Արդյո՞ք ChatGPT-ն կփոխարինի տարբեր ոլորտների մասնագետներին

2023-07-14

«Արդյո՞ք ChatGPT-ն այնքան խելացի է տարբեր ոլորտների մասնագետների փոխարնելու համար» հարցը վերջերս շատ է շրջանառվում։ Հարցի պատասխանը ստանալու համար գլոբալ կադրային և քոուչինգ Challenger, Gray & Christmas ընկերությունը հարցում է կատարել OpenAI-ի կողմից ստեղծված AI գործիքին պարզ անգլերենով, թե տարբեր ոլորտների քանի՞ մասնագետ կարող է փոխարինվել ChatGPT-ով։ AI գործիքը պատասխանել է, որ մոտավորապես 4,8 միլիոն մասնագետներ ամերիկյան շուկայում կարող են մնալ անգործ։

Ըստ Էնդրյու Չելենջերի՝ այժմ արհեստական ինտելեկտը պետք է դիտարկվի որպես աշխատողներին աջակցելու գործիք, այլ ոչ թե վերջիններիս փոխարինելու միջոց։ AI գործիքները կարող են օգտագործվել առաջադրանքները ավտոմատացնելու համար՝ աշխատողներին ավելի շատ ժամանակ տալով կենտրոնանալու ավելի բարձր մտածողություն պահանջող աշխատանքի վրա։

Goldman Sachs համաշխարհային ներդրումային  և ներդրումների կառավարման առաջատար ընկերությունն իր վերջին զեկույցում գնահատել է, որ աշխարհում աշխատատեղերի 18%-ն ի վերջո կարող է վերացվել AI տեխնոլոգիայի միջոցով:

Ներկայումս ChatGPT-ն առավել լայնորեն օգտագործվում է մի շարք ոլորտների աշխատողներին աջակցելու համար՝ օգնելով նրանց կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք դեռևս պահանջում են մարդկային մտածողություն։

Challenger, Gray & Christmas ընկերությունը ևս մեկ հարցում է կատարել LLM(Large Language Model)-ին. «Ի՞նչ աշխատատեղերի կարող է փոխարինել ChatGPT-ն»: 

Ըստ AI գործիքի՝ կարող են փոխարինվել այնպիսի մասնագիտությունները, որոնք կենտրոնացած են լեզվի վրա և կանխատեսելի են: Ըստ ChatGPT-ի կարող են փոխարինվել հետևյալ մասնագետները․

• Հաճախորդների սպասարկման ներկայացուցիչներ

• Թարգմանիչները

• Քոփիրայթները

• Տվյալների մուտքագրման գործավարները

Այն ոլորտները, որոնցում ChatGPT-ն իրեն համարում է առավել կոմպետենտ․ 

• Data Science 

• Machine Learning

• Համակարգչային գիտություն

• Մաթեմատիկա և վիճակագրություն

• Ռոբոտաշինություն և ավտոմատացում

• Բիզնես

Իհարկե, ինչքան էլ պարադոքսալ հնչի,  ինչպես նախորդ նորարարությունների ցիկլերի դեպքում, ChatGPT-ի նման գործիքները կարող են նույնիսկ ավելի շատ աշխատատեղեր ստեղծել, քան վերացնել  դրանք: