Պաշտոնի հիմնական նպատակն է նախագծել, իրականացնել և ներդնել խոսքային տեխնոլոգիաների վրա հիմնված չաթ-բոթեր և վիրտուալ օգնականներ՝ ապահովելով դրանց ինտեգրումը պատվիրատուի համակարգերի հետ և մասնակցելով ամբողջ գործառնական ցիկլին՝ պահանջների հավաքագրումից մինչև վերջնական ընդունում։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Հաղորդակցություն արտաքին պատվիրատուի հետ՝ պահանջների հավաքագրման, հստակեցման և ձևակերպման նպատակով,
- Ծրագրային ապահովման և կիրառական լուծումների ցուցադրությունների նախապատրաստում և ներկայացում,
- Տեխնիկական առաջադրանքների (ՏԱ) և նախագծային փաստաթղթերի (ՊՄՓ) մշակում,
- Չաթ-բոթերի և վիրտուալ օգնականների հնարավոր զրույցների նախագծում և իրականացում՝ գրաֆիկական խմբագրի միջոցով,
- Ինտեգրացիաների իրականացում Python լեզվով՝ չաթ-բոթերի և պատվիրատուի այլ համակարգերի փոխգործակցության ապահովման համար,
- Տվյալների կորպուսի ձևավորում՝ ճանաչման մոդելների ուսուցման նպատակով՝ երկխոսությունների վերլուծության և նշագրման հիման վրա,
- Մոդելների ուսուցման արդյունքների գնահատում համապատասխան գործիքակազմի միջոցով,
- Իրականացված սցենարների թեստավորում և մասնակցություն վերջնական ընդունման փուլին,
- Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
- Հետաքրքրություն «խոսքային տեխնոլոգիաների», չաթ-բոթերի, վիրտուալ օգնականների և հարակից ոլորտների նկատմամբ,
- Հետաքրքրություն խոսքի ճանաչման տեխնոլոգիաների նկատմամբ,
- Բարձրագույն տեխնիկական կամ լեզվաբանական ոլորտի կրթություն,
- Python ծրագրավորման լեզվի իմացություն,
- Ցանցային վերլուծաբանի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Արի մեր թիմ, եթե...
- Նոր տեխնոլոգիաները քո տարերքն են,
- Ունես գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Ունես համակարգային և վերլուծական մտածողություն,
- Ինքնուրույն ես,
- Ունես որոշումներ կայացնելու պատրաստակամություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Պատրաստ ես արագ արձագանքել տարբեր իրավիճակների։
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Ծրագրավորող։
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: