Հարգելի բաժանորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, Սմարթ հեռուստատեսության ֆիլմադարանից գնված ֆիլմերի համար գումար չի գանձվի՝ անկախ գնումների քանակից։
Առաջարկը գործում է առանձին ֆիլմ գնելու դեպքում՝ անկախ սակագնային փաթեթից:
Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձինք, բացառությամբ այն բաժանորդների, ում մոտ ակտիվ է «5,10,20 կամ 100 դիտում» ֆիլմերի փաթեթներից մեկը: Նշված փաթեթներից մեկի ակտիվ լինելու դեպքում հունվարի 28-ին ձեռքբերված ֆիլմերի քանակի չափով կշարունակեն նվազել փաթեթում ներառված դիտումները: