Պաշտոնի հիմնական նպատակն է կատարել Ռոստելեկոմ Ընկերության բաժանորդների բնակարանային միացումները և տեխնիկական սպասարկումը:
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• OVIO-ի բաժանորդների բնկարանային միացումների իրականացում՝ ինտերնետի, ԱյՓի (IP) հեռախոսակապի և ԱյՓի (IP) հեռուստատեսության ծառայությունների մատուցման նպատակով,
• Մալուխի անցկացում, համապատասխան սարքավորումների տեղակայում,
բաժանորդների տեխնիկական սպասարկում,
• Բովանդակությամբ կից պարտականությունների կատարում:
Արի մեր թիմ, եթե...
• Սիրում ես տեխնիկական լուծումներ գտնել,
• Ուշադիր ես բաժանորդների պահանջների հանդեպ և արագ կողմնորոշվող,
• Պատրաստ ես սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ,
• Նպատակասլաց ես և չես խուսափում խոչընդոտներից:
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ.
• Բարձրագույն կրթություն /համապատասխան ոլորտի/,
• Վարորդական վկայականի առկայությունը ցանկալի է (անձնական ավտոմեքենայի վարձակալման հնարավորությամբ):
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Միացումների մասնագետ:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: