Կասկած չկա, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը ներկայիս ամենահեղափոխական և չափազանց արագ զարգացող ոլորտներն են։ Վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսության աճի բարձր միտումները գլխավորապես պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած առաջընթացով, նորամուծություններով և տնտեսության ամենատարբեր ոլորտներում վերջիններիս տեղայնացմամբ: Թվայնացումը մեծ ուժ ունի, և դրա հետագա զարգացման միտումներն անխուսափելի են: Ուստի ոլորտը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աճի շարժիչ ուժը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը առաջարկում են մեր կյանքը թեթևացնող տարաբնույթ ծառայություններ և խելացի լուծումներ․ համացանց, սմարթ սարքավորումներ, AI սարքեր, անթիվ անհամար ծրագրային հավելվածներ, ամպային ծառայություններ։
Իսկ այսօր՝ մայիսի 17-ին, Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է։ Տոնը նշվել է դեռևս 1865 թվականից՝ որպես Հեռահաղորդակցության օր։
Հետագայում «Հեռահաղորդակցության միջազգային օրվա» փոխարեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականին մայիսի 17-ը հռչակել է «Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր», World Telecommunication and Information Society Day։
Տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և համացանցի ու բարձր տեխնոլոգիաների անծայրածիր հնարավորությունների լուսաբանմանը, որոնք հասանելի են երկիր մոլորակի բնակչությանը՝ անկախ բնակության վայրից, սեռից և տարիքից:
Հեռահաղորդակցության շնորհիվ մենք բոլորս ապրում ենք մի մեծ և անտեսանելի տանիքի տակ․ ապրենք խաղաղ, անվտանգ և հարգենք միմյանց իրավունքները։
Իսկ Ռոստելեկոմի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://rtarmenia.am/for-home