­«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկեց աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը՝ միաժամանակ ազդարարելով նոր սակագնային փաթեթների մեկնարկը

2024-03-06

«Ռոստեկելոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և  օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։ 

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Հատկանշական է, որ Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկում է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի և հեռուստատեսության բաժանորդների համար՝  զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը և հեռուստաալիքների քանակը։ Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաև Wink օնլայն կինոթատրոնի տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ, և բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի: Այսպիսով, Ռոստելեկոմը կատարում է քայլ առաջ՝ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ  «Wink TV և օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռևս 2022թ. դեկտեմբերին մենք Հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։  Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում և այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարևոր եմ համարում նաև մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որևէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում և առաջարկում են արդեն մինչև 800 Մբ/վ արագություն,  շատ հեռուստաալիքներ և տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ», - ասաց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բոլորովին վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» հաջողությամբ գործարկել է  Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է նախադեպը չունեցող անվտանգ տեսահսկման և տեսավերլուծության հնարավորություններ թե’ իրավաբանական, թե’ ֆիզիկական անձանց։

Հատկանշական է նաև, որ ընկերությունը կատարել է ցանցի վերազինման և ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաև ավարտին է հասցրել Հայաստանում հզորագույն և խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։

«Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ: