Տվյալների հաղորդում

ՏՀՄ ծառայությունը մատուցվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` վերջիններիս կողմից այլ անձանց էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Ծառայությունը իրենից ներկայացնում է վիրտուալ ցանցի տրամադրում ՀՀ մեկ մարզի աշխարհագրական տարածքում (վիրտուալ ցանցի բոլոր կետերը պետք է գտնվեն միևնույն մարզի աշխարհագրական տարածքում):

Պայմաններ

Գները ներկայացված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ:

ա) Ծառայությունը չի մատուցվում 1 Մբ/վ-ից փոքր արագությունների համար:

բ) Վերը նշված սակագները կիրառվում են 1 ամիս ժամկետով պայմանագրի կնքման դեպքում: Ծառայության մատուցման ավելի երկարատև ժամկետների կամ այլ թողունակության դեպքում, քան նշված է աղյուսակում կամ պայմանագրի այլ հատուկ պայմանների դեպքում, ինչպես նաև կախված ծառայության մատուցման համար անհրաժեշտ սարքերի տեսակից և քանակից, ծառայության մատուցման տեղանքից՝ սակագները սահմանվում են Հաճախորդի և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի միջև բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով ծառայությունների մատուցման այլ պայմանները:

գ) Վերոնշյալ սահմանված պայմաններով ծառայությունները մատուցվում են միայն Երևան քաղաքում:

Կարդալ ավելին Փակել