Պաշտոնի
հիմնական նպատակն է տվյալների մշակման կենտրոնի
աշխատանքների մշտադիտարկում և հսկողություն։
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած
է հետևյալից․
- Տվյալների մշակման կենտրոնում աշխատանքների մշտադիտարկում անցկացում,
- Մասնակցություն համապատասխան սարքավորումների տեղակայման և պահպանման աշխատանքներին,
- Սարքավորումների անսարքությունների
հայտնաբերում, դրանց առաջացման պատճառների որոշում, խորհրդատվություն համապատասխան
գործողությունների իրականացման համար,
- Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջացող և հնարավոր խնդիրների մասին
իրազեկում,
- Բովանդակությամբ կից գործառույթների
իրականացում:
Արի մեր թիմ, եթե...
- Համբերատար ես և ուշադիր,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Ունես պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ ես կողմնորոշվում տարբեր իրավիճակներում։
Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ․
- Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն,
- Linux որակավորումը կդիտվի առավելություն,
- Windows
օպերացիոն համակարգի իմացություն,
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (խիստ ցանկալի),
- 1+ տարվա աշխատանքային
փորձ:
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում
մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի
նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
Մեր թիմին միանալու համար
ուղարկիր ռեզյումե hr@ovio.am էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ ՏՏ Ճարտարագետ (Տվյալների մշակման
կենտրոնի մշտադիտարկում) :
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: