Անվճար ֆիլմեր Սեպտեմբերի 21-ին

2022-09-20

Սիրելի բաժանորդներ, 

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ, Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանից գնված ֆիլմերի համար գումար չի գանձվի՝ անկախ գնումների քանակից։ 

Առաջարկը գործում է առանձին ֆիլմ գնելու դեպքում՝ անկախ սակագնային փաթեթից:

Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձինք, բացառությամբ այն բաժանորդների, ում մոտ ակտիվ է «5,10,20 կամ 100 դիտում» ֆիլմերի փաթեթներից մեկը: Նշված փաթեթներից մեկի ակտիվ լինելու դեպքում սեպտեմբերի 21-ին ձեռքբերված ֆիլմերի քանակի չափով կշարունակեն նվազել փաթեթում ներառված դիտումները: