Հեռահաղորդակցության ոլորտի 2023 թ-ի TOP թրենդներ

2022-02-23

Աշխարհը դինամիկ կերպով զարգանում է։ Ամեն տարի գլոբալ պրոցեսների կերպափոխումների հետ մեկտեղ առաջանում են նոր մարտահրավերներ, և հեռահաղորդակցության ոլորտը բացառություն չէ։ Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ են նորարար մոտեցումներ և թվային փոխակերպումներ։

Հեռահաղորդակցության ոլորտում կան մի շարք առանձնահատուկ տեխնոլոգիաներ, որոնք միտված են բարելավելու հաճախորդների փորձը, ցանցի և բիզնեսի ճկունությունը։ Որոշել ենք անդրադառնալ այն թրենդներին, որոնք ամենամեծ ազդեցությունը կունենան 2023 թվականին։


Կիբերանվտանգություն և ճկունություն

2023 թվականին ավելի քան երբևէ կարևոր կդառնա, որ CSP-ները (communications service provider) ձեռնարկեն բոլոր համապատասխան քայլերը՝ պաշտպանվելու ինչպես կիբերհարձակումներից, այնպես էլ շուկայի տուրբուլենտությունից: Թեև երկու հարցերն էլ պահանջում են տարբեր տեխնոլոգիաներ և մարտավարություն, երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Անվտանգության տեսանկյունից ամենամեծ սպառնալիքներն ավանդաբար բխում են երեք գործոններից. հաքերներն ու գողերը, որոնք ցանկանում են բացահայտել այն տվյալները, որոնք կարող են վաճառվել կամ օգտագործվել բիզնեսին վնասելու համար, կորպորատիվ լրտեսությունն և աշխատակիցների շրջանում անվտանգության նորմերի պահպանման թերացումները, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է բարձր պատրաստություն գաղտնաբառերի անվտանգ օգտագործման և ֆիշինգային հարձակումների հարցում:

Քանի որ CSP-ներն են այն «ողնաշարային» ենթակառուցվածքը, որոնք ապահովում են թվային ծառայությունների ֆունկցիոնալությունը, դրանք հաճախ շատ գրավիչ թիրախներ են նրանց համար, ովքեր «ոչ մաքուր» մտադրություններ ունեն: Որպես այդպիսին, նրանք գտնվում են ծայրահեղ ճնշման տակ՝ ապահովելու, որ բաց «հետնամուտքեր» չլինեն ոչ գրագետ օգտատերերի կամ երրորդ կողմի գործընկերների պատճառով: Այս սպառնալիքների ըմբռնումն ու մեղմացումը կլինի հեռահաղորդակցության օպերատորների հիմնական խնդիրը 2023 թվականին։

Արհեստական ​​բանականություն

Արհեստական ​​բանականությունը (AI) գրեթե յուրաքանչյուր ոլորտ փոխակերպելու միտում ունի, և հեռահաղորդակցությունը, իհարկե, բացառություն չի կազմում: Այն օգտագործվում է բազմաթիվ նպատակների համար՝ սկսած հաճախորդների սպասարկման պարզեցումից մինչև ցանցի միջոցով հաղորդակցական տրաֆիկի հոսքի կանխատեսելի կառավարում: Վիրտուալ օգնականները և չաթ-բոտերը հեռահաղորդակցության օպերատորներին հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ արձագանքել տեխնիկական աջակցության, խնդիրների վերացման և ցանցի բարելավման հարցումներին:

Ցանցային թրաֆիկի օպտիմալացումը օգտագործում է AI ալգորիթմներ՝ հարմարեցնելու և վերակազմավորելու պրոցեսները՝ հատկացնելով ավելի մեծ ռեսուրսներ մեծ պահանջարկի դեպքում և կրճատելով դրանք, երբ պահանջարկը նվազում է:

AI-ը և Machine Learning (ML)-ը օգտագործվում են նաև fraud գործողությունները հայտնաբերելու համար, ինչպիսիք են անօրինական և չարտոնված մուտքերը ցանցեր կամ ցանցերի որոշակի տարածքներ։ Քանի որ AI տեխնոլոգիան դառնում է ավելի արդյունավետ, և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների առջև ծառացած մարտահրավերները դառնում են ավելի բարդ, մենք կարող ենք կանխատեսել, որ 2023 թվականին ոլորտում ի հայտ կգան AI-ի օգտագործման էլ ավելի հետաքրքիր և յուրօրինակ դեպքեր: