Մենք կրկին լավ նորություն ենք բերել․ դեկտեմբերի 3-ից մեր նոր բաժանորդները (ֆիզիկական անձ հանդիսացող) հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք Հայաստանի երեխաներին։
Եվ այսպես, «Նվիրի՛ր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը կուղղվի երեխաների համար ռոբոտաշինության սենյակների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը ՀՀ-ում:
Առաջարկի նպատակն է տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել երեխաներին դեռ վաղ հասակից՝ ստեղծելով կրթվելու և ապագայի մասնագիտություններով զբաղվելու հնարավորություն նրանց համար։
Այսպիսով, ֆիզիկական անձ հանդիսացող մեր բոլոր նոր բաժանորդները կդառնան Ռոստելեկոմ «Բարի կամքի դեսպաններ»՝ կատարելով ներդրում երեխաների համար ռոբոտաշինության սենյակներ կառուցելու և դասընթացների կազմակերպման գործում։
Ավելին, ինչպես արդեն նշել էինք, միանալով մեր ծառայություններին 1 տարի բաժանորդագրության պայմանով, բաժանորդները կստանան․
· 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն,
· Ինտերնետի մինչև 200 Մբ/վ արագություն՝ կախված սակագնային փաթեթից,
· Սմարթ հեռուստատեսության շատ ալիքներ /մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/,
«Նվիրի՛ր երազանք» առաջարկի մանրամասներն այստեղ
Միասին նվիրենք երազանք՝ հանուն տեխնոլոգիական հզոր ապագայի։