Հարգելի՛ բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 02:00-ից մինչև 07:00-ն, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում կիրականացվեն ցանցի պլանային տեխնիկական աշխատանքներ։
Աշխատանքների շրջանակում նախատեսվում են մալուխի տեղափոխման և վերանորոգման աշխատանքներ։
Տեխնիկական աշխատանքների ընթացքում առանձին հանգույցներում հնարավոր է ինտերնետային և հարակից ծառայությունների ժամանակավոր ընդհատում՝ մինչև 5 ժամ տևողությամբ։
Աշխատանքները կարող են ազդել Արշակունյաց պողոտայի տարածքում գտնվող հանգույցներին միացված B2B բաժանորդների բոլոր ծառայությունների վրա։
Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։