Ի՞նչ է տվյալների տեղայնացումը

2025-04-22

Տվյալների տեղայնացում Ինչու՞ է այն դառել բիզնեսի կամ պետական կառույցների համար առաջնահերթություն:

Ժամանակակից աշխարհում տվյալները դարձել են բիզնեսի ամենաթանկարժեք ռեսուրսներից մեկը, և դրանց պահպանությունն ու կառավարումը պահանջում են ոչ միայն անվտանգություն, այլ նաև արագություն, վերահսկողություն և համապատասխանություն միջազգային պահանջներին։ Այստեղ առաջ է գալիս տվյալների տեղայնացման հասկացությունը։ 

Ի՞նչ է տվյալների տեղայնացումը:

Տվյալների տեղայնացումը (data localization) քաղաքականություն է կամ տեխնիկական մոտեցում, ըստ որի տվյալները պետք է պահվեն և մշակվեն հենց այն տարածաշրջանում, որտեղից դրանք հավաքագրվել են։ Սա կարող է լինել օրենսդրական պահանջ, բիզնես որոշում կամ անվտանգության ռազմավարություն՝ կախված ոլորտից։

Տեղայնացման հիմնական առավելությունները

Համապատասխանություն կանոնակարգերին

Շատ երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնք պահանջում են, որ անձնական, ֆինանսական կամ պետական տվյալները պահպանվեն տվյալ երկրի սահմաններում։ Տեղայնացումը օգնում է բիզնեսներին խուսափել իրավական ռիսկերից և հավատարիմ մնալ կարգավորող պահանջներին։

Ավելի արագ մուտք տվյալներին՝ շնորհիվ ցածր latency-ի

Latency-ն՝ տվյալների փոխանցման ուշացումը, այն ժամանակահատվածն է, որը պահանջվում է, որպեսզի տվյալները շարժվեն օգտվողից դեպի սերվեր և հակառակ ուղղությամբ։
Երբ տվյալները պահվում են օտարերկրյա սերվերներում, այս ճանապարհը երկարում է՝ անցնելով միջազգային ցանցերով և հանգույցներով, ինչի պատճառով առաջանում է զգալի ուշացում։

Տվյալների տեղայնացման պարագայում  դրանք պահվում են օգտվողին ֆիզիկապես մոտ գտնվող տվյալների մշակման կենտրոնում, կապի ուղին կրճատվում է և արդյունքում

·       կայքերն ու հավելվածները բեռնվում են ավելի արագ,

·       տվյալների մուտքն ու փոխանակումը դառնում է սահուն,

·       օգտատերերի փորձը զգալիորեն բարելավվում է։

Ավելի մեծ վերահսկողություն և թափանցիկություն

Տեղայնացված տվյալների դեպքում կազմակերպությունները հստակ գիտեն, թե որտեղ են տվյալները պահվում, ինչպես են դրանք պաշտպանվում և ովքեր մուտք ունեն տվյալներին։

Բարձր մակարդակի պաշտպանություն

Տվյալների տեղայնացումը հաճախ իրականացվում տվյալների մշակման կենտրոններում, որոնք ունեն միջազգային անվտանգության հավաստագրեր, ինչպիսիք են՝

·       ISO 27001/27017/27018 տեղեկատվության և ամպային տվյալների անվտանգություն

·       PCI DSS վճարային տվյալների անվտանգություն

·       TIER III ենթակառուցվածքի բարձր հուսալիություն

Նշված հավաստագրերին կարող են համապատասխանել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տվյալների մշակման կենտրոնները, սակայն տեղայնացման պարագայում հավաստագրված ենթակառուցվածքն ապահովում է ոչ միայն տեխնիկական պաշտպանություն, այլ նաև իրավական վերահսկելիություն, ցածր ուշացում և ֆիզիկական հասանելիություն, ինչը առավելություն է շատ ոլորտների համար։

Կենտրոններում գործարկվում են էլեկտրամատակարարման պահուստային համակարգեր (UPS, գեներատորներ), հովացման և հրդեհային պաշտպանության լուծումներ, ինչպես նաև 24/7 ֆիզիկական հսկողություն և մուտքի վերահսկում։

Եզրակացություն

Տվյալների տեղայնացումը այլևս պարզապես տեխնիկական լուծում չէ, այլև վստահելիության, արագության և համաշխարհային չափանիշներին համապատասխանության հիմք։

Տեղայնացնելով տվյալները հնարավոր է

·       ապահովել տվյալների հուսալի պահպանություն

·       արագացնել գործընթացները

·       նվազեցնել ցանցային ռիսկերն ու latency-ին

·       ստանալ լիարժեք վերահսկողություն տվյալների նկատմամբ