Պաշտոնի հիմնական
նպատակն է
իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք և սպասարկում՝ օգնելով հաճախորդին
գտնել լավագույն լուծումն իր համար։
OVIO-ում
աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
• Ընկերության
մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝
հաստատված կարգի համաձայն,
• Կատարված
գործարքների մասին հաշվետվությունների ներկայացում,
• Ընկերության
կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի
իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
• Մասնակցություն
վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Մասնակցություն
նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն
ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Հաճախորդներին
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների,
վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
• Ծառայությունների
կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների
վերադարձման գործընթացների իրականացում,
• Ընկերության
բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի
արխիվացման գործընթացների իրականացում,
• Հաճախորդների
տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
• Բովանդակությամբ
կից պարտականությունների իրականացում:
Արի մեր թիմ,
եթե...
• Սիրում ես
շփվել նոր մարդկանց հետ և աջակցել իրենց համար լավագույն լուծումը գտնելու
հարցում,
• Ակտիվ ես,
սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
• Գիտես, որ
ժպիտը կարևոր է,
• Սիրում ես
սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
• Համբերատար
ես և ուշադիր։
Աշխատանքն
իրականացնելու համար հիմնական պահանջներ
• Բարձրագույն
կրթություն,
• Համակարգչային
ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
• Լեզուների
իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
• Աշխատանքային
փորձի առկայությունը պարտադիր պայման չէ։
OVIO-ում
աշխատելու առավելությունները
• Առողջության
ապահովագրություն,
• Բոնուսային
համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
• Ուսուցման
հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն
մասնագետների հետ,
• Մասնագիտական
ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
• Մասնագիտական
զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր
աշխատակիցներին),
• Թիմային
միջոցառումներ,
• Դրական
աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին
միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան
հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Մանրածախ վաճառքի մասնագետ (նշի՛ր
նաև քաղաքը):
Մենք սիրով
կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: