Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել ցանցային անվտանգության ուսումնասիրություն և պաշտպանական
մեթոդների մշակում։
Ռոստելեկոմում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Անվտանգության համակարգերի շրջանցման մեթոդների ուսումնասիրություն,
- Համակարգչային հարձակումների հայտնաբերման և վերլուծության մեթոդների մշակում,
- Ցանցային անվտանգության միջադեպերի ուսումնասիրություն, ցանցային հավելվածների գործունեության ուսումնասիրություն:
Արի մեր թիմ, եթե...
- Սիրում ես բարդ խնդիրներ և դրանց համար մշտապես փնտրում հնարավոր լուծումներ,
- Միշտ պատրաստ ես նոր ու անկանխատեսելի մարտահրավերների,
- Կարևորում ես թիմայնությունն ու թիմային աշխատանքը հանուն մեկ նպատակի,
- Համբերատար ես և ուշադիր։
Աշխատանքն իրականացնելու համար
հիմնական պահանջներ
- 3+ տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Ցանցային տեխնոլոգիաների գերազանց իմացություն CCNA մակարդակից ոչ ցածր,
- Ցանցային թրաֆիկի վերլության փորձ,
- TCP/IP պրոտոկոլների/ աշխատանքի սկզբունքների իմացություն,
- Տվյալների պաշտպանության և գաղտնագրման մեթոդների իմացություն (IPSec,
OpenVPN, TLS, SSL, ...),
- Ռուսերեն լեզվի իմացություն։
Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում
մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի
նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ։
Մեր թիմին միանալու համար ուղարկիր
ռեզյումե hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝
Ցանցային
ճարտարագետ-վերլուծաբան։
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք
Ձեզ հետ: