնտենտի առկայություն՝
ռեզյումեին կից հղման տարբերակով (Instagram, Tik-Tok էջի հղում),
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝
նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Կոնտենտ ստեղծող:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք
Ձեզ հետ: