7 հետաքրքիր փաստ սոցիալական մեդիայի մասին

2021-10-15


Սոցիալական մեդիան ամենուր է, և մենք մեր կյանքն այլևս չենք էլ պատկերացնում առանց սոցիալական կայքերի։ Մեզնից յուրաքանչյուրը միջինում ունի 7 անձնական էջ սոցիալական մեդիայում և օրվա ընթացքում առնվազն մեկ-երկու անգամ մուտք է գործում այդ էջեր։ Այո, կարելի է ենթադրել, որ մենք արդեն ինչ-որ չափով կախում ունենք սոցիալական կայքերից։

Ներկայացնում ենք, մի քանի հետաքրքիր տվյալներ սոցիալական մեդիայի անչափ արագ զարգացող աշխարհից։ 


1. Շուրջ 3.78 մլրդ օգտատեր սոցիալական հարթակներում

Որքա՞ն օգտատեր կա սոցիալական հարթակներում։  Կանխատեսելի էր․ այդ թիվը 2021 թ․ վերջին տվյալներով գերազանցում է 3.78 միլիարդը՝ դրսևորելով օրական հաստատուն աճ։ 

Այսպիսով՝ երկրագնդի բկանչության շուրջ 48%-ը օգտվում է սոցիալական կայքերից և հավելվածներից։


2. Առաջատարը Facebook-ն է՝ ավելի քան 2.32 միլիարդ ակտիվ  օգտատեր

Անկասկած Facebook-ը բոլոր սոցիալական կայքերից առաջատարն է․ սկսած իր գործունեության առաջին իսկ օրվանից այն շարունակում է զարգանալ և իր օգտատերերին մշտապես առաջարկել տարաբնույթ առավելություններ։


3. 18-29 տարեկան օգտատերերը ամենաակտիվն են սոց-ցանցերում 

Pew Research Center-ի տվյալներով սոց-ցանցերում ամենաակտիվ  տարիքային խումբը 18-ից 29 տարեկան օգտատերերն են։ Բոլորովին այլ պատկեր է ամենապասիվների մոտ․ 65-ն անց անձինք կարծես թե այդքան էլ աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ սոցիալական հարթակներում։ Հավանաբար նրանք ավելի հետաքրքրաշարժ ժամանցի տարբերակ ունեն։


4. Օրական միջինում 2 ժամ 25 րոպե մենք սոց-կայքերում ենք անցկացնում

Գաղտնիք չէ, որ օրեցօր մեր կախվածությունը սոցիալական հարթակներից ավելանում է․ օրվա ընթացքում մենք կամ թերթում ենք Facebook/Instagram անվերջ թվացող feed-ը, կամ նախքան ուտելը հաճույքով կիսվում ենք մեր ընդմիջման ուտեստների նկարներով մեր սթորիներում։

Այսպիսով, DataReportal –ի 2021թ․ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրվա ընթացքում մեկ անձը շուրջ 2 ժամ 25 րոպե ծախսում է սոց․ ցանցերում։ Համաձայնեք, որ քիչ չէ․․․


5. Օգտատերերի 91% բջջային հեռախոսներով է օգտվում սոց․ կայքերից

Բջջային հեռախոսը մեր անբաժանելի ընկերն է, իսկ առանց սոցիալական հավելվածների նրա հետ այդքան էլ հետաքրքիր չէր լինի։  Մեծամասամբ հենց բջջայինով ենք մենք օգտվում սոց-հարթակներից, դե որովհետև հարմար է, արագ և միշտ ձեռքի տակ, այնպես չէ՞։


6. Ամենատարածված հեշթեգը #love սեր բառն է՝ 1.835 մլրդ

Հեշթեգերը այն կախարդական բառերն են, որոնք սկսում են # նշանով և միավորում են սոցիալական կայքերի օգտատերերին մեկ թեմայի շուրջ։ Եթե քեզ անհրաժեշտ է տեղեկատվություն ինչ-որ բանի վերաբերյալ, պարզապես գրի՛ր այդ բառի հեշթեգը և որոնման համակարգը կկատարի իր աշխատանքը։


7. Օրական 3.2 մլրդ նկար և 720,000 ժամ վիդեո է հրապարակվում սոց-կայքերում

Միլիոնավոր սթորիներ, հրապարակումներ, սելֆիներ ողողում են մեր էջերը ամեն օր։ Մարդիկ սոցիալական հարթակներում  նկարների և վիդեոների միջոցով կիսվում են իրենց կարծիքներով, էմոցիաներով, իրենց brunch-ով, օրվա look-ով, մի խոսքով իրենց ողջ կյանքով։ 


Այսպիսով, սոցիալական մեդիան մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել․ այն հիանալի միջոց է հաղորդակցվելու, աշխատանքի, կրթվելու և աշխարհը բացահայտելու համար։


Իսկ դու ո՞ր սոցիալական հարթակն ես նախընտրում։