EDGE COMPUTING

2023-09-12

Ներկայիս հարափոփոխ աշխարհում, որտեղ տվյալների վրա հիմնված ծրագրերը և իրական ժամանակում տվյալների մշակումը դառնում է նորմա, Edge Computing-ն հանդես է գալիս որպես փոխակերպող տեխնոլոգիա: Անընդհատ զարգացող աշխարհում արդիական մնալու համար կարևոր է նորարարությունների ընդունումը, ինչպիսին է Edge Computing-ը:

Ի՞նչ է Edge Computing-ը

Edge Computing-ը, պարզ ասած, ապակենտրոնացված հաշվարկային ճարտարապետություն է, որը տվյալների մշակումը մոտեցնում է տվյալների առաջացման սկզբնաղբյուրին:

Ի տարբերություն ավանդական ամպային մեթոդի, որի դեպքում տվյալներն ուղարկվում են տվյալների կենտրոնական հանգույցներ՝ վերլուծության համար, Edge Computing-ը տվյալները մշակում է ցանցի  «եզրին»՝ այնտեղ, որտեղ դրանք ստեղծվում են: Այն թույլ է տալիս իրական ժամանակում վերլուծել տվյալները, նվազեցնում է ուշացումները և բարելավում է հավելվածների աշխատանքը:

Edge Computing-ի առավելությունները

2.1 Ուշացումների նվազեցում և արձագանքման ժամանակի կրճատում

Դինամիկ աշխարհում յուրաքանչյուր միլիվայրկյան կարևոր է: Edge Computing-ը զգալիորեն նվազեցնում է տվյալների մշակման և վերլուծության ժամանակը՝ վերացնելով տվյալների երկկողմանի փոխանցման անհրաժեշտությունը կենտրոնացված սերվերներին: Սա հանգեցնում է ուշացման նվազման և արձագանքման ժամանակի կրճատման, ինչը կարևոր է ակնթարթային գործողություններ պահանջող ծրագրերի համար, ինչպիսիք են ինքնավար մեքենաները կամ վիրտուալ իրականությունը:

2.2 Թողունակության օգտագործման օպտիմալացում

Edge Computing-ը նվազեցնում է տվյալների ծավալը, որոնք պետք է փոխանցվեն կենտրոնական տվյալների կենտրոններին: Տվյալների տեղային մշակման շնորհիվ ամպային տիրույթ փոխանցվում է միայն արժեքավոր տեղեկատվություն և ամփոփ արդյունքներ: Սա օպտիմիզալացնում է թողունակության օգտագործումը, նվազեցնում ցանցի գերբեռնվածությունը և խնայում տվյալների փոխանցման ծախսերը:

2.3 Անվտանգության և գաղտնիության բարձր մակարդակ

Զգայուն տվյալների և հավելվածների համար Edge Computing-ն ապահովում է անվտանգության և գաղտնիության բարձրացում: Աղբյուրին ավելի մոտ տվյալների պահպանումը նշանակում է նվազեցնել կիբեր սպառնալիքների ռիսկը հեռավար վերամշակման կենտրոններ տվյալների փոխանցման ժամանակ:

2.4 Հուսալի ավտոնոմ աշխատանք

Ընդհատ կամ անկայուն ինտերնետ կապի դեպքում Edge Computing-ն ապահովում է հավելվածների ավտոնոմ աշխատանք և անխափան սպասարկում․ ցանցային միացման  ժամանակավորապես բացակայությունը նույնիսկ խնդիր չէ։

Edge Computing-ի ազդեցությունը հեռահաղորդակցության ոլորտի վրա

3.1 5G ցանցերի օպտիմալացում

5G տեխնոլոգիայի ժամանումը աննախադեպ հնարավորություններ է բացել Edge Computing-ի համար: Հեռահաղորդակցական ընկերությունները կարող են տեղակայել Edge Computing ենթակառուցվածքը ցանցի եզրին ՝ ապահովելով բովանդակության ավելի արագ առաքում, կրիտիկական ծրագրերի ուշացումների կրճատում և ցանցի ընդհանուր կատարողականի բարելավում:

3.2 Բջջային օգտատերերի բարելավված փորձ

Edge Computing-ը թույլ է տալիս տեղայնացված բովանդակության քեշավորում՝ ապահովելով հանրաճանաչ բջջային հավելվածների և կայքերի բեռնման բարձր արագություն՝  հաճախորդների համար ավելի հաճելի դարձնելով օգտագործողի փորձը:

3.3 Իրերի ինտերնետի հեղափոխություն

Քանի որ իրերի ինտերնետը (IoT) շարունակում է զարգանալ, Edge Computing-ը կարևոր դեր է խաղում IoT սարքերի կողմից գեներացվող տվյալների հսկայական ծավալի ապահովման գործում: Տվյալների տեղային մշակման հաշվին Edge Computing-ն ապահովում է վերլուծություն իրական ժամանակում և գործող լուծումներ IoT հավելվածների համար՝ սկսած խելացի տներից մինչև արդյունաբերության ավտոմատացում:

Edge Computing-ն այլ արդյունաբերություններում


4.1 Առողջապահություն

Edge Computing-ն հեշտացնում է հիվանդների հեռավար մոնիտորինգը, իրական ժամանակում բժշկական սարքերի տվյալների վերլուծության գործընթացն ու արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքումը, ինչը հեղափոխում է առողջապահական ծառայությունների մատուցումը:

4.2 Արտադրություն

Արտադրության մեջ, Edge Computing-ը ապահովում է գործընթացների օպտիմիլացում և ավտոմատացում, ինչը հանգեցնում է սարքավորումների արդյունավետության բարձրացմանը և պարապուրդի կրճատմանը:

4.3 Խելացի քաղաքներ

Edge Computing-ն օգնում է կառուցել խելացի քաղաքների ենթակառուցվածքներ՝ մշակելով տարբեր սենսորներից և սարքերից ստացված տվյալները, ինչը թույլ է տալիս քաղաքներին օպտիմալացնել երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի վերահսկումը և հանրային ծառայությունների մատուցումը:

Եզրակացություն:

Edge Computing-ի ընդունումը կարող է հանգեցնել զգալի մրցակցային առավելությունների: Ուշացման նվազեցում, հավելվածների արդյունավետության բարձրացում, բարելավված անվտանգություն և տվյալների արդյունավետ մշակման ապահովում․ Edge Computing-ն հեղափոխում է ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտը, այլև մի շարք այլ ոլորտներ: